«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սիրուշոն որոշել էր, որ երգը պիտի լինի գրաբարով, բայց ես չհամաձայնեցի. Սրբուհի Ստամբոլցյան

15:50, 7 մարտի

Երգչուհի Սիրոշոն օրերս հրապարակել է իր նոր՝ «Անտարբեր աշխարհ» երգի բառերն ու գործիքավորումը։ Երաժշտության հեղինակը ինքն է, իսկ խոսքերը գրել է Սրբուհի Ստամբոլցյանը։ Երգն առաջին անգամ կհնչի Մարտի 8-ին կայանալիք համերգի ժամանակ։ NEWS.am STYLE-ը զրուցել է Սրբուհի Ստամբոլցյանի հետ՝ պարզելու համար Սիրուշոյի հետ համագործակցության մանրամասները եւ երգը բարբառով ներկայացնելու պատճառները։

Մեզ հետ զրույցում Ստամբոլցյանն ասաց, որ սա իր եւ Սիրուշոյի առաջին համագործակցությունը չէ։

«Մենք եւս մի երգ ունենք Արթուր Գրիգորյանի մեղեդու վրա գրված, դեռ վաղուց։ Կոնկրետ այս երգի առաջարկը Սիրոշոյի կողմից էր։ Նա իր մեղեդին պատկերացնում էր ոչ արդի հայերենով, անգամ որպես օրինակ նշեց «Տիրամոր գովքը»։

Ի սկզբանե նա որոշել էր, որ երգը պիտի լինի գրաբարով, բայց ես չհամաձայնեցի՝մի պարզ պատճառով։ Նախ, գրաբարը գրեթե օտար լեզու է, մեկ-երկու հոգի պիտի բառերը հասկանային։ Ես ինքս լավ չեմ տիրապետում այդ լեզվին, չնայած՝ քրոջս օգնությամբ ամեն ինչ կարգի կբերեինք, բայց ես չեմ կարող հոգի չդնել երգի մեջ, անվարժ լեզվով չէր լինի իմ ուզածը։ Մի տարբերակ փորձեցինք, որից հետո հանգեցինք մշո բարբառին։ Ճիշտ է՝ բարբառային չնչին, որոշակի շեղումներ կան, բայց ոչ էական՝ լեզվի իմաստով։

Պատասխանելով մեր հարցին, թե, ըստ նրա, երգը կընդունվի՞ հասարակության կողմից, Սրբուհի Ստամբոլցյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, չեմ կարեւորում հասարակության կարծիքը։ Սիրոշոն տաղանդավոր աղջիկ է, այս մեղեդին ու մտահղացումը ինձ շատ դուր են եկել, ես ի սրտե աշխատել ու հոգի եմ դրել այս երգի մեջ։ Լսեցի գործիքավորումը՝ «ինքն է», իսկ մնացածն ինձ համար էական չէ։ Եթե ոչ այսօր, վաղն այս երգն ապրելու է՝ վստահ եմ ու վստահ եմ, որ Սիրուշոն այն փայլուն է կատարելու։ Ինչեւէ, ունենալով «Հայաստան աշխարհ» երգի փորձը, որը միանգամից չընդունվեց, բայց այսօր մնայուն դարձավ, անկախ ճաշակի ու առավել եւս այսօրվա աղավաղված ճաշակն անգամ հաշվի առնելով, ես մի բան հաստատ գիտեմ, նորից կրկնվեմ, այս երգն ապրելու է»։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել