Նոյեմբերի 26-ին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը մեկնում է Ամստերդամ՝ մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Ամստերդամում կսկսվեն ծավալուն աշխատանքներ, կնկարահանվեն տեսաբացիկներ եւ այլն։ «Այս տարի շեշտը դրվելու է նաեւ դոկումենտալ կադրերի վրա։ Դա փոփոխություն է, նախորդ տարիներին չի եղել։ Այսինքն՝ երեխաների ամեն մի շարժումը նկարահանվելու է եւ ցուցադրվի ելույթի ժամանակ»,- ասաց նա։ Այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» կարգախոսն է «Կոտրիր սառույցը» եւ ամբողջ մրցույթը կանցնի այդ համատեքսոտւմ։ Գոհար Գասպարյանը կարեւորեց նաեւ նոյեմբերի 30-ին կայանալիք գլխավոր փորձ-համերգը՝ նշելով, որ պետք է լավ ելույթ ունենան, որպեսզի գերեն բոլոր «Sweetie baby»-ների սրտերը։
«Մանկական Եվրատեսիլ-2012-ում» Sweetie baby երգով Հայաստանը ներկայացնող «Compass band» խմբի չորս տղաները Ամստերդամ են մեկնում բարձր տրամադրությամբ եւ բոլոր աղջիկների սրտերը գրավելու նպատակով։
«Compass band» խմբի տղաները՝ Դավիթ Պարոնիկյան (13 տարեկան), Արշավիր Գրիգորյան (13 տարեկան), Արամ Ծատուրյան (13 տարեկան) եւ Աբրահամ Ազնաուրյան (13 տարեկան) պատմեցին, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին, լրանում է նրանց խմբի ձեւավորման մեկ տարին։ Իսկ խումբը ձեւավորվել է այսպես, Չեխովի դպրոցի չորս համադասարանցի տղաները միավորվել են եւ դպրոցական երեկույթներից մեկի ժամանակ հանդես եկել երգով։ Այնուհետեւ որոշել են խմբի անվանումը՝ «Compass», իսկ տղաները խորհրդանշում են չորս բեւեռները՝ հյուսիս, հարավ,արեւելք, արեւմուտք։ Նրանք ներկայացրին իրեց՝ նշելով նախասիրությունները։ Հիմանակոնւմ, խմբի անդամների նախասիրությունները նման էին, առաջին հորիզոնականում երաժշտություն լսել եւ նվագելն էր, սպորտով զբաղվելը եւ այլն։
Խմբի անդամները տեղեկացրին, որ բեմում հանդես են գալու «Բիթլզի» ոճով եւ դրանով ցանկանում են ցույց տալ, թե որքան են սիրում «Բիթլզ»։ «Միշտ լսում ենք «Բիթլզ», չենք կրկնօրինակում, փորձում են նմանվել»,- ասացին խմբի անդամները։ «Բիթլզից» բացի երեխաների կուռքը նաեւ Փինկ Ֆլոյդն է, Լեդ Զեփելին։ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած մասնակիցներից նրանք հավանում են Սիրուշոյին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, «Դորիանս» խմբին, որը այդպես էլ չմասնակցեց «Եվրատեսիլին»։
Երեխաները իրենց գլխավոր մրցակցին համարում եմ Իսրայելի, Ռուսաստանի, Հոլանդիայի ներկայացուցիչներին։ Մրցույթից հետո նրանք մտադիր են շարունակել իրենց երաժշտական կյանքը, աշխատել, հանդես գալ համերգներով։
Ի դեպ, արդեն պատրաստ է նաեւ «Compass band» խմբի Sweetie baby երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը։
Ֆոտո Արսեն Սարգսյան/NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի