«Թեժ մրցակցություն» հեռուստասերիալի երկրպագուներն ունեն ուրախանալու նոր պատճառ. երկու հոկեյիստների սիրային պատմությունը կարող է ստանալ ոչ միայն երրորդ եթերաշրջան, այլև լիամետրաժ Սուրբ Ծննդյան ֆիլմ։
Ըստ Deadline-ի՝ աղբյուրներին հղում անելով, սերիալի ստեղծողները արդեն միաժամանակ նկարահանում են նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանները։ Ավելին, առանձին ֆիլմի վրա աշխատանքները նախատեսվում է սկսել դեկտեմբերին, ենթադրաբար որպես Սուրբ Ծննդյան հատուկ թողարկում կամ տոնական դրվագ։ Դրա կինոթատրոնային պրեմիերան նախատեսված է հաջորդ տարվա դեկտեմբերին։
Այնուամենայնիվ, առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսները՝ Իլյա Ռոզանովը և Շեյն Հոլանդերը, որոնց մարմնավորում են Քոնոր Սթորին և Հադսոն Ուիլյամսը, հավանաբար չեն հայտնվի ֆիլմում։ Պարբերականի տվյալներով՝ տոնական պատմության կենտրոնական հերոսները կլինեն երկրպագուների այլ սիրելիներ՝ Սքոթ Հանթերը և Քրիստոֆեր «Քիփ» Գրեյդին, որոնց մարմնավորում են Ֆրանսուա Արնոն և Ռոբի Ջ.Քեյը։
Կանադական Crave հոսքային ծառայության ներկայացուցիչները, որտեղ սկզբնապես ցուցադրվել է սերիալը, դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը: «Մենք որևէ նախագծի մասին հայտարարելու ոչինչ չունենք», - ասել են նրանք Page Six-ին: ԱՄՆ-ում սերիալը հեռարձակվում է HBO-ով։
«Թեժ մրցակցություն» սերիալի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է 2025 թվականի վերջին և գրեթե անմիջապես դարձել է միջազգային հիթ: Մրցակից թիմերում խաղացող երկու հոկեյիստների միջև գաղտնի սիրավեպի պատմությունը համաշխարհային ճանաչում է բերել սերիալի գլխավոր հերոսներին՝ Քոնոր Սթորիին և Հադսոն Ուիլյամսին։
Երկու հաջորդական եթերաշրջանների մասին լուրերն արդեն տարածվել էին: Դիլան Ուոլշը, որը մարմնավորում էր Շեյնի հորը, երկրպագուների հետաքրքրությունը առաջացրել Cameo հարթակում տեսանյութ հրապարակելուց հետո, որում նա խոսում էր Կանադայում 12 սերիա նկարահանելու մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին