Ուրբաթ երեկո է։ Հրաշալի ժամանակ՝ քեզ ու սիրելիիդ ռոմանտիկ ընթրիք պարգեւելու համար։ Աշխատանքային շաբաթն անցած է, առջեւում՝ հանգստյան օրերն են, ինչն անպայման տրամադրություն է բարձրացնում։ Նախորդ հոդվածում քննարկել էինք ռոմանտիկ ընթրիքի նախապատրաստման հիմնական այբուբենը, հիմա ժամանակն է կանգ առնել … բույրի վրա։
Խամրած լույս, հաճելի երաժշտություն… բուրավետ մոմերը, փայտիկները կամ յուղերը պարտադիր զուգորդվում են «ռոմանտիկ» բառի հետ։ Սակայն, երբ խոսքը ռոմանտիկ երեկոյի մասին է, բույրեըը պետք է շատ ուշադիր ընտրել։ NEWS.am STYLE – ը կպատմի, թե որ բույրերն են ավելի հարմար նման սիրային մթնոլորտին։
Որոշ բույրեր, ինչպես եւ աֆրոդիզիակներով ուտելիքը, կիրք ու ցանկություն են առաջացնում։ Այս ոլորտում հաղթող են հասմիկը, ներոլին, սանդալը եւ իլանգ-իլանգը։
Զուգընկերոջ մեջ հատուկ նրբություն ու քնքշանք կարող է արթնացնել հասմիկի բուրավետ յուղը։ Այս քաղցր ծաղկային եւ հիշվող բույրը կնոջը հատուկ զգայնունություն է հաղորդում։ Համարվում է, որ այն տղամարդուն թուլացնում է եւ ավելացնում է սերմնաբջիջների քանակը։
Ընթրիքից հետո գրկախառնումներին զգայունություն կտա Ներոլի բուրավետ յուղը։ Այն ստանում են նարնջի ծառի ծաղիկներից։ Այս յուղն ազատում է անհանգստությունից, վստահություն է տալիս եւ գրգռում է զուգընկերներին։ Հաշվի առնելով դրա հանգստացնող ազդեցությունը, այս բույրը շնչելուց հետո սեքսը պետք է շատ զգայուն ու խորը լինի։
Սանդալի յուղը ոչ մեկին չի հանգստացնի։ Այս էքզոտիկ փայտային բույրը զուգակցվում է մարմնի բնական բույրի հետ, ապա կրկնակի ուժով արթնացնում է երեւակայությունն ու սեքսուալ բնազդները։ Այս բուրավետ յուղի շնորհիվ ձեզ բուռն գիշեր է սպասվում։
Ամենահամարձակ էրոտիկ ֆանտազիաներն արտահայտել կօգնի իլանգ-իլանգի բուրավետ յուղը։ Այն խթանում է հիպոֆիզի գեղձերը, որոնք պատասխանատու են էյֆորիա, հակում ու զգացմունքներն ազատ արտահայտելու ցանկություն առաջացնող էնդորֆինի արտադրության համար։ Համարվում է, որ այս բույրը տրամարդկանց մոտ ենթագիտակցորեն զուգակցվում է սեռական մտերմության հետ։
Դե ինչ, բույրերից գլուխ հանեցինք, ժամանակն է համեղ ու աֆրոդիզիակներով հարուստ թխվածքի հերթական ոչ բարդ բաղադրատոմսը ներկայացնելու։ Այս անգամ հատուկ բաղադրիչներ կլինեն բանանն ու մեղրը, որոնք ամենաուժեղ տաս աֆոդիզիակների շարքում են։
Այսպես՝ մեղրա-շոկոլադե-բանանային տորթ։
Այս ուտեստի համար անհրաժեշտ կլինեն. 3 հասած բանան, 200 գ դառը շոկոլադ, 100 գ կարագ, 6 ձու (սպիտակուցն ու դեղնուցն առանձրացրած), կես բաժակ մեղր, կես բաժակ բաց շագանակագույն ու սովորական շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 1 տուփ թխվածքի փոշի (10 գ), կես թեյի գդալ սոդա, կես բաժակ մանրացրած ընկույզ, 2 ճաշի գդալ կաթի սեր կամ բրենդի (ըստ ճաշակի)։
Պատրաստում ենք։ Սկզբում բանանից պյուրե ենք պատրաստում։ Ապա հալեցնում ենք շոկոլադը կարագի հետ եւ խառնելով ավելացնում մեկական դեղնուց։Դրանից հետո ավելացնում ենք կաթի սերը կամ բրենդին։ Այս խառնուրդին ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչները, ընկույզը եւ լավ խառնում ենք։ Առանձին ամանում հարում ենք սպիտակուցը մինչեւ «սուր ծայրեր» ստանալը, շարունակելով խփել՝ ավելացնում ենք շաքարավազը, հետեւում ենք, որ սպիտակուցը չկտրվի։ Ապա երեք փուլով սպիտակուցն ավելացնում ենք շոկոլադե զանգվածին։ Պատրաստ է։ Խմորը լցնում ենք կեքսի ամանների մեջ, դնում ենք մինչեւ 180 աստիճան տաքացած ջեռոցը, եւ թխում ենք 35-40 րոպե։
Բարի ախորժակ։
Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/ NEWS.am STYLE
Բաղադրատոմսը՝ այստեղից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան