ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 3–8-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:
«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:
Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.
• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ - միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում,
• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք - ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:
«ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը12:38, 2 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին12:21, 2 սեպտեմբերի
Մադոննան անճանաչելի է. 68-ամյա փոփ թագուհին ապշեցրել է երկրպագուներին իր «երիտասարդ» դեմքով11:41, 2 սեպտեմբերի
Շերը պատերազմ է հայտարարել հարսին. երգչուհին նրան մեղադրել է որդու փողերի վրա աչք տնկելու մեջ11:18, 2 սեպտեմբերի
Բրիջիտ Մակրոնի դուստրը գնում է մոր հետքերով. նրա նոր ընկերը 20 տարով փոքր է իրենից11:16, 2 սեպտեմբերի
Բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը, մեկ տարի կոմայի մեջ գտնվելուց հետո, մահացել է10:30, 2 սեպտեմբերի
OnlyFans-ի մոդելը պայուսակը նետել է լրագրողի վրա, որը կասկածի տակ էր դրել նրա կուսությունը10:03, 2 սեպտեմբերի
Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը կնոջը՝ Անելյա Գուբրյանին, 26-ամյակի առթիվ (ֆոտո)09:00, 2 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ