«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երգչուհի Գլյուկոզայի ամուսինը սնանկացման եզրին է

13:07, 2 հունիսի

Ռուսական շոու-բիզնեսում լուրեր են շրջանառվում, թե երգչուհի Գլյուկոզայի կարողությունը հարվածի տակ է։ Ինչպես գրում է «Дни»-ն, նրա ամուսինը՝ գործարար Ալեքսանդր Չիստյակովը, լուրջ խնդիրներ ունի՝ կապված իր բիզնեսի հետ։

Ըստ այդ լուրերի՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների Բարձրագույն դատարանն իբրեւ թե պարտավորեցրել է երգչուհու ամուսնու ընկերությանը վերադարձնել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջը՝ Ելենա Բատուրինային, 4,5 միլիոն եվրո։ Ինքը՝ Բատուրինան, պահանջում է 100 միլիոն եվրո եւ, ինչպես ասում են, նա դրա համար ունի բոլոր իրավունքները։ Իբրեւ թե 2007 թվականին Չիստյակովը դիմել է Բատուրինային՝ առաջարկելով ներդրումներ կատարել Մարոկկոյում խոշոր համալիրի կառուցման ծրագրում։ Բատուրինան գումարը տվել է, իսկ համալիրը մինչ օրս թղթի վրա է։ Փոխարենը, խոսակցություններ կան, որ Ալեքսանդրը սիրելիի համար շքեղ առանձնատուն է կառուցել Իսպանիայում։ Ի դեպ, թե' երգչուհին, թե' նրա ամուսինը այս տեղեկությունները չեն հաստատել։

Նշենք, որ Նատալյան եւ Ալեքսանդրը միասին են արդեն ութ տարի։ Նրանք երկու դուստր ունեն՝ 7-ամյա Լիդիան եւ 2,5 տարեկան Վերան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search