Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Նախկին ներգաղթյալի գրառումներ. վարքագծի կանոնները Մոսկվայում

21:05, 9 ապրիլի

Այնպես է ստացվել, որ իմ կյանքի 7 տարիները Մոսկվայում եմ անցկացրել։ Եվ ահա հիմա, նախնիներիս հողը վերադառնալուց 5 տարի անց, որոշեցի ձեզ հետ կիսվել հայ ներգաղթյալների կյանքի առանձնահատկություններով։ Իմ գրառումներն ու մտքերը խիստ սուբյեկտիվ են՝ հիմնված անձնական փորձի վրա, ինչի հետ կապված էլ չեն հավակնում բացարձակ ճշմարտության։ Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ իմ ներկայացրած որոշ իրավիճակների բախվել է գրեթե յուրաքանչյուր երկրորդ հայ ներգաղթյալը։ Եվ այսպես…

Մոսկվան հակասական զգացողություններ առաջացնող քաղաք է։ Բայց բարյացկամ ու հյուրընկալ այն չես անվանի, համենայն դեպս՝ կովկասյան ազգերի համար։ Ինչպես յուրաքանչյուր մեծ քաղաք, Մոսկվան ագրեսիվ է, այն գիշեր-ցերեկ եռում է եւ այստեղ ջունգլիի օրենքն է գործում. ապրում է ուժեղագույնը։ Եթե ձեզ հաջողվի գրավել այդ մեծամիտ գեղեցկուհու սիրտը, այն ձեր սիրող ու հավատարիմ ընկերը կլինի, հակառակ դեպքում՝ դուք ամբողջությամբ կզգաք նրա ինքնահավանությունն ու դաժան խառնվածքը։

Ամեն դեպքում, այս քաղաքը երբեք ձեզ հարազատ չի դառնա։ Դուք օտար եք եւ այդպես էլ կմնաք, նույնիսկ բանկային խոշոր հաշվով եւ մոսկովյան միջավայրով, որը չի տառապում «կովկասյան բարբառով»։ Ձեզ նույնիսկ օդանավակայանից հստակ կհասկացնեն, որ այստեղ ձեզ ուրախությամբ չեն սպասում։ Մոսկովյան կոպտության ամբողջ հմայքը կզգաք անձնագրային հսկողությունն անցնելիս։ Արհամարական հայացքներն ու ռուսական հայտնի «հավաքվեցին»-ը կարծես դաջված է ռուս սահմանապահների ճակատին, այսպիսին է առաջին հանդիպումը։

Նշեմ, որ ռուսները հայերին չեն տարբերում վրացիներից, չեչեններին, ադրբեջանցիներին ու կովկասյան մյուս ազգերից։ Նրանց համար բոլորը «սեւ» են ու «խաչ», լավագույն դեպքում՝ «կովկասյան ազգի ներկայացուցիչ»։ Շատ ռուսներ, օրինակ, համոզված են, որ հայերը մահմեդական են։ Այո՛, այո՛, նման բացահայտման դուք մեկ անգամ չէ, որ կբախվեք։ Մոսկվայում մեր հայրենակիցներից շատերի վարքագիծն ու բացասական քարոզչությունը, որով հեղեղված են կապույտ էկրաններն ու ռուսական մամուլը, անշուշտ, իրենց գործն արել են ներգաղթյալների հանդեպ ռուսների վերաբերմունքի ձեւավորման հարցում։ Թեեւ, ծնողներիս խոսքով, ովքեր Մոսկվայում են սովորել, կովկասցիների հանդեպ նման վերաբերմունք եղել է նույնիսկ սովետական ժամանակներում։

Մոսկովյան ոստիկանները եկվորների հմուտ որսորդ են։ Նրանց սուր աչքը բազմության մեջ հստակ որսում է ներգաղթյալներին, քանի որ այդ իրենց հանապազօրյա հացն է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մոսկովյան «փողոցային հետույքների» մեծ մասը նույնպես եկել է Ռուսաստանի խորքերից, սակայն, «իշխանություն» ստանալով, բավական ագրեսիվ է տրամադրված։

Այդ պատճառով, եթե չի ստացվել խուսափել հանդիպումից, հանգստություն պահպանեք, նույնիսկ այն դեպքում, երբ ձեր փաստաթղթերն այնքան էլ կարգին չեն։ Առաջինը հարձակվեք, իհարկե՝ փոխաբերական իմաստով։ Ինքնավստահությունը, արդար վրդովմունքը (չափի մեջ), սառը քաղաքավարությունն ու համառությունը հաջողության գրավականն են։ Մի կոպտեք, բայց եւ մի արեք արտահայտություններ, ինչպես, օրինակ, «Брат джан, давай договоримся», չի կարելի մոռանալ նաեւ հագուստի մասին։ Սիրելի մարզահագուստը փակեք տատիկի սնդուկում, իսկ բանալին կորցրեք։ Ոտքից գլուխ սեւ մի հագեք, սափրվեք, ոստիկանները, ի տարբերություն տեղացի աղջիկների, չեն գնահատի դրա սեքսուալությունը։

Մյուս վտանգը սափրագլուխներն են։ Վերջինների հետ, ի տարբերություն ոստիկանների, չի հաջողվի համաձայնության գալ։ Չի կարելի ասել, որ Մոսկվայի փողոցները լեցուն են նրանցով, ամեն դեքպում, այդ լուրջ վտանգ է։ Տեղի սափրագլուխների համար կարեւոր չէ, թե ով է իրենց առջեւ՝ կին, երեխա, թե՝ ծեր, կարեւորը «սեւ» է։ Այդ պատճառով լավ է խուսափել ուշ ժամերին մետրոյով երթեւեկելուց, ահաբեկչությունից հետո փողոցում զբոսնելուց կամ ֆուտբոլային խաղի այցելելուց, Հիտլերի ծննդյան օրից ու Օդուժի տոնից։ Սափրագլուխները երբեք միայնակ չեն հարձակվում, նրանք խմբակային են գործում եւ օգնություն ոչ մի կողմից չի կարելի ակնկալել, եթե նույնիսկ հարձակումը տեղի է ունենում օրը ցերեկով, ականատեսների ներկայությամբ։ Այդ պատճառով, եթե դուք վստահ եք ձեր ֆիզիկական ուժի վրա, խոսքերի վրա ժամանակ մի վատնեք, անմիջապես ջարդեք մռութը կամ փախեք։ Այլ տարբերակ, ցավոք, չկա։

Մոսկովյան կոպտության մասին լեգենդներ են շրջում։ Համարվում է, որ Մոսկվան պետության մեջ պետություն է, իսկ մոսկվացիները՝ առանձին ազգ։ Այդ միայն մասամբ է արդարացի։ Արմատական մոսկվացիները հիմնականում քաղաքակիրթ մարդիկ են, բայց նրանց այժմ Մոսկվայում գրեթե չես հանդիպի։ Ժամանակակից մոսկվացին նույն «եկվորն» է, պարզապես Մոսկվայի գրանցմամբ։ Արդյունքում ստացվել է «շփացած հիբրիդ»՝ մայրաքաղաքային ձեւերով կամ պահանջներով։

Այստեղից էլ առաջանում է կոպտությունն ու մոսկովյան հայտնի ձեւերը։ Տեղին է հիշել ջունգլիի օրենքը. ակն ընդ ական։ Խոստովանեմ, սկզբում անձամբ ես դժվարանում էի կոպտել, բայց ստիպված էի սովորել, քանի որ քաղաքավարի կամ թեկուզ ինչ-որ այլ պատասխան ստանալու տարբերակ չկար։

Լուիզա Սաքունց

(Շարունակությունը՝ հաջորդիվ)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել