Բարի լույս, երկիր։ Դե, ի՞նչ կասեք «Եվրատեսիլ»-ի մասին։ Պարզ է, որ հրաշալի էր։ Այժմ շեղվենք եւ ինքնագնահատականի համար թեսթ անցկացնենք։
1. Որքա՞ն հաճախ է ձեզ տանջում այն միտքը, որ ինչ-որ բան պետք չէր անել կամ ասել։
ա) շատ հաճախ - 1 միավոր
բ) երբեմն – 3 միավոր
2. Երբ շփվում եք հրաշալի ու սրամիտ մարդու հետ, դուք…
ա) փորձում եք նրան հաղթել սրամտությամբ – 5 միավոր
բ) չեք մտնում մրցակցության մեջ, այլ տալիս եք նրա պահանջածն ու խոսակցությունից դուրս գալիս – 1 միավոր
3. Ընտրեք ձեզ առավել մոտ կարծիք:
ա) այն, ինչ շատերին հաջողություն է թվում, իրականում համառ աշխատանքի արդյունք է - 5 միավոր
բ) հաջողությունը մեծ մասամբ կախված է իրավիճակի հաջող ընթացքից – 1 միավոր
գ) դժվար իրավիճակում գլխավորը համառությունն ու հաջողակ լինելը չէ, այլ մարդը, ով կարողանում է հավանություն տալ կամ մխիթարել – 3 միավոր։
4. Ձեզ ցույց են տալիս ձեր նմանակումը կամ ծաղրանկարը։ Դուք…
ա) կծիծաղեք ու կուրախանաք, որ ձեր մեջ յուրօրինակ բան կա - 3 միավոր
բ) կփորձեք դուք էլ զուգընկերոջ մեջ ինչ-որ ծիծաղելի բան գտնել ու ծիծաղել նրա վրա – 4 միավոր
գ) կվիրավորվեք, բայց ցույց չեք տալիս – 1 միավոր
5. Դուք մշտապես շտապում եք, ժամանակը չի բավականացնում կամ խնդիրներ եք ստանձնում, որոնք մեկ մարդ չի կարող լուծել։
ա) այո – 1 միավոր
բ) ոչ – 5 միավոր
գ) չգիտեմ – 3 միավոր
6. Դուք ձեր ընկերուհուն օծանելիք պետք է նվիրեք։ Գնում եք…
ա) օծանելիք, որը ձեզ է դուր գալիս – 5 միավոր
բ) օծանելիք, որը ձեր կարծիքով կհավանի ձեր ընկերուհին, թեեւ ձեզ այն դուր չի գալիս - 3 միավոր
գ) օծանելիք, որը վերջերս գովազդել են հեռուստատեսությամբ – 1 միավոր
7. Դուք սիրում եք տարբեր իրավիճակներ պատկերացնել, որտեղ ձեզ այնպես չեք դրսեւորում, ինչպես կյանքում։
ա) այո – 1 միավոր
բ) ոչ - 5 միավոր
գ) չգիտեմ – 3 միավոր
8. Նախանձում եք, երբ ձեր գործընկերները (հատկապես՝ երիտասարդ) ավելի շատ հաջողություն են ունենում, քան դուք։
ա) այո - 1 միավոր
բ) ոչ - 5 միավոր
գ) երբեմն – 3 միավոր։
9. Ձեզ հաճույք է պատճառում ինչ-որ մեկին առարկելը։
ա) այո – 5 միավոր
բ) ոչ - 1 միավոր
գ) չգիտեմ - 3 միավոր
10. Փակեք աչքերը եւ երեք գույն պատկերացրեք…
ա) կապույտ - 1 միավոր
բ) դեղին – 3 միավոր
գ) կարմիր - 5 միավոր
Միավորների հաշվարկը
50-38 միավոր: Դուք գոհ եք ձեզանից ու ինքնավստահ: Մարդկանց իշխելու մեծ պահանջ ունեք, սիրում եք ընդգծել ձեր «ես»-ը, առանձնացնել ձեր կարծիքը։ Ձեզ համար միեւնույնն է, թե ձեր մասին ինչ են խոսում, բայց հակված եք քննադատել ուրիշներին։ Որքան շատ են ձեր միավորները, այնքան հատուկ է այսպիսի բնորոշումը. «Դուք սիրում եք ձեզ, բայց չեք սիրում ուրիշներին»։ Բայց դուք մեկ թերություն ունեք. շատ լուրջ եք ձեզ վերաբերվում, ոչ մի քննադատություն չեք ընդունում։ Եվ եթե անգամ թեսթի արդյունքները ձեզ դուր չգան, հավանաբար, «կպաշտպանվեք» համոզմունքով, որ «բոլոր օրացույցները ստում են»։ Ափսոս…
37-24 միավոր։ Դուք ապրում եք ինքներդ ձեզ հետ համաձայնությամբ, ճանաչում եք ձեզ եւ կարող եք վստահել ինքներդ ձեզ։ Կարողանում եք դժվար իրավիճակից ելք գտնել ինչպես անձնական բնավորության, այնպես էլ մարդկանց հետ հարաբերություններում։ Ձեր եւ շրջապատի նկատմամբ հարաբերությունների բանաձեւը կարելի է այսպես արտահայտել. «Գոհ եք ձեզանից, գոհ եք ուրիշներից»։ Դուք առողջ ինքնագնահատական ունեք, կարողանում եք ձեզ աջակից եւ ուժի աղբյուր լինել եւ, որ ամենակարեւորն է, ոչ ուրիշների հաշվին։
23-10 միավոր։ Ակնհայտ է, որ դուք գոհ չեք ձեզանից, ձեզ տանջում է կասկածն ու ձեր ինտելեկտի, կարողությունների, ձեռքբերումների, ձեր արտաքինի, տարիքի, սեռի հանդեպ անբավարարությունը։ Կա՛նգ առեք։ Ո՞վ է ասել, որ ինքներդ ձեզ սիրելը վատ է։ Ո՞վ է ձեզ ներշնչել, որ մտածող մարդը պետք է միշտ իրենից դժգոհ լինի։ Իհարկե, ոչ ոք ձեզանից ինքնագոհություն չի սպասում, բայց դուք պետք է ընդունեք ձեզ, ձեր մեջ պահպանեք կրակը։
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»