Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչո՞ւ են մեզ այդքան հմայում վամպիրները. Լեստատից մինչև հեռուստատեսային ամենասեքսուալ վամպիրներ

23:01, 25 օգոստոսի

Վամպիր Լեստատն ամբողջ աշխարհում երկրպագուներ ձեռք բերեց իր էպատաժային արարքներով։ Սակայն սեքսուալ վամպիրներով մեր տարվածությունը դուրս է գալիս արգելված սիրո, մերկ կրծքավանդակների ու LSD-ով համեմված արյան հանդեպ թուլության սահմաններից, գրում է Guardian-ը։

Եթե ուզում եք, որ հեռուստադիտողը հորինված տղամարդուն ների գրեթե ամեն ինչ, բավական է սրել նրա ժանիքներն ու հագցնել թավիշ։ Վառ օրինակը «Վամպիր Լեստատ» սադրիչ դրաման է, որն այս տարվա սկզբին պաշտամունքային հիթ դարձավ ԱՄՆ-ում։ Այժմ սերիալը հասել է Մեծ Բրիտանիա, իսկ Լեստատի դերում Սեմ Ռիդի ազդեցիկ խաղը ստիպում է երկրպագուներին բառացիորեն խոնարհվել նրա ոտքերի առջև։

Առաջին երկու եթերաշրջանները, որոնք ցուցադրվում էին «Հարցազրույց վամպիրի հետ» անվանմամբ, պատմում էին այն հարցազրույցի մասին, որի ընթացքում Լուին (Ջեյքոբ Անդերսոն) լրագրողին (Էրիկ Բոգոսյան) բացահայտում էր Լեստատի հետ իր թունավոր հարաբերությունների մանրամասները։ Այժմ պատմությունը կենտրոնացած է հենց Լեստատի վրա. այստեղից էլ՝ նոր անվանումն ու նոր պատմողը։ Մթության ոսկեհեր արքայազնը ստվերում անցկացրած դարավոր կյանքը փոխարինում է գլեմ-ռոք աստղի կարիերայով։

Արդյունքում Լեստատը վերածվել է «դժոխային դենդիի»։

Բեմում նա ոլորվում է, մռնչում ու գրգռիչ շարժվում՝ միաժամանակ ջութակ նվագելով և ընդգծված թատերական երգեր կատարելով։ Նրա կոպերին փայլեր են շողշողում, իսկ երկար մազերը հյուսված են ժապավեններով։

Իսկ բեմից դուրս նրա կերպարն ավելի խենթ է դառնում. նա սեռական հարաբերությունների մեջ է սեփական մոր հետ, հաճույք է ստանում LSD-ով համեմված արյունից և արտաբերում «Ես ինձ հետ հավերժական էրեկցիա եմ կրում» տիպի արտահայտություններ։

Այնուամենայնիվ, Լեստատն առաջին վամպիրը չէ, որը կարողացել է հմայքի միջոցով նվաճել հանդիսատեսին։

«Իսկական արյուն» (True Blood) սերիալից Էրիկ Նորթմանի կերպարը մեծ հանրաճանաչություն բերեց Ալեքսանդր Սկարսգորդին. նրա ամենահայտնի տեսարաններից մեկն այն դրվագն է, երբ նա լրիվ մերկ վիճակում և անհոգ կերպով գիրք է կարդում ձյունով պատված լեռան գագաթին։ Լեդի Գագան «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում, Կոմսուհու դերում, ապացուցեց, որ արյան ծարավը կարող է լինել կատարյալ նորաձև աքսեսուար։

Գրավիչ վամպիրներ պարբերաբար հայտնվում են նաև «Վամպիրի օրագրերը», «Գերբնականը» սերիալներում և «Ինչով ենք զբաղված ստվերներում» ֆիլմի գրեթե ողջ դերասանական կազմում, որտեղ կերպարները, ինչ-որ անհավանական ձևով, մնում են ծայրահեղ հմայիչ՝ չնայած իրենց վարքագծի լիակատար անհեթեթությանը։

Կլաս Բանգը BBC-ի «Դրակուլա»-ի քաոսային տարբերակում նույնպես անվերապահորեն հաճելի է եղել հանդիսատեսի համար։ «Համայնք» սերիալի «Horror Fiction in Seven Spooky Steps» էպիզոդում անգամ Ջեֆի կարճատև հայտնվելը վամպիրի կերպարով ստիպում է Էննիին բառացիորեն հալվել իր ընտելացրած արյունարբուի հանդեպ։

Բայց ինչո՞ւ են մեզ այդքան ձգում վամպիրները։

Նրանք մարմնավորում են բացարձակ ազատություն, իշխանություն, անմահություն, գեղեցկություն և հաճախ՝ արգելված սեր։ Բացի այդ, վամպիրներն ուղղակիորեն դիմում են մեր մութ կողմին՝ դառնալով թունավոր ռոմանտիկ երևակայությունների կատարյալ էկրանային մարմնավորումը, որոնց մենք ծածուկ տրվում ենք։

Զանգվածային մշակույթում մեզ վաղուց են սովորեցրել համակրել այն ռոմանտիկ հերոսին, ով, չնայած կնոջ մերժումներին, համառորեն հետապնդում է նրան և ի վերջո հասնում է իր ուզածին։ Վամպիրների պարագայում այս մոդելը վերածվում է «ես կկարողանամ փոխել նրան» գաղափարի ծայրահեղ տարբերակին։

Ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան վտանգավոր անմահ էակը, որն ընդունակ է կործանել ամբողջական քաղաքները, բայց պատրաստ է ծնկի իջնել քո առջև։

Բավական է հիշել  «Բաֆի՝ վամպիրների որսորդը» հեռուստասերիալից Սպայկին․ նա կաշվե հագուստով «վատ տղայի» դասական օրինակ է, որը փոխվում է աղջկա հանդեպ ունեցած սիրո պատճառով։

Նրա հակապատկերը Էնջելն է, ում անեծքն այնպես է կառուցված, որ Բաֆիի հետ անցկացրած ընդամենը մեկ գիշերը զրկում է նրան բանականությունից, քայքայում բարոյական սկզբունքներն ու կրկին վերածում պսիխոպատիկ հրեշի։

Սակայն կաշվե բաճկոններից, «վատ տղաներին» վերադաստիարակելու պատմություններից ու ընդգծված այտոսկրերից այն կողմ թաքնված է ավելին։

Իր «Վամպիրներ. չմեռածների պատմությունն ու ֆոլկլորը» գրքում Ագնես Հոլիհոքն ուսումնասիրում է, թե ինչպես է գոթական գրականությունն օգտագործում վամպիրի կերպարը՝ վիկտորիանական բարոյական խուճապին հակադրվելու համար։

Այն հասարակության մեջ, որտեղ մտերմության ցանկացած ոչ ավանդական ձև խստորեն դատապարտվում էր, վամպիրի կծածը խորհրդանշում էր արգելված ցանկություն՝ ինքնատիրապետման լիակատար կորուստ, մարմնական հեղուկների փոխանակում և բարեկիրթ հասարակության կանոնների մերժում։

Վամպիրները խախտում են հետերոնորմատիվ պատկերացումները, քանի որ ապրում են սովորական մարդկային ժամանակից դուրս։ Նրանք չեն տեղավորվում ընտանիքի ավանդական մոդելի մեջ և չեն ենթարկվում գենդերային կոշտ դերերին։ Նրանց ուժը հիմնված է խարիզմայի ու գրավչության, այլ ոչ թե տղամարդկանց կամ կանանց մասին ավանդական պատկերացումների վրա։

Լեստատն այս ամենը մարմնավորում է իր արտասովոր, հզոր և բացարձակապես անզիջում քվիր-կերպարով։ Հենց այդ պատճառով երկրպագուները չեն դադարում քննարկել նրա ու Լուիի խենթ սիրավեպը, հատկապես՝ այն կրքոտ համբույրը, որը երկրորդ եթերաշրջանում հանկարծակի վերածվում է դաժան սպանության։

Լեստատը դարձել է սեքսուալ ազատության իսկական խորհրդանիշ։ Եվ, կարծես թե, հենց այդ պատճառով է հանդիսատեսը պատրաստ ներել անգամԳաբրիելի (Ջենիֆեր Էլ)՝ իր իսկ կողմից վամպիրի վերածված մոր հետ ունեցած նրա աղմկահարույց սիրավեպը։

Ուրեմն ի՞նչն է մեզ հմայում՝ վտանգը՞, անմահ գեղեցկությո՞ւնը, թե՞ սոցիալական սահմանափակումներից ազատվելու հնարավորությունը։

Հեռուստատեսային վամպիրը նախկինի պես անդիմադրելի է. զարմանալի չէ, որ այսքան շատ հեռուստադիտողներ պատրաստ են կամովին իրենց պարանոցը մեկնել Լեստատին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search