10-ամյա Մաքս Ալեքսանդրը իսկական նորաձևության ֆենոմեն է։ Երիտասարդ դիզայները, ով սկսել է զգեստներ կարել չորս տարեկանից, արդեն պատմության մեջ է մտել որպես ամենաերիտասարդ մարդը, ով ինքնուրույն հավաքածու է ստեղծել պոդիումի շոուի համար, գրում է NYP-ն։
Մաքսը, ով սովորել է կարել և 5 տարեկանում բացել է իր սեփական նորաձևության ապրանքանիշը, այժմ հինգերորդ դասարանում է: Սոցցանցերում նրա կարիերային հետևում է 16 միլիոն մարդ, սակայն ինքը՝ տղան, իրավունք չունի օգտվել սոցցանցերից։
«Ես չեմ կարող օգտվել սոցիալական ցանցերից», - ասել է Ալեքսանդրը The Post-ին Նյու Յորք կատարած իր այցի ժամանակ Նորաձևության շաբաթվա համար, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը:
Միաժամանակ երիտասարդ մոդելավորողը շատ լավ գիտի, թե որ հայտնիներն են հետեւում իր արագընթաց կարիերային։ «Մարթա Ստյուարտ, Ջեյ Լո», - հպարտությամբ թվարկել է Մաքսը:
Սեպտեմբերի 14-ին նա կներկայացնի կայուն գործվածքների իր նոր հավաքածուն՝ MOOD Fabrics X Max, Նյու Յորքի Mood Fabrics խանութի մասնավոր շոուի ժամանակ, որը համարվում է կարի ոլորտի մասնագետների համար Կարի շրջանի առաջատար ուղղություններից մեկը:
Լոսանջելեսցին իր տնային ստուդիայում արդեն ստեղծել է ավելի քան 200 զգեստ, շարֆեր, վերմակներ, կիմոնոներ և բաճկոններ։ Նրա հաճախորդների թվում են իսկական հոլիվուդյան աստղեր։ «Ես նախագծել եմ փափուկ մորթյա բաճկոն Շերոն Սթոունի համար և կանաչ արհեստական մորթյա վերարկու Դեբրա Մեսսինգի համար», - ասել է նա:
Նրա հաճախորդների թվում է նաև մոդել Կոկո Ռոշան, ում համար Մաքսը ձևավորել է սպիտակ ծալքավոր զգեստ։
Երիտասարդ դիզայներն ունի երկու սեփական ապրանքանիշ՝ Max Alexander և Couture To The Max: Գները տատանվում են 22,99 դոլարից փոքր աքսեսուարների համար մինչև 329,99 դոլար զգեստի համար: Մաքսի աշխատանքներն արդեն հայտնվել են Vogue-ի էջերում։
Տղայի սերը դեպի նորաձևությունը բառացիորեն արյան մեջ է։ Նրա նախապապն աշխատել է որպես կտրիչ, իսկ պապը Մոնրեալում զգեստների արտադրության խանութ ուներ։
Իր կարճ կարիերայի ընթացքում Մաքսն արդեն հասցրել է պրոֆեսիոնալ նախագծերի վրա աշխատել Փարիզում, Մադրիդում և Տորոնտոյում։ Բայց Նյու Յորքը, ասում է նա, շատ յուրահատուկ է: «Այստեղ Նյու Յորքում ամեն ինչ այնքան սև է», - նկատել է Մաքսը:
Երիտասարդ ձեռներեցը հատկապես հպարտ է, որ իր հագուստը ոչ միայն անսովոր ու զվարճալի է, այլև էկոլոգիապես մաքուր: «Ես սովորաբար օգտագործում եմ վերամշակված կամ կայուն նյութեր, օրինակ՝ փայտանյութ... Դա իմ բանն է: Ես սիրում եմ կայուն նորաձևությունը», - բացատրում է Մաքսը:
Իր հավաքածուների համար նա արդեն օգտագործել է Tiffany-ի վերամշակված պայուսակներ, սուրճի հատիկների տոպրակներ, հին վարագույրներ և նույնիսկ ռազմական պարաշյուտ։
Այժմ երիտասարդ դիզայներն արդեն երկու Գինեսի ռեկորդներ ունի։ Յոթ տարեկանում նա դարձել է աշխարհի ամենաերիտասարդ մարդը, ով ստեղծել է իր սեփական ցուցադրությունը պոդիումում, իսկ տասը տարեկանում՝ ամենաերիտասարդ դիզայները, որը ցուցադրություն էր ներկայացրել Փարիզի Նորաձևության շաբաթում:
Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում Մաքսը մտադիր է ևս երկու համաշխարհային ռեկորդ սահմանել՝ դառնալով կարի մեքենան թելերով ամենաարագ մարդը, և ամենաերիտասարդ դիզայները, ով թողարկել է գործվածքների իր շարքը:
Երիտասարդ մոդելավորողի պատմությունն արդեն այնքան է տպավորել շրջապատողներին, որ նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել։ Ֆիլմի դեբյուտը տեղի է ունեցել հունիսին՝ Tribeca կինոփառատոնում։
Մաքսը հիշում է, թե ինչն է ոգեշնչել իրեն շատ վաղ տարիքում, չնայած նա այժմ ընդամենը տասը տարեկան է: «Ես իսկապես սիրում էի [Քրիստիան] Դիորը», - ասել է նա:
Ապագայում տղան երազում է ընդունվել Նյու Յորքի Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտ։ Այսօր նրա ոգեշնչման մեջ է դիզայներ Պամելա Ռոլանդը: «Նա ստեղծում է զվարճալի և շատ վառ բաներ: Շատ դիզայներներ դա չեն անում: Դա տարօրինակ է», - ասում է Մաքսը:
Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն իսկական պրոֆեսիոնալի պես խոսում է նորաձևության մասին, և, ըստ երևույթին, նա հաստատ չի պատրաստվում կանգ առնել Գինեսի երկու ռեկորդների վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ