Ուկրաինական ճանաչված «Պոտապ եւ Նաստյա» դուետից երգչուհի Նաստյա Կամենսկին տաղանդավոր աղջիկ է: 26-ամյա արտիստուհին հասցրել է 2005 թվականին Լոնդոնում UBN Awards-ի «Տարվա բացահայտում» մրցանակ ստանալ, 2009-ին «Viva!» ամսագրի վարկանիշով ճանաչվել է Ուկրաինայի ամենագեղեցիկ կին, ինչպես նաեւ նկարահանվել է Playboy եւ MAXIM ամսագրերի համար:
NEWS.am STYLE-ը ճանաչված երգչուհու հետ զրուցել է Ուկրաինայում տիրող իրավիճակի, նրա «հղիության» եւ ապագայի ծրագրերի մասին:
Նաստյա, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքում համերգներով հանդես գալու իրավունքից զրկվելու հնարավորությունը (ինչպես եղավ Վակարչուկի դեպքում):
«Պոտապ եւ Նաստյա» դուետի գոյության ամբողջ ընթացքում, երբ Ուկրաինայում ճգնաժամեր են եղել ու երկիրը տարբեր խնդիրներ է հաղթահարել, որպես արտիստներ՝ մենք միշտ ապաքաղաքականացված ենք եղել: Մեր երաժշտությունը հենց այն է, որը միավորել է մեզ եւ մեր ունկնդիրներին: Մենք միշտ հանդես ենք եկել կոնֆլիկտների բացակայության օգտին, նույնիսկ մեր նոր՝ «Все пучком» ալբոմի շնորհանդեսը որոշեցինք հիփի ոճով անել, ինչն ընդգծում է խաղաղության եւ դրական իրավիճակին ձգտումը: Մենք աշխարհի տարբեր հատվածներում բազմաթիվ երկրպագուներ ունենք, ում համար ցանկանում ենք ելույթ ունենալ եւ ում կարող ենք բազմաթիվ դրական էմոցիաներ փոխանցել:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր հղիության, ինչպես նաեւ Պոտապի եւ Սերյոգայի միջեւ «հայրության շուրջ պատերազմի» մասին լուրերը:
Իրականում, «իմ երեխայի հայրության շուրջ պատերազմը» կա «Պոտապ եւ Նաստյա» դուետի գոյության բոլոր ութ տարիներին, ընդ որում՝ կեսին ես անձամբ չեմ էլ ճանաչում (ծիծաղում է): Պաշտոնապես հայտարարում եմ. ես հղի չեմ եղել եւ հիմա էլ հղի չեմ: Իսկ երբ այդ պատահի, ես կմեկնեմ արտերկիր եւ լրագրողներին ոչ մի հնարավորություն չեմ տա իմանալ իմ հղիության մասին:
Երբեք չե՞ք մտածել անհատական կարիերայի մասին, Պոտապից առանձին:
Այդ մասին մտածել եմ Պոտապի հետ աշխատանքի սկզբնական շրջանում, քանի որ մենք ծրագրում էինք միայն մեկ երգ ձայնագրել եւ չէինք կարծում, որ դուետը երկարաժամկետ նախագիծ կդառնա: Ես որպես անհատ կատարող եմ դաստիարակվել, մեներգչուհու հավակնություններ ունեի: Ժամանակի ընթացքում դրանք չեն մարել, բայց ես հասկանում եմ, որ մենք Պոտապի հետ միասին ենք դուր գալիս մարդկանց, եւ անիմաստ է առանձնանալ միայն անձնական հավակնությունները բավարարելու համար: Առավել եւս, որ փաստ չէ, թե դրանք կարդարանան:

Նաստյա, ինչպե՞ս եք կարողանում միշտ հիասքանչ տեսք ունենալ: Ինչպե՞ս եք հետեւում Ձեր կազմվածքին:
«Պոտապ եւ Նաստյա» դուետը պարզապես խելագար գրաֆիկով է աշխատում: Մեկ շաբաթվա ընթացքում մենք կարող ենք երկու տարբեր աշխարհամասում լինել եւ երեք երկրում ելույթ ունենալ: Իհարկե, իրատեսական չէ ռեժիմին հետեւելը. ես քնում եմ ինքնաթիռներում, ոչ միշտ եմ կարողանում նորմալ սնվել, ստիպված եմ լինում բուտերբրոդ եւ արագ սնունդ ուտել, ինչը միշտ արտացոլվում է կազմվածքի վրա: Բայց երբ վերադառնում եմ տուն՝ Կիեւ, փորձում եմ լավ քնել, անպայման մարզասրահ եմ գնում, լողի եւ մերսման: Ձգտում եմ դիետիկ ուտեստներ ընտրել, օրվա ընթացքում փոքր չափաբաժնով սնվել: Պայմանականորեն ափսեն չորս մասի եմ բաժանում եւ ուտում եմ այնքան, որքան տեղավորվում է ափսեի 1/4 մասում: Թարմ քամած հյութեր եմ խմում, իսկ թեյից եւ սուրճից աշխատում եմ հրաժարվել:
Դուք մի քանի անգամ Ֆրանսիայում եք եղել, ապրել եք Իտալիայում: Երբեւէ մտածե՞լ եք Ուկրաինայից արտագաղթելու մասին:
Ֆրանսիա մեկնել եմ մանկության տարիներին, երեխաների համար նախատեսված ընտանիքների փոխանակման ծրագրի շրջանակում: Հետո մի քանի անգամ եղել եմ արդեն ավելի մեծ տարիքում: Ինձ շատ է դուր գալիս Ֆրանսիայի ճարտարապետությունն ու բնությունը, բայց ֆրանսիացիների մտածելակերպն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ: Նրանք, ում հետ ինձ հաջողվել է ծանոթանալ եւ շփվել, ինձ սնոբ թվացին: Ինձ ավելի հոգեհարազատ է Իտալիան, որտեղ ես 7 տարի ապրել եմ: Ինձ դուր է գալիս այդ երկրի փափուկ, տաք կլիման, տեղի բնակիչների հյուրընկալությունը, ազգային խոհանոցը, ես մինչեւ հիմա հիշում եւ սիրում եմ իտալերենը: Բայց ես սիրում եմ Ուկրաինան եւ չեմ պատրաստվում փոխադրվել այլ երկիր: Երազում եմ ծնողներիս համար Իտալիայի հարավում տուն գնելու մասին, ուր երբեւէ կկարողանամ երեխաներիս հետ նրանց հյուր գնալ:

Նաստյա, կենդանակերպի նշանով ցուլ եք, այսինքն՝ կրքոտ եւ զգացմունքային անհատ, ինչպե՞ս եք կարողանում կյանքում հաղթահարել էմոցիաները:
Ես աներեւակայելի էմոցիոնալ եւ կրքոտ եմ: Ինձ մոտ այնքան զարգացած է դիմախաղը, որ ինձ կարելի է նույնիսկ չլսել: Պարզապես դեմքիս արտահայտությանն եւ շարժումներիս հետեւելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ եմ ուզում ասել: Ես ձգտում եմ զսպել զգացմունքներս, բայց հազվադեպ եմ կարողանում. եթե ուրախանում եմ, անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհն ուրախանա, երբ տառապում եմ, անհրաժեշտ է, որ շուրջս բոլորը տառապեն: Հավանաբար, միայն ժամանակն ու տարիքը կկարողանան խաղաղեցնել զգացմունքներս: Իսկ ընդհանրապես, զգացմունքայնության մեջ ոչ մի վատ բան չկա: Ինձ թվում է՝ եթե մարդը զգացմունքային է, հաստատ կարող է իր երգերի միջոցով լավ տրամադրություն նվիրել:
Ձեր սիրելի ուտեստը եւ սիրելի կատարողը...
Սիրելի ուտեստը թունաձկով աղցանն է, իսկ կատարողներից ինձ դուր է գալիս Բեյոնսեն:
Այս տարվա համար ի՞նչ ծրագրեր ունեք:
Վերջերս ես դարձել եմ Ուկրաինայում «Русское Радио»-ի հաղորդավար, որտեղ հեղինակային հաղորդում եմ պատրաստում: Բեմական խոսքով եմ զբաղվում եւ ծրագրում եմ այս տարի համալրել պրոֆեսիոնալ հաղորդավարների շարքերը:
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել