Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Քիմ Քարդաշյանը լուսանկարի հետ կապված ճակատագրական սխալից հետո 145,000 դոլար է պահանջում. տղամարդը հակընդդեմ հայց է ներկայացրել

12:14, 14 ապրիլի

Քիմ Քարդաշյանը հայտնվել է քրեական արդարադատության բարեփոխումների իր հանրային արշավի շուրջ նոր սկանդալի կենտրոնում. նա այժմ պահանջում է, որ Նյու Յորքից մի տղամարդ, որին նա սխալմամբ կապել է մահապատժի դատապարտվածի հետ, փոխհատուցի իր դատական ծախսերը դատավարությունից հետո։

Խոսքը 2024 թվականի փետրվարին տեղի ունեցախ միջադեպի մասին է. Այդ ժամանակ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում հրապարակել է Իվան Կանտու անունով մի տղամարդու լուսանկար՝ նրան շփոթելով նույն ազգանունով տեխասցի կալանավորի հետ, որը հետագայում մահապատժի է ենթարկվել 2000 թվականին կրկնակի սպանության համար դատապարտվելուց հետո։ Հաղորդագրությունը դիտել են նրա հարյուր միլիոնավոր հետևորդներ, և իրավիճակը արագորեն դուրս է եկել վերահսկողությունից։

Կանտուն ինքը դատարանում վկայություն է տվել, որ հրապարակումն իրեն լուրջ վնաս է պատճառել։ Նա պնդում է, որ իր կյանքի չափազանց զգայուն ժամանակահատվածում որպես հանցագործ հրապարակայնորեն ներկայանալը նրան անհանգստացրել և ընկճել է։ Նա նաև պնդում է, որ այդ գրառումը վնասել է իր հեղինակությունը։ Դատական փաստաթղթերում նա ընդգծել է, որ Քարդաշյանը «ծնվել է հարստության և շքեղության մեջ» և զգալի գումարներ է վաստակում սոցիալական ցանցերի և գովազդային պայմանագրերի միջոցով, ուստի պետք է տեղյակ լինի իր գրառումների ազդեցությանը:

Նա նաև նշել է, որ չնայած նա հաճախ է խոսում սոցիալական խնդիրների մասին, նրա բովանդակության մեծ մասը բաղկացած է հայտնիների մասին գովազդներից և զվարճանքներից:

Քարդաշյանի փաստաբանները, իրենց հերթին, միջադեպը անվանել են «պարզ սխալ», որը կապված է նրա մասնակցության հետ քրեական արդարադատության բարեփոխումների արշավներին: Նրանք պնդում են, որ ոչ ճիշտ լուսանկարը հեռացվել է գրեթե անմիջապես սխալը հայտնաբերելուց հետո:

Տուժած տղամարդը դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով Քարդաշյանին զրպարտության, հուզական տառապանքի, անձնական կյանքի խախտման, անփութության և սխալ ներկայացման մեջ: Նա պահանջել է փոխհատուցում և պատժիչ վնասի փոխհատուցում՝ պնդելով, որ հանրային սխալը «շոկային և նվաստացուցիչ» է:

Նրա փաստաբանը պնդել է, որ Քարդաշյանը, որպես հանրային դեմք, պետք է հասկանա սոցիալական ցանցերի ուժը և դրա հետևանքները սովորական մարդկանց համար՝ ընդգծելով, որ նման սխալները կարող են իրական և երկարատև վնաս պատճառել:

Այնուամենայնիվ, դատարանը նախկինում մերժել է հայցը՝ գտնելով, որ հայցվորը չի կարողացել ապացուցել հրապարակման պատճառած բավարար վնասը: Քարդաշյանը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հետագայում հակընդդեմ հայցեր է ներկայացրել դատական ծախսերի համար, որոնք գնահատվում են մոտավորապես 145,000 դոլար։

Տուժողի փաստաբանները այժմ դատարանից խնդրում են մերժել այս ֆինանսական պահանջները՝ պնդելով, որ սխալն ինքնին և դրա հետևանքները արդեն իսկ վնասել են նրա հեղինակությանը և հուզական վնաս են պատճառել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search