Անկախ սեռից՝ մեզանից յուրաքանչյուրի մեջ հակառակ սեռից մասնիկներ կան։ Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որքան տղամարդ-կին եք կամ որքան կանացիություն կա ձեր մեջ, եթե տղամարդ եք։ Անցեք մեր թեսթը։
Ուղեցույց. պարզապես նշեք այն տարբերակը, որը ձեզ հարմար է։
1. Դուք կամաց մլավոց եք լսում։ Կարո՞ղ եք անմիջապես ասել, թե որտեղ է կատուն։
ա) Եթե մտածեմ, կարող եմ:
բ) Կարող եմ անմիջապես ցույց տալ:
գ) Չգիտեմ:
2. Հեշտությա՞մբ եք հիշում քիչ առաջ լսած երաժշտությունը:
ա) Այո, կարող եմ դրանից հատված երգել:
բ) Կհիշեմ, եթե այն պարզ է ու ռիթմիկ:
գ) Ինձ համար այդ դժվար է։
3. Ձեզ զանգահարում է մեկը, ում մինչ այդ մի քանի անգամ եք տեսել։ Կարո՞ղ եք խոսակցության առաջին վայրկյաններից ճանաչել նրա ձայնը, քանի դեռ նա չի ներկայացել։
ա) Կարող եմ։ Ինձ համար այդ դժվար չէ:
բ) Կճանաչեմ, ամեն դեպքում՝ հիմնական դեպքերում:
գ) Կեսից քիչ դեպքերում կճանաչեմ։
4. Դուք ամուսնական զույգերի միջավայրում եք։ Նրանցից երկուսը սիրավեպ ունեն։ Կարո՞ղ եք բացահայտել, թե ովքեր են։
ա) Միշտ:
բ) Կիսով չափ դեպքերում:
գ) Հազվադեպ։
5. Մեծ երեկույթի ընթացքում ձեզ ներկայացնում են անծանոթ մարդկանց։ Եթե հաջորդ օրն ինչ-որ մեկը զրույցի ընթացքում հիշատակի նրանց անունները, հեշտությամբ կհիշե՞ք նրանց դեմքերը։
ա) Կհիշեմ նրանցից շատերին:
բ) Մի քանիսին կհիշեմ:
գ) Հավանաբար, ընդհանրապես չեմ հիշի։
6. Դպրոցում հեշտությա՞մբ եք ուղղագրություն սովորել ու շարադրություն գրել։
ա) Երկուսն էլ հեշտությամբ կարողացել եմ:
բ) Դրանցից մեկն է հեշտությամբ տրվել:
գ) Երկուսն էլ դժվարությամբ։
7. Ավտոմեքենան կայանելու վայր եք նկատել, բայց կայանելու համար հարկավոր է հետընթաց կատարել եւ բառացիորեն խցկվել այնտեղ։ Ձեր գործողությունները…
ա) Այլ տեղ կփնտրեմ:
բ) Զգուշորեն կկայանեմ այնտեղ, որտեղ որոշել եմ:
գ) Առանց երկմտելու հետընթաց կկատարեմ եւ կկայանեմ։
8. Դուք անծանոթ գյուղում երեք օր եք անցկացրել եւ ինչ-որ մեկը ձեզ խնդրում է ցույց տալ, թե որն է հյուսիսը։
ա) Հավանաբար՝ չեմ կարողանա:
բ) Եթե մտածեմ, կկարողանամ:
գ) Անմիջապես ցույց կտամ։
9. Դուք ատամնաբույժի մոտ ընդունելության եք։ Որքա՞ն մոտ կարող եք նստել ձեր սեռի ներկայացուցչին՝ առանց անհարամարություն զգալու։
ա) 15 սմ-ից պակաս տարածությամբ:
բ) 15-ից մինչեւ 60 սմ:
գ) 60 սմ-ից շատ տարածության վրա։
10. Դուք գնացել եք նոր հարեւանի հետ զրուցելու։ Բնակարանում լուռ է, բայց ինչ-որ տեղ ծորակից ջուր է կաթում։ Ձեր գործողությունները։
ա) Անմիջապես կնկատեմ այդ ձայնը, բայց կփորձեմ ուշադրություն չդարձնել։
բ) Եթե նկատեմ, հավանաբար անմիջապես կասեմ:
գ) Այդ ինձ ընդհանրապես չի նյարդայնացնում։
Թեսթի բանալին
Տղամարդկանց համար
ա) + 10 միավոր
բ) + 5 միավոր
գ) - 5 միավոր։
Կանանց համար
ա) + 15 միավոր
բ) + 5 միավոր
գ) - 5 միավոր
Յուրաքանչյուր անպատասխան հարցի համար՝ 5 միավոր։
Տղամարդկանց մեծ մասը հավաքում է 0-ից 60 միավոր, կանանց մեծամասնությունը՝ 50-ից 100 միավոր։ Սահմանային 50-ից 60 միավորը ցույց է տալիս, որ ձեր մտածողությանը հավասարաչափ բնորոշ են կնոջ եւ տղամարդու գծերը։
Նվազագույն՝ 0 միավոր հավաքած տղամարդիկ, եւ 100-ից ավելի միավոր հավաքած կանայք դատողության որոշակի կառուցվածք ունեն, որը կտրուկ տարբերվում է հակառակ սեռի դատողությունից։ 60 միավոր հավաքած տղամարդկանց մոտ կարող է կանացի դատողության հակվածություն ունենալ։ 50 միավորից պակաս հավաքած կանայք էլ կարող են տղամարդկային մտածելակերպի հակվածություն ունենալ։
Աղբյուրը՝ nazakate.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»