Երգչուհի Քայլի Մինոուգը ներկայացրել է Sexercize երգի տեսահոլովակը: Երգը դարձել է ճանաչված ավստրալուհու Kiss Me Once նոր ալբոմի երկրորդ պաշտոնական սինգլը:
45-ամյա երգչուհու սկավառակը կարելի է ունկնդրել բրիտանական The Guardian պարբերականի կայքում:
Իսկ ներկայացված տեսահոլովակի ուղղությամբ, որի հեղինակը Ուիլ Դեւիդսոնն է, երգչուհին եւ նրա թիմն աշխատել են Լոնդոնում: Նկարահանումներն արվել են մարզասրահում, որտեղ Մինոուգն եւ մի քանի պարուհիներ ներկայանում են ճերմակ սեքսուալ բոդիներով:
Սկավառակում 11 երգ է ընդգրկված: «Kiss Me Once» ալբոմը ստեղծելիս Մինոուգը համագործակցել է ճանաչված ռեփեր Jay Z-ի հետ, իսկ երգերից մեկը՝ «Beautiful» անվանումով, ձայնագրվել է Էնրիկե Իգլեսիասի հետ համատեղ:
Ավելի վաղ երգչուհին խոստացել էր ի աջակցություն ալբոմի համերգային շրջագայություն կազմակերպել: Ելույթների հստակ ժամկետներն ու վայրերը, սակայն, առայժմ հայտնի չեն:
«Kiss Me Once» ձայնասկավառակը Քայլի Մինոուգի 12-րդ ալբոմն է: 2012թ. երգչուհին նշեց կարիերայի 25-ամյակը: Նախորդ՝ «Aphrodite» սկավառակը Քայլին թողարկել է 2010 թվականին:
Հիշեցնենք, որ փետրվարին Մինոուգը ներկայացրել էր Into The Blue երգի հոլովակը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ