Եվ այսպես, տեսնենք, թե որքան ծույլ եք դուք: Ահա ձեզ թեսթ, որը կորոշի այդ: Հաջողության հասնելու համար հաճախ պահանջվում է հաղթահարել բնական պասիվությունը:
1. Առավոտյան արթնանալով՝ անմիջապես վեր եք կենում, թե՞ շարունակում եք եւս մի քիչ անկողնում մնալ:
Ա. Սովորաբար անմիջապես վեր եմ կենում:
Բ. Շատ եմ սիրում մի քիչ էլ պառկել:
Գ. Կարող եմ մի քիչ էլ պառկել, բայց եթե նման հնարավորություն կա:
2. Եթե ձեր ղեկավարը հանձնարարում է որոշակի ժամկետում առաջադրանք կատարել, ինչպե՞ս եք ծախսում ժամանակը:
Ա. Աշխատում եմ ծրագրվածի համաձայն:
Բ. Ձգտում եմ ամեն ինչ ժամկետից շուտ ավարտել, որպեսզի ժամանակ մնա հանգստանալու համար:
Գ. Ամոթ է խոստովանել, բայց ժամանակի մեծ մասն այլ գործերով եմ զբաղվում, իսկ հետո կարող եմ գիշերները չքնել եւ աշխատել:
3. Պատահո՞ւմ է, որ աշխատանքից ուշանաք:
Ա. Հազվադեպ:
Բ. Նման բան գրեթե չի լինում:
Գ. Մասամբ:
4. Վաղվան թողնո՞ւմ եք այն, ինչ կարելի է այսօր անել:
Ա. Մշտապես:
Բ. Ձգտում եմ ամեն ինչ հասցնել:
Գ. Երբեք:
5. Հաճա՞խ եք դիմում ձեր գործընկերներին՝ խնդրելով օգնել կատարել ձեր առաջադրանքը:
Ա. Ոչ, այդ իմ սկզբունքների մեջ չի մտնում:
Բ. Հազվադեպ, միայն եթե ինչ-որ խնդիր կա:
Գ. Իսկ ինչո՞ւ չխնդրել, նրանք լավ մարդիկ են, չեն մերժի:
6. Ձեր կյանքում լինո՞ւմ են պահեր, երբ հրաժարվում եք ձեր ծրագրերից, քանի որ ծուլանում եք:
Ա. Երբեմն, երբ շատ հոգնած եմ լինում:
Բ. Մասամբ:
Գ. Ոչ, եթե որոշել եմ, ձգտում եմ անել ամեն ինչ:
7. Օրվա ռեժիմին հետեւո՞ւմ եք (սնունդ, քուն եւ այլն):
Ա. Այդ ինձ հարկավոր չէ:
Բ. Օրակարգ չունեմ, բայց որոշակի ապրելակերպ ունեմ (աշխատանքի գնում եմ միեւնույն ժամին եւ այլն):
Գ. Այո:
8. Գիշերը լվացարանում չլվացված սպասք թողնո՞ւմ եք:
Ա. Ոչ, երբեք:
Բ. Հազվադեպ:
Գ. Գրեթե միշտ:
9. Ձեզ դասում եք այն մարդկանց շարքին, ովքեր կյանքում ակտիվ դիրքորոշո՞ւմ են ցուցաբերում, թե՞ նրանց շարքին, ովքեր «հոսանքի ուղղությամբ են շարժվում»:
Ա. «Հոսանքի ուղղությամբ շարժվելն» այնքան էլ վատ չէ:
Բ. Երբեմն շտկում եմ ինքս ինձ:
Գ. Ձգտում եմ ինքս մասնակցել իմ սեփական ճակատագրի կառուցմանը:
10. Հաճա՞խ եք տանը խոնավ մաքրում կատարում:
Ա. Շաբաթը 1-2 անգամ, նույնիսկ ավելի: Տանել չեմ կարողանում փոշի:
Բ. Շաբաթը 1 անգամից պակաս:
Գ. Ձգտում եմ հաճախ, բայց ոչ միշտ է ստացվում (աշխատանք եւ այլն):
Իսկ հիմա աղյուսակի օգնությամբ հաշվեք միավորները
|
Ա |
Բ |
Գ |
|
|
1 |
1 |
3 |
2 |
|
2 |
2 |
1 |
3 |
|
3 |
2 |
1 |
3 |
|
4 |
3 |
1 |
2 |
|
5 |
1 |
2 |
3 |
|
6 |
2 |
3 |
1 |
|
7 |
3 |
2 |
1 |
|
8 |
1 |
2 |
3 |
|
9 |
3 |
2 |
1 |
|
10 |
1 |
3 |
2 |
10 -16 միավոր
Շնորհավորում ենք, դուք գործարար եք եւ Օբլոմովին նմանվելը ձեզ չի սպառնում: Բայց պետք չէ մոռանալ նաեւ հանգստի մասին, քանի որ բոլոր գործերը, ամեն դեպքում, չեք կարող հասցնել, իսկ կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում չափազանց հոգնելը դժվար չէ:
17 -23 միավոր
Դուք հաջողությամբ հաղթահարում եք ձեր ծուլությունը, որն այս կամ այն չափով հատուկ է բոլորին: Եթե լիարժեք հանգստի ավելի շատ հնարավորություն ունենայիք, տնային գործերն ու աշխատանքն այդքան շատ ուժ չխլեին, ապա անգործության մատնվելու առիթ էլ չէիք ունենա: Ձգտեք հնարավորինս ակտիվ հանգստանալ՝ բնության գրկում կամ պարզապես մաքուր օդին, այլ ոչ թե պառկել հեռուստացույցի առջեւ: Մի հետաձգեք ձեզ համար հետաքրքիր վայրեր այցելությունը:
24 -30 միավոր
Եթե չեք ծուլացել եւ այսքան կարդացել եք, ուրեմն, ընդհանուր առմամբ, վատ չէ: Հնարավոր է՝ զգայուն էակ եք, գնահատում եք ազատությունն ու կյանքի հարմարավետությունը: Մյուս կողմից՝ սովոր չեք ջանքեր գործադրել ցանկալի արդյունքի հասնելու համար:
Հրաշալի է, եթե հեքիաթային հարուստ եք կամ հովանավոր ունեք, ինչն օգնում է պասիվ կենսակերպ վարել: Բայց եթե, ամեն դեպքում, ստիպված եք հոգ տանել ձեր բարեկեցության մասին, փորձեք նվազագույնի հասցնել սեփական ծուլությունը: Ձեզանից քիչ բան է պահանջվում. նախ՝ սեփական օրակարգը մշակեք եւ անպայման հետեւեք դրան:
Աղբյուրը՝ testio.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
