Այսօր որոշակիորեն Անաստասիա Վոլոչկովայի օրն է: Մենք արդեն ներկայացրել ենք նրա հարսանեկան ավտոմեքենան, նոր հոլովակը, նրա եւ երգչուհի Վալերիայի հակամարտության մեկնաբանությունները: Իսկ հիմա հետեւել է Նաստյայի պատասխանը Վալերիայի եւ նրա ամուսնու հարձակումներին:
Իր բլոգում պարուհին տեղ է հատկացրել նաեւ Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իր արած հայտարարություններին:
«Քանի որ ես ռուսական այն եզակի արտիստներից եմ, ով չվախեցավ Ուկրաինայի համար այս դժվար ժամանակներում Կիեւ գնալ եւ այնտեղ ստեղծագործական նախագիծ իրականացնել, տրված շատ հարցեր էլ հոլովակին չէին վերաբերվում: ԶԼՄ-ների ներկայացուցիչները բառացիորեն հարձակվել էին ինձ վրա, լրագրողները նույնպես ցանկանում էին ուկրաինական արտիստների՝ Ռուսաստան, ռուսական արտիստների՝ Ուկրաինա այցելությունների արգելքի, ռուսական կատարողների համերգները չեղյալ հայտարարելու վերաբերյալ պատասխան ստանալ՝ որպես օրինակ բերելով ռուսական որոշ արտիստների տեսակետը, համագործակցելու ցանկություն չունենալու հանգամանքը եւ այլն: Ես չէի կարող իմ կարծիքը չարտահայտել այն մասին, որ այդ աբսուրդ է, որ ստեղծագործող մարդիկ պետք է միավորեն ժողովրդին, այլ ոչ թե իշխանության խոսափողը լինեն: Ցավոք, իմ խոսքն ամբողջությամբ չի ցուցադրվել եթերում»,- բացատրել է արտիստուհին:
Վոլոչկովան իր երկրպագուների համար փոքրիկ նաեւ մաղթանք է գրել. «Պարզապես ձեր մտերիմների կողքին եղեք եւ հիշեք, որ դատարաններից, հայցերից, նույնիսկ՝ սպառնալիքներից եւ նման այլ տարօրինակ PR-առիթներից բացի, երջանիկ զգալու ավելի պայծառ, ստեղծագործական պատճառներ կան»:
Նյութը՝ «Семь дней» կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում