Ֆրանսիական Comté Fort des Rousses 24 Months պանիրը, որը երկու տարի հասունացել է Նապոլեոն Բոնապարտի հիմնադրած պատմական ամրոցում, ճանաչվել է աշխարհում լավագույնը։ Այն հաղթող է ճանաչվել 2026 թվականի World Cheese Awards միջազգային մրցույթում՝ առաջ անցնելով տասնյակ երկրների ավելի քան 5000 մրցակիցներից։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայի Կորդոբա քաղաքում։ Գլխավոր մրցանակը ժյուրին շնորհել է Fromageries Arnaud ընկերության արտադրած պանրին, որը պատրաստվում է չպաստերիզացված կովի կաթից։ Դրա անվանումը կապված է Fort des Rousses (Լե Ռյուս ամրոց) ամրոցի հետ, որը գտնվում է Ֆրանսիայի արևելքում՝ Շվեյցարիայի սահմանից ոչ հեռու։
Մրցույթի հաղթող պանրի հասունացման վայրի պատմությունը պակաս տպավորիչ չէ, քան հենց պանրի պատմությունը։ Ամրոցը կառուցվել է XIX դարի սկզբին՝ Նապոլեոնի հրամանով, որը տարածքը համարում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետ։ Երկար տարիներ այն ծառայել է որպես ռազմական բազա և զորավարժությունների կենտրոն, իսկ 1998 թվականին վերածվել է պանրի հասունացման հսկայական պահեստների։
Այսօր ամրոցի կամարների ներքո տեղակայված են շուրջ 50 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքներ, որոնք նախատեսված են պանրի հասունացման համար։ Այստեղ միաժամանակ պահվում է Comté պանրի գրեթե 140 հազար գլուխ։ Մրցանակակիր արտադրանքի հասունացման գործընթացն իրականացրել է JuraFlore ընկերությունը, որը 1907 թվականից մասնագիտացած է պանիրների հնեցման ոլորտում։ Լե Ռյուս ամրոցում գտնվող նրա Charles Arnaud նկուղը նախատեսված է բացառապես Comté պանրի համար։
Այս ֆրանսիական պանիրը պատրաստվում է Յուրա լեռնազանգվածում։ Այն արտադրում են կովի հում կաթից՝ ենթարկելով այն տաքացման և մամլման գործընթացների։ Պանրի համը փոխվում է՝ կախված հասունացման տևողությունից․ երիտասարդ Comté-ն առանձնանում է կարագի, չորացրած ծիրանի և կարամելի նրբերանգներով, իսկ ավելի երկար հասունացած պանիրը ձեռք է բերում մրգային, համեմունքային և ընկուզային համային երանգներ։
Հենց երկու տարի հասունացած պանրի բարդ ու բազմաշերտ համն է հատկապես տպավորել ժյուրիի անդամներին։ Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամ Ռաֆա Դոմինգես Գոնսալեսը նշել է դրա բազմազան համային երանգներն ու արտահայտված ընկուզային և կծվաշունչ նոտաները, որոնք երկար ժամանակ պահպանվում են բերանում։
Հաղթանակի ճանապարհը հեշտ չի եղել։ Սկզբում մրցույթի մասնակիցները պանիրները գնահատել են կույր համտեսի միջոցով՝ ուշադրություն դարձնելով արտաքին տեսքին, բույրին, կառուցվածքին, համին և համտեսից հետո առաջացող զգացողություններին։ Առաջին փուլի արդյունքներով պանիրներն արժանացել են բրոնզե, արծաթե և ոսկե մեդալների։ Այնուհետև ոսկե մեդալակիրների շարքում ընտրվել են 108 լավագույն նմուշները, որոնք անցել են եզրափակիչ փուլ։
Հաղթողին որոշել է 14 միջազգային փորձագետներից բաղկացած հատուկ ժյուրին։ Վճռորոշ քվեարկության արդյունքում ֆրանսիական Comté Fort des Rousses 24 Months պանիրը հայտնվել է առաջատարների եռյակում՝ ֆրանսիական Ossau-Iraty և շվեյցարական Le Gruyère AOP պանիրների հետ միասին։ Երեք եզրափակիչ մասնակիցներն էլ հավաքել են 81-ական միավոր։
Հավասարությունը լուծելու համար կազմակերպիչները յուրաքանչյուր մասնակցի արդյունքների հաշվարկից հանել են ստացած ամենաբարձր և ամենացածր գնահատականները։ Կրկնակի հաշվարկից հետո հաղթանակը շնորհվել է Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանրին։
Եզրափակիչ փուլում ընդգրկվել է 14 պանիր՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։ Դրանց թվում էին իտալական պեկորինոն և երկար հասունացած իսպանական այծի պանիրը, որի մակերեսը պատված էր ուտելի ծաղիկներով։
Այսպիսով, ավելի քան երկու դար առաջ Նապոլեոնի հիմնադրած նախկին ռազմական ամրոցի պատերի ներքո երկու տարի հասունանալը ֆրանսիական Comté պանրին օգնել է արժանանալ պանրագործության աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում16:16, 23 նոյեմբերի
Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից13:13, 23 նոյեմբերի
Կրակոտ շոուն վերածվել է մղձավանջի. պարողը բոցավառվելով ընկել է բեմից Աշերի և Քրիս Բրաունի համերգի ժամանակ12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել