Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը

12:07, 17 սեպտեմբերի

Վարդգես Սուրենյանցի հրաշք կտավը՝«Լքյալը», առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ։ Շատ արվեստաբաններ, ի դեպ, նմանեցնում են Սուրենյանցի այս կտավը Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի նույնանուն նկարին:

Ազգային պատկերասրահում բացվել է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը։

8ea3afc1-89fa-4cab-9d48-21ca6ee32668.jpeg (160 KB)

«23 տարիների ընթացքում, ինչ ես պատկերասրահում եմ աշխատում, միշտ լսել եմ, որ Սուրենյանցի այս հրաշք կտավը պետք է բերվի ցուցադրման»,– ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Նրա խոսքով, երկու տարի առաջ հստակեցվեց այս գաղափարը, որոշվեց՝ որքան էլ բարդ լինի, պետք է իրագործեն։ «Երկու տարի աշխատեցինք այս ուղղությամբ։ Անկեղծ ասած, ահռելի ջանքեր ենք գործադրել։ Երեկ, երբ խոսում էի Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրենի հետ, նա խոստովանեց, որ այդ կտավը բերված օրվանից կախված է նույն տեղում, երբևէ պատից չեն իջեցրել, առավել ևս երկրից դուրս չեն հանել։ Ասում էր, որ իրենց մշտական ցուցադրության մարգարիտն է, իրենց թանգարանի գլուխգործոցը»,– մանրամասնեց տիկին Հակոբյանը։ 

Սուրենյանցի «Լքյալը» կտավն, ի սկզբանե, եղել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահ կոմս Ալեքսեյ Բոբրինսկու մասնավոր հավաքածուում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո, ազգայնացված արվեստի գործերի թվում, տրվել է Ռուսական արվեստի թանգարանին, որն էլ իր հերթին 1930-ականներին, արդեն խորհրդային հանրապետությունների թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակում, փոխանցվել է Ալմաթիի Արվեստի պետական թանգարանին։

515e672b-64e4-472f-94d1-aa7b172995b6.jpeg (132 KB)

Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի խոսքով, եթե չլիներ տիկին Հակոբյանի համառությունը, այս նախագիծը, ինչպես և շատ նախագծեր, չէր իրականանա։

«Սա կամերային ցուցադրություն է՝ շատ մեծ հարցերի շուրջ։ Ժամանակակից աշխարհում, երբ մարդկությունը կանգնած է գոյաբանական, լինելիության խնդրի առջև, ավելորդ չէ հիշեցնել հետևանքների մասին արվեստի լեզվով։ «Լքյալը» կտավը ստեղծվել է հայ ժողովրդի համար ողբերգական պատմական իրադարձությունների համատեքստում, սակայն Վարդգես Սուրենյանցի հանճարը նրանում էր, որ այդ ողբերգությունը նա կարողացավ վերհանել համամարդկային հարթություն»,– ասաց պարոն Գալստյանը։

«Լքյալը» կտավը ստեղծվել է իբրև արձագանք 1984 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության համիդյան կոտորածներին։ Կտավում Վարդգես Սուրենյանցը պատկերել է եկեղեցու շքամուտքի փայտյա դռան առջև նստած ոտաբոբիկ հայ որբ աղջնակի։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, այս ցուցադրությունը միավորել է Համիդյան ջարդերի շուրջ Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության ևս երկու կտավ ՝ «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898), Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդից։ Ցուցադրված է նաև Սուրենյանցի «Լքյալը» կտավում պատկերված Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը, որը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում և տրվել է պատկերասրահին, հատուկ այս ցուցադրության համար։ 

1077948e-769d-421f-8f57-f5972b423124.jpeg (55 KB)

«Այս նախագծի իրականացման համար պետք է շնորհակալ լինենք նաև «Արկանել» լոգիստիկ ընկերությանը, որը զբաղվում է թանգարանային նմուշների, արվեստի գործերի և արժեքավոր իրերի պրոֆեսիոնալ փաթեթավորմամբ, մաքսային ձևակերպումներով և անվտանգ տեղափոխմամբ։ Ընկերության ղեկավար Կարեն Խաչատրյանը և իր թիմը սերտորեն համագործակցում են Հայաստանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի և այլ մշակութային օջախների հետ՝ ապահովելով համաշխարհային ու հայկական արժեքների  անվտանգ միջազգային փոխադրումն ու պահպանումը։ Ի դեպ, պետք է նշեմ, որ ընկերությունն այս անգամ, իրենց գործառույթներից զատ օգնեց մեզ նաև բանակցությունների ժամանակ»,– ընդգծեց տիկին Հակոբյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ նկարիչների  մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործություններ։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» ցուցահանդեսը կգործի մինչև 2027-ի մարտի 16-ը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search