Barchart-ը գրում է, որ Չարլի Մանգերը միլիարդատեր էր, որը երբեք չէր ձգտում միլիարդատիրոջ տեսք ունենալ։
Ուորեն Բաֆեթի երկարամյա գործարար գործընկերն ու Berkshire Hathaway-ի փոխնախագահը, որը մահացել է 2023 թվականի վերջին՝ 99 տարեկան հասակում, ողջ կյանքի ընթացքում հետևել է պարզ սկզբունքի․ գումարը պետք է ներդնել արժեք ունեցող ունեցվածքի մեջ, այլ ոչ թե ծախսել ուրիշներին տպավորելու համար։
Բաֆեթը մի անգամ կատակել է, որ Մանգերի համար իդեալական ճանապարհորդությունը օդորակիչով ավտոբուսն էր, իսկ ավելի հարմարավետ տրանսպորտից օգտվել նա համաձայնում էր միայն զեղչի առկայության դեպքում։
Այդ պատճառով շվեյցարական հայտնի ապրանքանիշի ժամացույցների նկատմամբ նրա կտրուկ վերաբերմունքը, հավանաբար, ոչ ոքի չի զարմացնի։
«Որպեսզի ձեզ թալանե՞ն»
2022 թվականի փետրվարին Daily Journal-ի տարեկան ժողովում Մանգերը խոսել է նախանձի մասին։ Նա նշել է, որ մարդիկ հաճախ իրենց ավելի աղքատ են զգում միայն այն պատճառով, որ ուրիշներն իրենցից ավելի թանկ իրեր ունեն։
Մեծ ճգնաժամի տարիներին մեծացած Մանգերը նշում էր, որ այն ժամանակ մարդկանց կյանքի հիմնական պայմանները անհամեմատ ավելի ցածր էին։ Իսկ 2022 թվականին, նրա խոսքով, կյանքի մակարդակը մոտ վեց անգամ բարձրացել էր։ Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում էին դժգոհ մնալ։ Նրա խոսքով՝ ինքը վաղուց արդեն «հաղթահարել է նախանձը»․
«Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ ունեն։ Ինձ համար միևնույն է, բայց դա ուրիշներին խելագարեցնում է»։
Այնուհետև նա խոսել է հարուստների «ցուցադրական ծախսերի» մասին և հիշատակել աշխարհում ամենահայտնի ձեռքի ժամացույցներից մեկը․ «Մտածեք հարուստների ցուցադրական ծախսերի մասին։ Գրողը տանի, ինչի՞ն է պետք իսկական «Ռոլեքսը», եթե միայն դրա պատճառով կարող են ձեզ թալանել»,-ասել է Մանգերը։
«Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են մեծ գումարներ ծախսել՝ ուրիշներին իրենց հնարավորությունները ցույց տալու համար, և հենց դա էլ խթանում է ժամանակակից հասարակության սպառումը։ Երիտասարդներին իմ խորհուրդն է՝ մի՛ հետևեք այդ ճանապարհին։ Մի՛ ծախսեք գումարը միայն ցուցադրելու համար։ Ես չեմ կարծում, որ նման բաները կարող են երջանկություն բերել»։
17 000 դոլարանոց ժամացույց՝ բարդ տոկոսի փոխարեն
Մանգերի այս խոսքերը հնչեցին 2022 թվականի սկզբին «Ռոլեքս» ժամացույցների նկատմամբ աննախադեպ մեծ պահանջարկի շրջանում։
Հայտնի «Ռոլեքս» ժամացույցների պաշտոնական գներն արդեն մի քանի հազար դոլար էին կազմում, իսկ օգտագործված ժամացույցների շուկայում գներն ավելի բարձր էին։ 2022 թվականի մարտին օգտագործված «Ռոլեքս» ժամացույցի միջին վաճառքի գինը հասնում էր 17 206 դոլարի։ Իսկ հայտնի սպորտային մոդելները, օրինակ՝ Submarines և Daytona վաճառվում էին չափազանց բարձր գներով։
Մանգերի հարցը, ըստ էության, շատ պարզ էր՝ ինչո՞ւ։
Մանգերը չէր պնդում, թե «Ռոլեքս» գնելը ֆինանսական առումով սխալ որոշում է։ Եթե մարդն իսկապես սիրում է ժամագործությունը և հաճույք է ստանում նման ժամացույցներից, դա այլ հարց է։ Սակայն եթե որևէ իր գնվում է միայն այն պատճառով, որ այն ունի հարևանը, ապա այդ ծախսի իմաստը բավական կասկածելի է դառնում։ Թանկարժեք ժամացույցների առանձնահատկությունն այն է, որ դրանք թանկ են, հեշտ ճանաչելի և ամեն անգամ, երբ սեփականատերը ցույց է տալիս դրանք, կարծես ընդգծում են իրենց բարձր արժեքը։ Իսկ Մանգերի համար հենց սա էր դրանց գլխավոր խնդիրը։
Կապիտալիզմը նախատեսված է սպառողական մրցավազքը անընդհատ խթանելու համար. մարդը հարևանի մոտ նոր իր է տեսնում, գնում է նույնը, իսկ մի քանի րոպե անց նկատում է, որ մեկ ուրիշն ավելի թանկ տարբերակ ունի։ Այս մրցավազքում վերջնագիծը մշտապես փոխվում է։
Հոգեբան Սթիվեն Փինքերի խոսքերը մեջբերելով՝ Մանգերը ընդգծում էր ժամանակակից աշխարհի հակասությունը․ մարդկանց նյութական պայմանները տարեցտարի բարելավվում են, բայց չգիտես ինչու՝ նրանք ավելի ու ավելի քիչ են բավարարված իրենց կյանքով։
Մանգերն ու Բաֆեթը իրենց հարստությունը ստեղծել են բոլորովին այլ սկզբունքով․ նրանք գտնում էին հաջողակ ընկերություններ, ներդրումներ էին կատարում դրանցում և տասնամյակներ շարունակ թույլ էին տալիս, որ իրենց կապիտալը աճի։ Նրանցից ոչ մեկին ոսկե ժամացույց պետք չէր՝ աշխարհին իրենց ֆինանսական հաջողությունն ապացուցելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ