Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ծրագրում են յոթերորդ երեխան ունենալ: Hollywoodlife-ի փոխանցմամբ, Ջոլին մտադիր է ձվարանները հեռացնելու վիրահատությունից առաջ իր ձվաբջիջները սառեցնել՝ փոխնակ մոր օգնությամբ եւս մեկ երեխա ունենալու համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Անջելինա Ջոլին կրծքագեղձերի վիրահատության էր ենթարկվել: Նա այդ քայլին դիմել էր, երբ պարզվել էր, որ կրծքի քաղցկեղի զարգացման հավականականությունն իր մոտ կազմում է 87%:
Հիմա Ջոլին նոր վիրահատության է պատրաստվում: «Առջեւում ինձ եւս մեկ վիրահատություն է սպասվում, որը նախկինում չեմ արել: Ես շատ եմ շփվում մարդկանց հետ եւ բազմաթիվ օգտակար խորհուրդներ եմ լսում, որոնք, վստահ եմ, ինձ կօգնեն հաղթահարել հաջորդ փուլը: Բժիշկներս պարզեցին, որ ինձ մոտ 87% կաթնագեղձերի եւ 50% ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգ կա: Երբ իմացա այդ մասին, որոշեցի ոչ մի վայրկյան չհապաղել եւ նվազագույնի հասցնել հիվանդության առաջացման հնարավորությունը: Սկսեցի կաթնագեղձերից, քանի որ այդ դեպքում հիվանդության վտանգն ավելի մեծ էր: Բացի այդ, ձվարանների վիրահատությունն ավելի բարդ է»,- նշել է Ջոլին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ