Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Կլինեն նոր դերասաններ, նոր կերպարներ, և անակնկալ․ Արփի Գաբրիելյանը՝ «Մարդամեկ»-ի հաջողության և 2-րդ եթերաշրջանի մասին

16:30, 10 մարտի

«Մարդամեկը» սիթքոմը, որը հեռարձակվում է Արմենիա TV-ի եթերում, վերջին շրջանում դարձել է հայկական հեռուստատեսության ամենաքննարկվող նախագծերից մեկը։ Նոր սիթքոմը հեռուստադիտողին ներկայացրեց ծանոթ ու երբեմն նույնիսկ առօրյա դարձած ընտանեկան իրավիճակներ՝ համեմված նուրբ հումորով, զավեշտալի դրվագներով և իրական կյանքին շատ մոտ պատմություններով։ Արդյունքում նախագիծը ոչ միայն արագ սիրվեց, այլև իր առաջին եթերաշրջանով գրանցեց բարձր դիտումներ՝ հաստատելով, որ հայ հեռուստադիտողը շարունակում է սիրել իրականությանը մոտ պատմություններ։

IMG_7927.jpeg (3.86 MB)

Նախագծի հաջողության մասին վկայում է նաև այն փաստը, որ արդեն շուտով հեռուստադիտողը կտեսնի երկրորդ եթերաշրջանը։ Իսկ թե որն է այս հաջողության գաղտնիքը և ինչ անակնկալներ են սպասվում առաջիկայում, NEWS.am STYLE-ը զրուցել է սիթքոմի գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորող դերասանուհու՝ Արփի Գաբրիելյանի հետ։

Դերասանուհին խոստովանում է՝ ինքը երբեք լիարժեք գոհ չի լինում իր աշխատանքից և դա համարում է բնական գործընթաց.

IMG_7925.jpeg (111 KB)

«Ես երբեք իմ արածից լիարժեք գոհ չեմ լինում, և կարծում եմ՝ դա նորմալ է։ Այդ զգացողությունն օգնում է, որ անընդհատ փորձես կատարելագործվել։ Առհասարակ, ես իմ արածի ամենամեծ քննադատն եմ։ Իհարկե ցանկանում ես, որ ամեն ինչ լավ լինի, մտածում ես՝ ինչ անել դրա համար, բայց որ ասեմ՝ սպասում էի այսպիսի հաջողության՝ ոչ։ Իրականում երբ սպասումները շատ մեծ չեն, արդյունքը հաճախ ավելի հաճելի է լինում։ Իսկ երբ մեծ սպասումներ ունես ու դրանք չեն արդարանում, հիասթափությունն ավելի մեծ է»։

IMG_7931.jpeg (5.49 MB)

«Շատ հետաքրքիր փաստ ասեմ․ երբ նկարահանումներից հետո գնացինք Միացյալ Նահանգներ, և երբ ես ու Միհրանը քայլում էինք փողոցով, երիտասարդները, երեխաները, մեծերը մոտենում էին և հարցնում «Մարդամեկի» մասին։ Դա մեզ շատ ոգևորեց, որովհետև հասկացանք՝ արել ենք մի բան, որը նույնպես դարձել է լայնամասշտաբ»։

IMG_7929.jpeg (2.29 MB)

Սիթքոմը պատմում է բազմամարդ հայկական ընտանիքի մասին, որտեղ առօրյա խնդիրներն ու մարդկային հարաբերությունները ներկայացվում են հումորային և երբեմն նաև ինքնաճանաչողության դրվագներով։ Դերասանուհու կարծիքով՝ հենց իրականությանը մոտ լինելու շնորհիվ է նախագիծը դարձել այդքան սիրված։

«Կարծում եմ՝ սիրվեց նաև նրա շնորհիվ, որ շատ իրական է։ Արհեստական տեսարաններ գրեթե չկան։ Մենք ներկայացնում ենք այն, ինչ կարող է լինել ցանկացած հայ ընտանիքում։ Շատ ընտանիքներ ունեն նման խնդիրներ, չամուսնացած աղջիկները հաճախ բախվում են նույն հարցերին, և այն իրավիճակները, որոնք մենք խաղում ենք, այս կամ այն կերպ, լինում են գրեթե բոլոր տներում։ Հենց դա է գրավում մարդկանց․ նրանք տեսնում են այն, ինչ կատարվում է կամ իրենց տանը, կամ հարևանների մոտ։ Այսօր հեռուստադիտողը շատ ավելի պահանջկոտ է, քան 10-15 տարի առաջ էր, և մենք փորձում ենք կենտրոնանալ իրական պատմությունների վրա։ Երբեմն մարդիկ մոտենում են ու հարցնում՝ ձեր սցենարիստներն ի՞նչ գիտեն մեր տան մասին։ Կարծում եմ՝ հաջողության գաղտնիքը հենց դրանում է»։

Ինչ վերաբերում է երկրորդ եթերաշրջանին, դերասանուհին նշում է, որ ստեղծագործական թիմն արդեն ակտիվ աշխատանքի մեջ է, և հեռուստադիտողին սպասվում են նոր զարգացումներ։

IMG_7926.jpeg (5.72 MB)

«Բնականաբար պետք է փորձենք անել էլ ավելի լավը։ Կփորձենք, որ երկրորդ եթերաշրջանը լինի ավելի հետաքրքիր և ավելի ծիծաղելի։ Կլինեն նաև նոր կերպարներ, որոնց կմարմնավորեն հայտնի դերասաններ։ Ունենք նաև անակնկալ, որի մասին դեռ չեմ կարող խոսել, բայց շուտով ամեն ինչ պարզ կդառնա»։

Ի դեպ, մինչ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան, «Կինոպարկում» կկայանա «Մարդամեկի» մեկնարկային սերիաների ցուցադրությունը:

Զրույցի վերջում Արփի Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց հեռուստադիտողներին, որոնք ոչ միայն հետևում են սիթքոմին, այլև ակտիվորեն կիսվում են իրենց կարծիքներով և անհամբեր սպասում շարունակությանը։

Հավելենք, որ սիթքոմում գլխավոր դերերում հանդես են գալիս նաև Իրինա Դանիելյանը, Լևոն Հարությունյանը, Մոսո Կարապետյանը, Արման Խաչատրյանը, Դիանա Զաքարյանը և Տիրուհի Հակոբյանը։ Հատկանշական է նաև, որ այս նախագիծը Միհրան Ծառուկյանի առաջին աշխատանքն է որպես պրոդյուսեր։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search