Աղջիկները OnlyFans են գալիս հեշտ գումարի, անհատականության գաղտնիության և գեղեցիկ կյանքի հույսով։ Daily Mail-ի հատուկ հետաքննությունը բացահայտում է, թե ինչպես է «անվտանգ» բիզնեսը վերածվում մղձավանջի։
Երբ OnlyFans-ի 19-ամյա մոդել Էլիս Ռոզենբլումն առաջին անգամ համաձայնել է հանդիպել իր ամենաառատաձեռն բաժանորդի հետ, հիացած երկրպագուի փոխարեն նրան սպասել է մի դաժան իրականություն։

«Կյանքումդ շատ ավելի հաստլիկ ես», — շեմից հայտարարել է գլխարկով տղամարդը, ով հարյուր հազարավոր դոլարներ էր ծախսել նրա կոնտենտի վրա, բայց երբեք կենդանի չէր տեսել աղջկան։
Թեթև վաստակ ծրագրած Ռոզենբլումը հայտնվել է նվաստացուցիչ իրավիճակում։ Եվ չնայած այդ օրը նա հեռացել է անվնաս, այս հանդիպումը խիստ ազդանշան է դարձել ամբողջ ինդուստրիայի համար։
Տարիներ շարունակ OnlyFans-ը դիրքավորվել է որպես ավանդական պոռնկության և մարմնավաճառության «անվնաս» այլընտրանք. ոչ մի վտանգավոր նկարահանման հրապարակ կամ փողոցային աշխատանք. կոնտենտ կարելի է ստեղծել հենց սեփական ննջասենյակից։

Սոֆի Ռեյնի նման բլոգերների օրինակը, ովքեր միլիոնավոր դոլարներ են վաստակել առանց սեռական բնույթի տեսարաններում նկարահանվելու, համոզել է հազարավոր աղջիկների, որ OnlyFans-ը ոչ թե վեբկամ կամ սեքս-աշխատանք է, այլ պարզապես բարձր վարձատրվող սոցցանց՝ իրական շոուի ոճով։ Սակայն այս ոլորտն ունի հակառակ և գնալով սպառնացող կողմ։
Daily Mail-ը զրուցել է հարթակի թոփ-հեղինակների հետ այն մասին, թե ինչի հետ են նրանք ստիպված բախվել իրական կյանքում՝ խաբեությունից ու մանիպուլյացիաներից մինչև շանտաժ, հետապնդումներ և ուղղակի սպառնալիքներ:
Կեղծ նորաձևություն և փոստատար հետապնդողը
Մոդել Տիֆանի Վիսկոնսինը պատմել է, թե ինչպես է հարուստ բաժանորդներից մեկը խոստացել իրեն շքեղ շոփինգ կազմակերպել «Գեղեցկուհին» ֆիլմի ոճով:
Տղամարդը հանդիպում է նշանակել հյուրանոցում և աղջկան նվիրել իբրև թե 5000 դոլար արժողությամբ Louis Vuitton-ի կեղծ պայուսակ։ Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, Տիֆանիք վերցրել է նվերն ու մտել բուտիկ՝ փորձաքննության։ Կասկածները հաստատվել են. թանկարժեք աքսեսուարը կեղծիք է եղել։

Սակայն կեղծ պայուսակը միայն նախերգանք էր։ Իսկական դժոխքն սկսվել է այն ժամանակ, երբ երկրպագուներից մեկն օգտագործել է իր պետական պաշտոնը՝ նրա տան հասցեն պարզելու համար։ «Ստիպված էի շտապ տեղափոխվել, որովհետև փոստատարն իմացել էր իսկական անունս ու հասցես, — պատմում է Տիֆանին։ — Նամակները արկղում թողնելու փոխարեն՝ նա վերելակով բարձրանում և անձամբ էր թակում դուռս»։
Փոստային ծառայողը սկսել է հետապնդել աղջկան նաև քաղաքում՝ նրա պատվերների հասցեներով հետևելով գտնվելու վայրին, իսկ հետո OnlyFans-ում անձնական հաղորդագրություններ է ուղարկել՝ նրա տեղաշարժերի մանրամասն նկարագրությամբ։ Երբ հետապնդողն առանց հրավերի եկել էր նրանց տուն ընտանեկան տոնախմբության ժամանակ, Տիֆանին ստիպված է եղել փոխել բնակարանն ու տեղափոխվել ուժեղացված պահպանություն ունեցող համալիր։
Վտանգավոր կերպարանափոխություններ
Ավելի շոկային փորձառությամբ է կիսվել Քեյրլիդեր Քեյթ կեղծանունով հայտնի մոդելը: Երկրպագուներից մեկը ներկայացել է որպես հայտնի լուսանկարիչ և առաջարկել համատեղ ֆոտոշարք անել նրա էջի համար:

Աղջկան հանգստացրել է այն փաստը, որ լուսանկարչի անունը գովաբանել էր ոլորտի նրա ընկերուհին։ Նկարահանման ընթացքում պարզվել է, որ «լուսանկարիչը» նորմալ տեխնիկա չունի, իսկ կադրերը սարսափելի են ստացվում։ Այնուամենայնիվ, նրանք անցել են ստուդիական վիդեոնկարահանման։ Միայն զուգարան գնալիս և ընկերուհուն զանգահարելիս՝ այդ պահին 21-ամյա Քեյթը սարսափով հասկացել է, որ այն մարդը, ում հետ ինքը նույն պահին անկողնում էր, պարզապես ձևանում էր ուրիշ մեկը։
«Ամբողջ ընթացքում նա ձևանում էր հայտնի լուսանկարիչ, համաձայնվում էր հետս և ասում այն, ինչ ես ուզում էի լսել։ Նա սովորական երկրպագու էր, ով որոշել էր այդկերպ մտերմության հասնել ինձ հետ», — հիշում է աղջիկը։
Amazon-ի նվերների թակարդը
Երկու երեխաների մայր Էմիլի Մեյը ստրիպտիզից անցել է OnlyFans՝ տանից աշխատելու և ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու հնարավորություն ունենալու համար։
Բաժանորդներից մեկը բացահայտել է նրա բնակության շրջանը Amazon-ի ցանկությունների ցանկի միջոցով։
«Նա նվերներ էր պատվիրում իմ ցանկությունների ցանկից, և ես նույնիսկ չգիտեի, որ ծառայությունը ուղարկողին ցույց է տալիս, թե կոնկրետ որ փոստային բաժանմունք է առաքվել ապրանքը, — պատմում է Էմիլին։ — Դրանից հետո նա սկսել էր մեքենայով պտտվել իմ շրջանի փոստային բաժանմունքների շուրջ՝ հույս ունենալով ծուղակը գցել ինձ ծանրոցը ստանալիս»։
Երկրպագուն սկսել էր հաղորդագրություններ ուղարկել նրան. «Ես քո շրջանում եմ, արի սուրճ խմենք։ Երեխայիդ էլ հետդ բեր, հաշիվն ինձ վրա է»։ Դրանից հետո Էմիլին ջնջել էր բոլոր ցանկությունների ցանկերը, փոխել իր և երեխաների անունները, ինչպես նաև լիովին հրաժարվել իրական ժամանակում կոնտենտ հրապարակելուց:
«Ոստիկանության համար սա ամենավատ դեպքն է, բայց նրանք ոչինչ անել չեն կարող»

Ավստրալիայում OnlyFans-ի ամենահայտնի մոդելը՝ 29-ամյա Էնի Նայթը, դարձել է Դանիայից մի բաժանորդի առցանց հետապնդման զոհ, ով հազարավոր դոլարներ էր վճարում «առցանց ընկերուհի» ծառայության համար։
Երբ Նայթը մի անգամ երկու ժամ շարունակ չէր պատասխանել նրան, երկրպագուն սկսել էր սպառնալ, թե ինքնասպան կլինի, հարյուրավոր հաղորդագրություններով ողողել նրա բոլոր սոցցանցերը և նոր հաշիվներ բացել արգելափակվածների փոխարեն։ Արդյունքում նա խոստացել էր թռչել Ավստրալիա և «գտնել նրան»։
«Ոստիկանությունում ինձ ասացին, թե սա կիբերբուլինգի և հետապնդման ամենավատ դեպքն է, որին երբևէ բախվել են, սակայն իրավաբանորեն ոչինչ անել չեն կարող, քանի որ նա գտնվում է այլ երկրում», — պատմում է Էնին։
Աղջիկը ստպված է եղել 40 000 դոլար ծախսել իր նոր տանը անվտանգության մասնագիտացված համակարգ տեղադրելու համար, և արդեն մեկ ամիս անց համակարգը ներխուժման փորձ է արձանագրել։
Այժմ Էնին գործնականում դուրս չի գալիս տնից՝ վախենալով հսկողությունից, իսկ նրա փեսացուն պարբերաբար ենթարկվում է անծանոթների վիրավորանքներին ու բուլինգին, ովքեր զույգին ճանաչում են համացանցում հրապարակված լուսանկարներով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին