Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրազդանից՝ դեպի եվրոպական բեմեր և երկու միջազգային Գրան Պրի. երիտասարդ դաշնակահարուհու հաջողության պատմությունը

16:01, 18 նոյեմբերի

24-ամյա դասական դաշնակահար և մոդել Լիլիթ Պողոսյանը Հրազդան քաղաքից է: Նա 6 տարեկանից անցել է ստեղծագործական զարգացման բազմակողմանի ճանապարհ՝ դաշնամուրի, կիթառի, երգի, պարի, ջութակի և նկարչության խմբակներ, թատերական բեմականացումներ, համերգներ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կազմում` Հայաստանում, Եվրոպայում։ Զբաղվել է նաև սպորտով՝ 5 տարեկանից հաճախելով շախմատի խմբակ, ունի "DOCANDO" կարատեի կապույտ գոտի, զբաղվել է նաև լողով, մասնակցել տարբեր հեծանվային մրցաշարերի։

Լիլիթը 15 տարեկանից նկարահանվում է ֆիլմերում, գովազդներում։ Նկարահանվել է «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում նոմինացված «ԵՐԱԶ» գեղարվեստական ֆիլմում՝ որպես գլխավոր հերոսուհի, «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմում, «Դասամիջոց» սերիալում և մի շարք այլ նախագծերում։ Լիլիթը զուգահեռ սովորում է նաև «Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայում», պարում է «Նինահար» պարային համույթում և աշխատում Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում՝ որպես նվագակցող և դաշնամուրի դասատու։

Երիտասարդ աղջկա բազմազբաղ առօրյայում անփոխարինելի տեղ ունեն դաշնամուրն ու արվեստը։ Նա 6 տարեկանից հաճախել է դաշնամուրի խմբակ Հրազդանում, որպես դաշնակահար՝  մասնագիտական կրթությունը շարունակել Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նա կատարողական արվեստի մագիստրոս է և շարունակում է հետբուհական կրթությունը ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետության լրացուցիչ կրթություն» բաժնում` դոցենտ Աննա Խաչատրյանի դասարանում, ում մասնագիտական հարուստ փորձն ու բարձր կատարողական մշակույթը կարևոր նշանակություն ունեն Լիլիթի ստեղծագործական անհատականության ձևավորման և մասնագիտական զարգացման գործում։

Նա մասնակցել է տարբեր համերգների, հանրապետական, միջազգային մրցույթների, փառատոների և,  միշտ փայլելով իր տաղանդով ու կատարողական ինքնատիպությամբ, ունեցել բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ։ Սակայն 2025-2026 թվականները երիտասարդ երաժշտի կյանքում բեկումնային եղան, քանի որ նրա կատարումները բարձր գնահատանքի արժանացան միջազգային ժյուրիի մեծ անձնակազմի կողմից:

Լիլիթը 2025 թվականին մասնակցելով Լոնդոնում անցկացվող Golden Time Talent միջազգային հեղինակավոր օնլայն մրցույթի 73-րդ սեզոնին՝ արժանացել է պատվավոր առաջին մրցանակի (94.5 միավոր) և հրավեր ստացել մասնակցելու տարեվերջյան Grand Final V-ին, որն անցկացվելու էր տարվա բոլոր սեզոնների լավագույն մասնակիցների միջև՝ աշխարհի շուրջ 35 երկրից։

Այս անգամ բոլոր կատեգորիաների և տարիքային խմբերի մասնակիցների մեջ հավաքելով ամենաբարձր միավորները՝  99,8/100 , ճանաչվել է  Grand Final-ի միանձնյա հաղթող և գործիքային կատարում անվանակարգում ստացել Grand Prix ու 2026 թվականի հունիսի 24-28-ը Լոնդոնում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցույթ-փառատոնին անվճար մասնակցության հրավեր։ Մեկնելով Մեծ Բրիտանիա՝ հունիսի 27-ին Լիլիթը մասնակցել է Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի դահլիճում անցկացվող Աշխարհի տաղանդներ VI միջազգային մրցույթին և կրկին փայլել իր տաղանդով ու կատարողական հմտություններով, և դաշնամուրային անվանակարգում հավաքելով ամենաբարձր միավորները (100/100)՝ արժանացել գլխավոր մրցանակի՝ GRAND PRIX-ի։

Հունիսի 28-ին THE SHAW THEATRE-ում տեղի ունեցած մեծ մրցանակաբաշխությունում հրազդանցի դաշնակահարը արժանապատվորեն և հաղթանակած ծածանել է հայկական դրոշը՝ արդյունքում ստանալով առաջարկ դառնալու GLOBAL TALENT կոնֆեդերացիայի անդամ։ Լիլիթի մասին տպագրվել է WORLD TALENT AWARD ամսագրում, իսկ կատարումները զետեղված են պաշտոնական կայքերում և տարբեր օնլայն հարթակներում։

Սակայն Լիլիթի հաջողություններն այսքանով չեն սահմանափակվել։ Մասնակցելով «Nouvelles etoiles» ֆրանսիական միջազգային մրցույթին՝ ստացել է երկրորդ կարգի մրցանակ և հրավիրվել Ֆրանսիա։ Մեկնելով Ֆրանսիա՝ ամառային ակադեմիա, դաշնակահարը մասնակցել է տարբեր վարպետության դասերի և համերգների՝ Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայում և Նորմանդիայում։

Առջևում Լիլիթին սպասվում է ևս մեկ կարևոր իրադարձություն: Լինելով BALKAN THALBERG PIANO միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկը՝ նա ընտրվել է մասնակցելու նոյեմբերի 20-ին Ավստրիայում կայանալիք ԳԱԼԱ համերգին, որին մասնակցելու են երիտասարդ տաղանդավոր դաշնակահարներ ամբողջաշխարհից։

Համերգը տեղի կունենա Վիեննայի հեղինակավոր Mozarthaus-ում՝ Մոցարտի տուն-թանգարան։ Այժմ Լիլիթը պատրաստվում է մեկնել և նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը այնտեղ, որտեղ ապրել, ստեղծագործել և ելույթ է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։

Միջազգային մրցույթները թեև ֆինանսական որոշակի դժվարություններ են ստեղծել, բայց այդ ամենը չի խանգարել երիտասարդ դաշնակահարին գնալ նպատակին ընդառաջ և հաղթել: Այս հարցում նրա կողքին են եղել ընտանիքը, ընկերներն ու Լիլիթին ճանաչողները:

Այս ամենին զուգահեռ տաղանդավոր հայուհին հասցրել է մասնակցել տարբեր գեղեցկության մրցույթների, որոնցից նշանակալին «Armenian Beauty 2026» մրցույթն է, որտեղ նա արժանացել է II Vice Miss World Armenia 2026 տիտղոսին։ Լիլիթն ասում է, որ ինքն ուզում է դառնալ այն երիտասարդ դաշնակահարներից մեկը, որը դասական երաժշտությունը կհնչեցնի միջազգային բեմերում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search