«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Էնջլ Մարտիրոսյանի հարսանիքից ու Անդրեի անակնկալից մինչև Սիրուշոյի նոր երգն ու աստղային այլ նորություններ. Instagram-ը՝ այս շաբաթ

20:30, 9 օգոստոսի

Հայկական շոուբիզնեսում վերջին օրերին ուշագրավ իրադարձությունների պակաս չկա․ հայտնի դեմքերից ոմանք նշում են կյանքի կարևոր իրադարձություններ, մյուսները կիսվում են ճամփորդական տպավորություններով, իսկ երգարվեստի ներկայացուցիչները նորություններով են ուրախացնում երկրպագուներին։ Էնջլ Մարտիրոսյանի հարսանիքից և Անդրեի անակնկալ հայտնվելուց մինչև Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի՝ Շանհայից հրապարակումները, Իվետա Մուկուչյանի մրցանակն ու Սիրուշոյի սպասված նոր երգը՝ ներկայացնում ենք վերջին օրերի ամենաքննարկվող շոուբիզնեսյան նորությունները Instagram-ից:

Էնջլ Մարտիրոսյանի հարսանիքն ու Անդրեի անակնկալը

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gegham Sheroyan (@sheroyanfashionofficial)

Ամերիկաբնակ դերասանուհի Էնջլ Մարտիրոսյանն ամուսնացել է։ Դերասանուհու հարսանիքը տեղի է ունեցել օրերս, իսկ համացանցում հատկապես տարածվել է երեկոյի հուզիչ պահը, երբ Անդրեն, որի հետ Էնջլը մտերիմ է եղել դեռ մանկուց, անսպասելիորեն հայտնվել է նրա հարսանյաց խնջույքին և երգել նորապսակների համար։

Էնջլ Մարտիրոսյանը ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի դուստրն է, որը բազմիցս համագործակցել է երգչի հետ՝ նրա տեսահոլովակների շրջանակում։

Հուզիչ տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է համացանցում՝ առաջացնելով ջերմ արձագանքներ և բազմաթիվ մեկնաբանություններ։

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը՝ Շանհայում

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arpi Gabrielyan (@arpigabriela)

Զույգը, կարծես, վայելում է հանգիստը Չինաստանում։ Արփին ու Միհրանը կիսվել են Շանհայից իրենց տպավորություններով։

Նրանք լուսանկարներ են հրապարակել քաղաքի գեղեցիկ տեսարանների ֆոնին, ինչպես նաև փորձել են այնտեղի հայտնի պաղպաղակը։

Իվետա Մուկուչյանի մրցանակն ու տպավորությունները BIAF-ից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Ինչպես արդեն հայտնի է, Իվետա Մուկուչյանը օրերս Լիբանանում մասնակցել է BIAF մրցանակաբաշխությանը՝ արժանանալով նաև մրցանակի։ Երգչուհին Instagram-ի իր էջում շարունակում է կիսվել միջոցառումից ստացած տպավորություններով։

«BIAF-ում կարճ, բայց շատ հագեցած օրեր ունեցա։ Ստացա մրցանակ, գնահատվեց անցած ճանապարհս։

Հատուկ ընդգծեցի մեր երկիրն ու հայ արտիստ լինելը։

Շնորհակալ եմ այս անմոռանալի օրերի, ջերմ վերաբերմունքի և գեղեցիկ հիշողությունների համար»,- գրել է նա։

Ի դեպ, հրապարակման մեջ կա նաև լուսանկար սիրելիի՝ պրոդյուսեր Ռոշայի հետ։

Սիրուշոն նոր երգ կթողարկի

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Այս նորությանը երգչուհու երկրպագուները երկար էին սպասել։ Սիրուշոն երեկ ուրախացրել է նրանց՝ հրապարակելով տեսանյութ, որում ասում է. «Նոր երգ՝ մի քանի օրից»։

Մեկնաբանությունների բաժինը միանգամից ողողվել է «Վերջապես», «Չեմ համբերում», «Անհամբեր սպասում ենք» արձագանքներով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search