«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հիշողություններ Երեւանի մասին

22:07, 27 մարտի

Իմ ենթագիտակցության մեջ մշուշոտ մնացել է մայրիկիս հետ Արամի փողոցով զբոսանքը: Այդ վաղուց էր, չեմ հիշում՝ քանի տարեկան էի, բայց հստակ հիշում եմ, թե ինձ ինչպես էին զարմացնում այդ հին, գեղեցիկ շենքերը: Արդեն այն ժամանակ բոլոր այդ շենքերը համարակալված էին եւ մայրս բացատրում էր, որ շենքերը բավական հին են եւ այդ պատճառով պետք է քանդել ու վերակառուցել: Հիշում եմ, թե ինձ ինչպես էին զարմացնում մորս խոսքերն ու այդ շենքերը: Նրանց մեջ ինչ-որ խորհրդավորություն կար, պատկառանք եւ զարմանալի հարմարավետություն: Այդ ժամանակ չէի հասկանում, որ առաջին անգամ զգում եմ Երեւանի ոգին: Երբ ուսանողուհի դարձա, այդ շենքերի մեծ մասն արդեն քանդված էին, բայց ես մշտապես փնտրում էի այդ ոգին:

Իմ սիրելի փողոցը Աբովյանն է. Թումանյանի անկյունից մինչեւ Հանրապետության հրապարակ: Սիրելի էր շատ տարիներ առաջ: Ես կարող էի 10-15 անգամ վերուվար անել այդ փողոցով՝ ուսումնասիրելով ԱՕՔՍ-ի շենքի յուրաքանչյուր քարը, ինչն, ի դեպ, մինչեւ այժմ անում եմ, բայց ավելի հազվադեպ: Երբ ինձ վատ էի զգում, քայլում էի մետրոյի Երիտասարդական կայարանից մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձան: Այդ հուսահատությունից իմ փրկությունն էր: Երեւանն ինձ փրկում էր հոգեկան տառապանքներից, այն լավագույն զրուցակիցն էր, որը նրբորեն զգում էր տրամադրությունն ու կարողանում լսել: Նա միշտ ուշադիր լսում էր, լռում ու ժպտում, եւ հոգիս թեթեւանում էր ու ջերմանում:

Վերջերս ես կրկին որսացի իմ Երեւանի ոգին, իմ մանկության ու պատանեկության տարիների Երեւանի, եւ հազիվ զսպեցի արցունքներս: Այդ նախորդ գարնանն էր, երբ ծառերը ծաղկել էին: Ես քայլում էի Պուշկինի փողոցից դեպի Սախարովի հրապարակ եւ նկատեցի մի կամարանցում, որը փոքրիկ բակ էր տանում, բակում ծաղկած բալենու տակ զրուցարան կար, այնտեղ պապիկները նարդի էին խաղում: Գիտեք, քիչ էր մնում՝ լաց լինեի: Մի պահ ինձ փոքրիկ աղջիկ զգացի, երբ մայրիկիս հետ զբոսնում էի Արամի փողոցով: Հանկարծ ջերմություն եւ հարմարավետություն զգացի, մանկությանս բույրը:

Ցանկացած քաղաք, որտեղ ես եղել եմ, ինձ մոտ որոշակի ասոցիացիա է առաջացնում: Օրինակ՝ Հռոմն ազնվականի նման է, մի քիչ անխնամ ու չարաճճի, բայց, միաժամանակ, նրբաճաշակ: Ֆլորենցիան, իհարկե, կին է՝ խելացի, սեթեւեթող ու ոգեշնչող: Փարիզը մեծամիտ սնոբ է, Նյու Յորքը՝ ազատ կոսմոպոլիտ, իսկ Երեւանը պապիկ է: Բարի պապիկ, որը ծխախոտի եւ անհասկանալի համեղ բույր ունի, խորամանկ ժպիտ եւ խորաթափանց ու տխուր հայացք: Եվ որտեղ էլ քեզ տանի ճակատագիրը, վստահ ես, որ նա միշտ քեզ է սպասում: Բավական է փակել աչքերը եւ քո առջեւ հառնում են սիրելի փողոցները, ծառերը, նստարանը եւ զգում ես այդ տտիպ, ոչնչի չնմանվող հողի, արեւի ու խաղողի բույրը:

Խոստովանեմ, ես դժվարությամբ եմ ընդունում Երեւանի վերակառուցումը: Հասկանում եմ, որ քաղաքը պետք է զարգանա, բայց պետք չէ սպանել նրա ոգին: Չի կարելի քանդել հիշողությունները, որոնք ապրում են նրա քարերի, շենքերի պատերի, փողոցների մեջ: Հիմա հենց այդ է տեղի ունենում: Կան բաներ, որոնք միշտ իրենց տեղում պետք է լինեն: Ինչպես Տերյան 11 շենքը, որը միշտ անվանում էին Ադամն ու Եվան, կամ Արամի փողոցի այն շենքերը, կամ նույնիսկ ծառերը, մեր տան բակի իմ սիրելի ծառը, որին ամեն օր նայում էի պատուհանից եւ որի տակ առաջին անգամ համբուրվեցի: Քաղաքը ողջ է հիշողություններով եւ իր բնակիչների էներգետիկայով: Այս ամենը քանդելով՝ մենք սպանում ենք նրան ու ինքներս մեզ...

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել