«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նամակ խմբագրությանը. սիրուհու խոստովանությունը

21:05, 19 մայիսի

Ես հարուստ տղամարդու սիրուհի եմ: Մենք միասին ենք արդեն 5 տարի: Բնականաբար, նա ամուսնացած է, եւ հանուն ինձ իր ընտանիքը թողնել չի պատրաստվում: Բայց ես չեմ էլ պնդում: Անկեղծ ասած՝ ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ: Ավելին, ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել նման մարդու հետ: Վստահ եմ, որ շատերն ինձ կդատապարտեն, բայց ես գոնե ազնվություն ունեմ խոստովանել, որ իմ հարաբերություններն այդ տղամարդու հետ հիմնված են զուտ հաշվարկի վրա: Եվ ես ոչնչի համար չեմ ափսոսում: Ես ապահովված եմ, հաեմատաբար ազատ եւ վայելում եմ կյանքը: Ես կարող եմ ինձ թույլ տալ այնպիսի բաներ, որոնց մասին շատերը երազում են: Ես մեծ բնակարան ունեմ Երեւանի լավ թաղամասերից մեկում, ավտոմեքենա, փոքրիկ բիզնես: Իմ կասկածելի կրթական մակարդակով այս ամենին ինքնուրույն հասնել չէի կարող, այդ պատճառով երբ ճակատագիրն ինձ նման նվեր մատուցեց՝ հայ օլիգարխի հետ ծանոթության տեսքով, ես չհրաժարվեցի:

Ես 28 տարեկան եմ: Նա, բնականաբար, շատ ավելի մեծ: Գեղեցկությամբ աչքի չի ընկնում, չնայած տղամարդու համար այդ ամենակարեւորը չէ: Ամեն դեպքում՝ ինձ համար: Նա համառորեն սիրահետում էր: Այդ մարդը պատկանում է նրանց շարքին, ովքեր կարծում են, որ դրամով ամեն ինչ կարելի է գնել: Եվ իրականում այնքան էլ չի սխալվում: Բայց այս ամենին զուգահեռ, նման տղամարդիկ ինչ-որ առումով միամիտ են: Նրանք ցանկանում են մեծ եւ անպայման մաքուր սեր ունենալ, եւ հաճույքով ինքնախաբեությամբ են զբաղվում:

Իմ առատաձեռն «պապիկը» վստահ է, որ ես իրեն սիրում եմ անկեղծորեն եւ անշահախնդիր կերպով: Նա նույնիսկ չի էլ կասկածում, որ իր հետ յուրաքանչյուր ֆիզիկական մերձեցում զզվանք է առաջացնում: Սակայն ստիպված եմ դիմանալ եւ ճակատագրից շնորհակալ լինել, որ նրա սեքսուալ հերոսությունները տեւում են 5 րոպեից ոչ ավելի: Կարծում եմ՝ այդ այնքան էլ մեծ գին չէ: Տարեկան նվազագույնը երկու անգամ նա ինձ արտասահման է տանում: Ես տեսել եմ ամբողջ Եվրոպան, մի քանի անգամ եղել եմ Ամերիկայում: Հիմա մտածում եմ նրան խնդրել Իսպանիայում որեւէ տեղ փոքրիկ տուն գնել: Նա անսահման երջանիկ է, որ ես կարողանում եմ լռել: Ոչ ոք, նույնիսկ իմ ամենամտերիմները, չգիտեն մեր կապի մասին, ինչը Երեւանի պայմաններում շատ կարեւոր է: Ծնողներս վստահ են, որ այս ամենին ես հասել եմ լավ աշխատանքի շնորհիվ: Ու թեեւ երբեմն ստիպված եմ լինում խաբել, փոխարենը նրանց համար անհոգ ծերություն եմ ապահովել:

Միակ «բայց»-ը, որը ստիպում է ինձ նյարդայնանալ, այն է, որ նա ինձանից երեխա չի ուզում: Իսկ ժամանակը չի սպասում, եւ ես այդ հրաշալի հասկանում եմ: Սակայն երկար մտածելուց հետո որոշեցի այդ հարցում հույսը դնել բախտի վրա: Հնարավոր է՝ ես այն կանանցից եմ, ովքեր երեխա եւ ընտանիք չեն ունենում: Բայց երբ նայում եմ իմ որոշ ընտանեկան ընկերներին, ովքեր սիրով են ամուսնացել, իսկ հիմա հազիվ են խոսում միմյանց հետ եւ դժվարությամբ են ծայրը ծայրին հասցնում, հասկանում եմ, որ իմ ընտրությունը տարբերակներից վատագույնը չէ: Չէ՞ որ մեկ անգամ ենք ապրում, եւ ես մտադիր եմ այս կյանքից առավելագույնը ստանալ: Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու որոշեցի գրել այս մասին: Պարզապես ցանկանում էի պաշտպանել ինձ նման կանանց: Մեզ քննադատում են, բայց նախանձում: Շատերը երազում են լինել մեր փոխարեն, եւ զայրանում են, որ իրենց չի հաջողվել…

Ա.Մ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search