Theatre Location թատերական հարթակը շարունակում է թատրոնը ներկայացնել նաև ոչ ավանդական տարածքներում՝ հանդիսատեսին առաջարկելով նոր ձևաչափեր և թատերական փորձառություններ։ Հարթակի նոր լոկացիայում՝ ToneLab Studio-ում, հոկտեմբերի 29-ին ներկայացվեց «Հուդա» մոնո-ռոք բեմադրությունը։ Փաբային միջավայրում թատրոնն ու կենդանի ռոք երաժշտությունը միավորվեցին՝ հանդիսատեսին հրավիրելով նորովի դիտելու աստվածաշնչյան պատմության ամենահակասական կերպարներից մեկին։
Հուդան համաշխարհային գրականության և արվեստի ամենահակասական կերպարներից է։ Դարեր շարունակ նա ներկայացվել է որպես դավաճանության խորհրդանիշ, սակայն ռուս գրող Լեոնիդ Անդրեևի «Հուդա Իսկարիովտացի» ստեղծագործությունը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ դիտելու այս պատմությունը՝ փորձելով հասկանալ ոչ միայն նրա արարքը, այլև այդ արարքի հետևում կանգնած մարդուն։
Հենց այս գրական հիմքի վրա է ստեղծվել «Հուդա» մոնո-ռոք ներկայացումը, որը հանդիսատեսին առաջարկում է առերեսվել դավաճանության, հավատարմության, ճշմարտության և մարդկային ներքին հակասությունների հետ։ Ներկայացման գաղափարական առանցքում ոչ թե պարզապես Հուդային դատելն է, այլ մոլորված մարդուն ներկայացնելը՝ խորանալով նրա ընտրությունների և հոգեվիճակի մեջ։
Անդրեևի 1907 թվականին գրված համանուն վիպակում Հուդան միանշանակ չարի մարմնացում չէ։ Հեղինակը նրան ներկայացնում է որպես հակասություններով լի մարդու։ Նա ստում է, խորամանկում, երբեմն նույնիսկ ծաղրում առաքյալներին, սակայն միաժամանակ առանձնահատուկ կապվածություն է զգում Հիսուսի հանդեպ։ Անդրեևի մեկնաբանության մեջ Հուդայի արարքի շարժառիթները շատ ավելի բարդ են, քան պարզապես երեսուն արծաթը։ Գրողը հարցեր է առաջադրում նրա սիրո, նախանձի, միայնության և հավատարմության մասին՝ ընթերցողին թողնելով սեփական դատողության հնարավորությունը։
Աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ Հուդան Հիսուսին մատնում է երեսուն արծաթով՝ համբույրով ցույց տալով նրան զինված մարդկանց։ Սակայն Անդրեևի ստեղծագործության մեջ այդ համբույրը ստանում է նաև հոգեբանական ու խորհրդանշական նշանակություն։ Հուդայի կերպարը դառնում է մարդկային երկակիության, ներքին պայքարի և բարու ու չարի միջև սահմանների անորոշության արտահայտություն։
Բեմադրության առանձնահատկություններից է նաև ձևաչափը։ Մոնոներկայացման մեջ մեկ դերասանի կատարումը համադրվում է կենդանի ռոք երաժշտության հետ՝ ստեղծելով թատրոնի և համերգային միջավայրի յուրօրինակ միաձուլում։ Հուդայի կերպարը մարմնավորում է Գոռ Սարգսյանը, բեմադրության ռեժիսորն Արտյոմ Ավետիսյանն է, իսկ երաժշտական ուղեկցությունն ապահովում է The Void Band-ը։
Բեմադրության մեջ կարևոր տեղ ունեն նաև Տաթևիկ Մելքոնյանն ու Արման Մաթևոսյանը։ Տաթևիկ Մելքոնյանի ձայնով ներկայացվում է քահանայապետ Աննայի կերպարը, իսկ Արման Մաթևոսյանը բեմում է՝ մարմնավորելով Կայիափային ընթերցման միջոցով: Նրանց ձայները լրացնում են գլխավոր հերոսի պատմությունը՝ ընդլայնելով բեմական գործողության շրջանակը։
«Փորձել ենք ներկայացնել մարդու, որը մոլորված է»,– այս միտքը կարծես ամբողջացնում է ներկայացման գլխավոր ասելիքը։ Չէ՞ որ երբեմն մարդու արարքը դատելը շատ ավելի հեշտ է, քան հասկանալը, թե ինչ է կատարվում նրա ներսում։ Հուդան պատմության մեջ մնացել է որպես դավաճան, բայց արդյո՞ք նրա պատմությունը միայն դավաճանության մասին է։
«Հուդա» մոնո-ռոքը չի պարտադրում կերպարի արդարացում կամ դատապարտում։ Այն առաջարկում է մեկ այլ հնարավորություն՝ մի պահ կանգ առնել և փորձել հասկանալ այն մարդուն, որին դարեր շարունակ սովորել ենք մեղադրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 3 նոյեմբերի

09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում21:06, 2 նոյեմբերի
Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր20:30, 2 նոյեմբերի
Գաղտնի ամուսնության մասին լուրերի ֆոնին Սուկի Ուոթերհաուսը բացահայտել է Ռոբերտ Պատինսոնի հետ «մեծամասշտաբ» հարսանիք կազմակերպելու իր ծրագրերը19:35, 2 նոյեմբերի
Արդյո՞ք Destiny’s Child խումբը կվերամիավորվի Jay-Z-ի՝ Super Bowl-ի ընդմիջման շոուի ժամանակ17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»