Փողը, փառքը, սերը և իշխանությունը, թերևս, մարդկանց ամենատարածված ցանկություններն են, որոնց հասնելու համար նրանք պատրաստ են անգամ հոգին վաճառել Սատանային։ Սակայն առավել հետաքրքիր է հետևել, թե ինչպես են նրանք ստանում իրենց բաղձալիքը և հետագայում ինչ են անում դրա հետ։ Իսկ ե՞րբ, եթե ոչ նոյեմբերին՝ Կարիճի ամսին, խոսել այս թեմաների մասին։ Հենց այդ պատճառով էլ ձեզ համար առանձնացրել ենք լավագույն գրքերը, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Խավարի Իշխանը մահկանացուներին տալիս իրենց բաղձալիքը։
Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և Բալզակի «Շագրենի կաշին»․իհարկե, չէինք կարող չհիշատակել այս լեգենդար ստեղծագործությունները, սակայն, քանի որ դրանք անմահ դասականներ են, չենք անդրադառնա այն ամենին, ինչն առանց այդ էլ մեկնաբանության կարիք չունի։
Սթիվեն Վինսենթ Բենե․ «Սատանան և Դանիել Ուեբսթերը»

Սա կարճ պատմվածք է անհաջողակ մի տղամարդու մասին, որը հոգին վաճառում է Սատանային, սակայն գործարքի պայմանների կատարումից հետո դժգոհ է մնում՝ շարունակաբար դրանցում թերություններ գտնելով։ Ի վերջո, հերոսը Սատանային դատի է տալիս։
Վիկտորյա Շվաբ․ «Էդի Լարուի անտեսանելի կյանքը»

Սիրո վրա չհիմնված ամուսնությունից խուսափելու ցանկությամբ տարված երիտասարդ աղջիկը հոգին վաճառում է Սատանային՝ ազատության և անմահության դիմաց։ Սակայն շուտով այդ պարգևները վերածվում են անեծքի․ բոլորը մոռանում են նրա գոյության մասին։
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման․ «Սատանայի էլիքսիրները»

Գոթական ռոմանտիզմի ոճով գրված այս գիրքը պատմում է մի երիտասարդ վանականի մասին, որը խորհրդավոր էլիքսիր խմելուց հետո բախվում է սեփական մեղսավոր գայթակղություններին։
Ֆրեդերիկ Սուլիե․ «Սատանայի հուշերը»

Երիտասարդ մի արիստոկրատի, որը դեռևս չի հասկանում, թե ինչ է ուզում կյանքից, այցելում է Սատանան։ Նա օգնում է երիտասարդին բացահայտել սեփական ցանկությունները՝ միաժամանակ պատմելով նաև այլ մարդկանց պատմությունները։ Մթնոլորտն այնպիսին է, ասես կարդում եք մարդկության մասին մի օրագիր, որը Սատանան վարում է իրական ժամանակում։
Թոմաս Ման․ «Դոկտոր Ֆաուստուս»

Նախորդ գրքերի համեմատ՝ բավական բարդ ընթերցվող, բայց ոչ պակաս հետաքրքիր ստեղծագործություն։ Սա երիտասարդ կոմպոզիտորի պատմությունն է, որը հոգին վաճառում է Սատանային՝ առաջիկա 24 տարիների ընթացքում անսպառ ներշնչանք ունենալու դիմաց։ Սակայն այդ գործարքի հետևանքով նա զրկվում է սիրելու ունակությունից։
Մենք միտումնավոր չենք ներառել «Սատանայի վիշտը» վեպը, քանի որ այս առեղծվածային թեմայի շրջանակում նախընտրում ենք առավել նրբաճաշակ գրականություն։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին