Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Տեղի ունեցավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը

12:17, 17 հունիսի

«ՀանդArt» մշակութային այգում  հունիսի 13-ին և 14-ին տեղի ունեցավ նոր «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը։ Ընտանիքի, սիրո և արվեստի մասին այս տրագիկոմեդիայի սցենարը գրել  է Տիգրան Գյուլումյանը, իսկ բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջուլիետա Ստեփանյանը և Սամվել Բաղինյանը, հանդես են գալիս նաև Իշխան Ղարիբյանը, Արուս Գրիգորյանը, Անի Պետրոսյանը և Տիգրան Գյուլումյանը։ 

0A3A0014.JPG (9.75 MB)

Ընտանիքը կանգնած է բարդ իրավիճակի առաջ, զավակները՝ Արուսի և Իշխանի դերակատարները, փորձում են տալ իրենց լուծումը, որը ծնողների սրտով չէ։ Լարված իրավիճակում հայտնվում է սկանդալային լրագրողը՝ Անի Պետրոսյանի կերպարը, որը դառնում է նրանց հաջողության գրավականը։

0A3A0024.JPG (188 KB)

Սա մի ներկայացում է, որտեղ հումորը թաքցնում է խորը ցավը, լռությունը բացահայտում է չասված խոսքերը, իսկ թվացյալ սովորական հարաբերությունները՝ մարդու ամենաանձնական զգացմունքները։  Բոլոր դերասանների խոսքով՝ ներկայացման մեջ քննվող թեմաներն արդիական են բոլոր ընտանիքների համար։

Ներկայացված խնդիրներն ու հարցերը հատկապես տարածված են հայկական ընտանիքներում՝ հայրենիքը լքելու մտքեր, պատերազմի հետևանքներ, սերունդների բախում, սեր և պատասխանատվություն։

0A3A9391.JPG (226 KB)

Թատրոնի եզակի առանձնահատկություններից մեկն այն է, որ  խաղացանկում ներառված են բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ՝ թե՛ ժամանակակից, թե՛ դասական։ «Այսինքն՝ մեր թատրոնը միայն հայերի մասին է», - նշեց Գյուլումյանը։

0A3A9757.JPG (218 KB)

Լրագրողների հետ զրույցում դերասանները շեշտեցին, որ նման  կազմի հետ աշխատելը հաճույք էր, ուրախություն և մեծ պատիվ, և նրանք շնորհակալ են այս թատրոնին և նրա նոր ձևաչափին՝ ջերմ հանդիսատեսին, որը օգնեց իրենց միավորվել և միասին հանդես գալ։  Երկար փորձեր, իմպրովիզներ ու արդեն հանդիսատեսը տեսնում է վերջնական տարբերակը․ ներկայացման կազմը շեշտում է՝ ժամանակակից խնդիրները դիպչում են հանդիսատեսի սրտին՝ նրանց տալիս մտորելու առիթ, թե ինչպես վարվել բարդ իրավիճակում։

0A3A9770.JPG (308 KB)

Թատրոնի պրոդյուսեր  Գյուլումյանը նաև նշեց, որ Հայկական HandArt թատրոնը դարձել է նոր թատերական շարժման՝ «նեո-նատուրալիզմի» առաջին ներկայացուցիչը աշխարհում։  Նա պատմեց, որ ամիսներ առաջ՝ Միջազգային թատերական ֆորումում, հայ թատերագետ Անուշ Ասլաբեկյանը ներկայացրել էր HandArt թատրոնի գործունեության, դրա հայեցակարգի և առանձնահատկությունների վերաբերյալ իր հետազոտությունը, որը միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել։ Դրան հաջորդել էր կազմակերպության ղեկավարության կոչը՝  արտոնագրել HandArt թատրոնը, քանի որ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այս հայկական թատրոնը եզակի է աշխարհում իր ձևաչափով և ոճով:

0A3A9835.JPG (185 KB)

0A3A9980.JPG (198 KB)

«Աշխարհում կան բազմաթիվ բացօթյա թատրոններ և ներկայացումների վայրեր։ Բայց մենք առաջինն ու միակն ենք, որ ստեղծել ենք բացօթյա թատրոն՝ մշտական խաղացանկով», - ասաց Գյուլումյանը՝ հավեհայն շարժման՝ «նեո-նատուրալիզմի» ներկայացուցիչ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search