ԱՄՆ-ում բնակվող կենդանասեր Զոյա Մաթևոսյանն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան՝ շարունակելու այն առաքելությունը, որը տարիներ առաջ դարձել է իր կյանքի գլխավոր նպատակը։ Նա այստեղ էր՝ հանդիպելու կենդանասերներին, այցելելու իր հովանավորության ներքո գտնվող կենդանիներին, ծանոթանալու այստեղի խնդիրներին և հերթական անգամ աջակցելու անօթևան ու օգնության կարիք ունեցող շներին ու կատուներին։

Զոյան երկար տարիներ աշխատել է բանկային ոլորտում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից։ Այդ շրջադարձային փուլից հետո նա ամբողջությամբ նվիրվել է կենդանիների փրկությանն ու պաշտպանությանը։ 2021 թվականին ԱՄՆ-ում հիմնել է Love For Paws Rescue կազմակերպությունը, որի միջոցով մինչ օրս հարյուրավոր կենդանիների կյանքեր է փոխել Հայաստանում։

«Արդեն երկրորդ անգամ է, որ Հայաստան եմ գալիս կենդանիներին օգնելու նպատակով։ Առաջին այցս երեք տարի առաջ էր։ Եկել էի այստեղ կենդանիների համար կացարան բացելու մտադրությամբ, բայց հասկացա, որ դա մեծ ֆինանսական հնարավորություններ է պահանջում, իսկ այդ պահին դեռ պատրաստ չէի նման մեծ ծախսերի։ Որոշեցի Միացյալ Նահանգներից աջակցել՝ վճարելով բուժման կարիք ունեցող կենդանիների տեղափոխման, կլինիկաների, վարորդների և խնամողների ծախսերը։ Այս պահին իմ հովանավորության ներքո արդեն յոթ կենդանի կա, իսկ այս երեք տարիների ընթացքում Հայաստանում հարյուրավոր շների ու կատուների ենք փրկել»,-պատմում է նա։

Զոյայի խոսքով՝ Հայաստանում կենդանիների խնդիրները դեռևս շատ լուրջ են, և ամեն ամիս նոր փրկարարական գործողություններ են իրականացվում։
«Գրեթե ամեն ամիս փրկում ենք 4-5 շուն և կատու՝ տարբեր հարձակումներից կամ ծանր հիվանդություններից։ Բուժում ենք, ստերջացնում, անհրաժեշտ խնամք ենք ապահովում։ Միայն այդ ամենի ծախսերը հասնում են մոտ 2500 դոլարի։ Ժամանակ առ ժամանակ դրամահավաքներ ենք կազմակերպում, որոնց շնորհիվ գումարի մի մասը հավաքվում է, իսկ եթե չի բավականացնում, մնացածը ես եմ վճարում»,-ասում է նա։

Հայաստան կատարած այս այցը նույնպես չափազանց հագեցած է եղել։ Տասը օրերի ընթացքում նա հասցրել է այցելել երկրի տարբեր մարզեր ու քաղաքներ՝ հանդիպելով տեղացի կենդանասերների, կամավորների և տեսակցելով իր հովանավորության տակ գտնվող կենդանիներին։ Զոյան եղել է Ջերմուկում, Իջևանում, Արզնիում, Արարատում, Արագածում, Վանաձորում և մի շարք այլ բնակավայրերում։
Չնայած հոգնածությանը՝ նա խոստովանում է, որ իր ուժերի աղբյուրը կենդանիների հանդեպ անսահման սերն է։

«Այնքան կենդանիների եմ փրկել, որ արդեն կորցրել եմ դրանց հաշիվը։ Երբեմն մարդիկ ասում են՝ այս շանը դու ես փրկել, իսկ ես նույնիսկ չեմ հիշում։ Արդեն 10 օր է Հայաստանում եմ, և ամեն օր մի քաղաքից մյուսն եմ գնում։ Բայց կարծես Աստված ինձ մի գերբնական ուժ է տվել, որպեսզի շարունակեմ այս ճանապարհը։ Իմ մեջ կենդանիների հանդեպ սերն այնքան մեծ է, որ շարունակում եմ իմ հնարավորությունների սահմաններում նվիրվել այս գործին»։
Զոյա Մաթևոսյանի պատմությունը հերթական անգամ ապացուցում է, որ անգամ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը չի կարող խանգարել մարդուն օգնելու այնտեղ, որտեղ իրեն ամենից շատ են սպասում։ Նրա համար Հայաստանը պարզապես այցելության վայր չէ. այն դարձել է մի երկիր, որտեղ յուրաքանչյուր փրկված կենդանու կյանքը նոր ուժ ու նոր իմաստ է տալիս իր առաքելությանը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել