33-ամյա երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ անհայտ հաքերները կոտրել են իր գործընկերների էլեկտրոնային սարքերը և գողացել չթողարկված երաժշտական թրեքեր, տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք այնուհետև վաճառվել են «սև շուկայում»։
Կալիֆոռնիայում ներկայացված դատական հայցի համաձայն (որի մանրամասները հայտնվել են People պարբերականի տրամադրության տակ)՝ գողությունները շարունակվել են տարիներ ի վեր։ Երգչուհին դեռևս չի նշում կասկածյալների կոնկրետ անունները․ նրա իրավաբանները ծրագրում են հարցումներ ուղարկել ինտերնետ-պրովայդերներին և IT ընկերություններին՝ կիբեռհանցագործների ինքնությունը պարզելու համար։
Հայցում նշվում է, որ չարագործները կատարել են «չթողարկված բովանդակության ապօրինի և աղաղակող գողություն, տարածում ու օգտագործում»։
Գրանդեի իրավաբանական թիմն ընդգծել է, որ դարքնեթում արտիստի անձնական տվյալներն ու աշխատանքային նյութերը վաճառելով՝ հաքերները «տպավորիչ գումարներ» են վաստակել։ Ինքը՝ երգչուհին շեշտել է, որ գողացված ֆայլերի մեծ մասը ձայնագրվել է ստուդիական աշխատանքների ընթացքում և «նախատեսված չի եղել հանրության համար»։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ միայն 2023 թվականին հանցագործները տարածել են 45 չթողարկված երգ, իսկ 2011 թվականի նրա դեբյուտից ի վեր ընդհանուր առմամբ տեղի են ունեցել նմանատիպ հարյուրավոր արտահոսքեր։
«Այս հայցը պետք է նախազգուշացում դառնա ուրիշի աշխատանքով վաստակել սիրողների համար։ Սա ոչ միայն Արիանայի, այլև բոլոր այն արտիստների պաշտպանությունն է, ովքեր բախվել են անձնական կյանքի միջամտությանը և ստեղծագործության գողությանը։ Երաժիշտներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե երբ և ինչպես կիսվել իրենց արվեստով աշխարհի հետ», — իրավիճակը մեկնաբանել է երգչուհու շրջապատի աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար