Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։ Պիեսի հեղինակը Սառա Նալբանդյանն է, բեմադրիչը՝ Դավիթ Խալաթյանը, խորեոգրաֆը՝ Տոմա Այդինյանը, լուսային ձևավորման հեղինակը՝ Հայկ Աղաբեկյանը։ Իսկ դերասանական ողջ կազմը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերարվեստի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ուսանողներն են:

Էմի Ուայնհաուսը բրիտանացի երգչուհի և երգահան էր, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր յուրահատուկ ձայնի, անկեղծ ստեղծագործությունների և «Back to Black» հանրահայտ ալբոմի շնորհիվ։ Չնայած կարճ կյանքին՝ նա դարձավ 21-րդ դարի ամենաազդեցիկ երաժշտական կերպարներից մեկը՝ թողնելով նշանակալի հետք համաշխարհային երաժշտության պատմության մեջ։
Ներկայացման հիմքում Էմի Ուայնհաուսի կյանքի պատմությունն է, որի միջոցով բացահայտվում են սիրո, փառքի, կախվածությունների և ինքնության որոնման թեմաները։ Ստեղծագործական խումբը փորձել է բացահայտել ոչ միայն հայտնի երգչուհու բեմական կերպարը, այլև նրա ներաշխարհը, հակասություններն ու մարդկային ապրումները։

Ներկայացման առանձնահատկություններից է նաև բեմական յուրահատուկ լուծումը․ գործողությունները ծավալվում են բեմի տակ գտնվող տարածքում, ինչը հանդիսատեսին հնարավորություն է տալիս առավել մոտիկից հետևել հերոսների ներաշխարհին և ընդգծում է ներկայացման հոգեբանական մթնոլորտը։
«WINE-HOUSE»-ի առանցքում Էմիի և Բլեյքի հարաբերություններն են։ Էմիի կյանքն անզուսպ մրցավազք է՝ երաժշտություն, սեր, կախվածություններ։ Սակայն ամենամեծ կախվածությունը Բլեյքն է։ Նրանք սիրում էին միմյանց մինչև ինքնաոչնչացում։ Այդ սերը դարձավ և՛ նրանց ամենահզոր զգացմունքը, և՛ ամենացավոտ պատերազմը՝ խոր հետք թողնելով Էմիի կյանքի ու երաժշտության մեջ։ Նրանք այսպիսի ավարտ չէին սպասում։

Բեմադրիչ Դավիթ Խալաթյանի խոսքով՝ իրենց նպատակն էր ներկայացնել ոչ թե լեգենդի, այլ կենդանի մարդու պատմություն՝ իր ուժեղ և խոցելի կողմերով, ընտրություններով և դրանց հետևանքներով. «Ներկայացման ընթացքում հատուկ փորձել ենք ընդգծել այն փաստերն ու իրավիճակները, որոնք անմիջականորեն կապված են իրականության հետ: Հենց այստեղ է անցնում այդ նուրբ սահմանը՝ երբ հանդիսատեսը տեսնում է, թե կախվածությունը եւ ինքնակործանումը մարդուն ուր կարող են հասցնել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը