Ուիլ Ֆերելը դարձել է Skims-ի նոր գովազդային արշավի ամենաանսպասելի աստղը, ավելի ճիշտ՝ նրա մարզական այլընտրանքային էգոն: 58-ամյա «Էմմի» մրցանակակիրը մարմնավորում է տարեց պրոֆեսիոնալ գոլֆիստ Լոնի Հոքինսին Netflix-ի առաջիկա «Բազեն» սերիալում:
View this post on Instagram
Նախագիծը գովազդելու համար դերասանը կամավոր կերպով մերկացել է մինչև իր պաշտամունքային սպիտակ ներքնազգեստը, ինչպես իր կերպարը:
Skims-ի պաշտոնական Instagram-յան էջը հրապարակել է Հոքինսի ներքնազգեստով վեց լուսանկարներից բաղկացած շարք՝ մակագրությամբ. «@LonnieTheHawk-ը գիտի, որ նա դեռ հիանալի մարզավիճակում է»:
(Ի դեպ, հորինված գոլֆիստի էջն արդեն ունի ավելի քան 70,000 հետևորդ):

Լուսանկարներում Ֆերելի կերպարը կեցվածք է ընդունել ապրանքանիշի տղամարդկանց ներքնազգեստով, մարզական վերնաշապիկով, բարձրակրունկ մարզական գուլպաներով, ինչպես նաև իր ֆիրմային «Բազե» վիզոլով և խխունջից պատրաստված վզնոցով: Բրենդի համահիմնադիր Քիմ Քարդաշյանը անձամբ է վարել գովազդային տեսահոլովակը, որտեղ Ֆերելի կերպարը ներքնազգեստով վազվզում է գոլֆի դաշտում։

«Նրա մարմինն ասում է՝ «Ժամանակն է թոշակի անցնելու»։ Նրա Skims-ն ասում է՝ «Եվս մեկ խաղ», - հեգնանքով ասում է Քարդաշյանը՝ հավելելով, որ իր ներքնազգեստը «նախատեսված է այն տղամարդկանց համար, ովքեր գիտեն, որ դեռ իրենք սեքսուալ արժեք ունեն»։

Ուիլ Ֆերելը միանում է Skims-ի հետ համագործակցող միջազգային հայտնիների արդեն երկար ցանկին։ Նելլի Ֆուրտադոն, Հեյլի Բիբերը, Քայլի Ջենները, Քարդի Բին և Չարլի XCX-ը բոլորը մոդելավորել են Քիմ Քարդաշյանի ընկերությունը։ Չնայած ապրանքանիշի տղամարդկանց շարքը համեմատաբար նոր է, դրա գովազդներում արդեն նկարահանվել են Աշերը և Փոստ Մալոունը։
«Բազե» սերիալի պրեմիերան Netflix-ում կկայանա հուլիսի 16-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը