«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Երգիչ Վահե Թիլբիյան՝ Եթովպիայի հայկական հրաշքը. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

11:32, 9 հունիսի

Վահե Թիլբիյանը Եթովպիայում ծնված հայ երգիչ է։ Մեր ընկեր Մարկ Հովհաննիսյանի շնորհիվ մենք բացահայտեցինք մեզ համար այս գերդրական մարդուն, ով երգեր է ստեղծում հեռավոր Ադիս-Աբեբայում՝ չմոռանալով այն մասին, թե որտեղից են իր արմատները։ NEWS.am STYLE-ը զրուցել է նրա հետ, ով զրույցի առաջին րոպեներից դրսեւորեց մեր ազգին հատուկ հումորի զգացողությունը։

«Ես ծնվել եւ մեծացել եմ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում։ Տարիքս չեմ նշում, ես այնքան երիտասարդ չեմ, ոչ էլ շատ (ծիծաղում է)…»

Վահե, ի՞նչ երաժշտություն ես դու լսում։

Ես լսում եմ բացարձակապես ամեն ինչ։ Շատ եմ սիրում լատինո ոճի երաժշտություն, Կանադայում ես նույնիսկ լատինաամերիկյան պարերով եմ զբաղվել։ Ամեն դեպքում, երաժշտություն պաշտում եմ մանկուց, ինչ էլ որ այն լինի՝ փոփ, լատինո, հայկական, արեւմտյան, եթովպիական։ Այժմ ես կենտրոնացած եմ փոփ-ռոք ժանրի վրա, երգում եմ ռեգգի, ռոք, ռետրո։

Երբ ավարտեցի University of  British Columbia համալսարանը, վերդարձա Եթովպիա եւ սկսեցի պարի դասեր տալ։ Այժմ միայն երգեր եմ գրում եւ կատարում։ 

Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված։

Ի՞նչ ծրագրեր...Ինչպես ստացվի։ Ամեն ինչ Աստծո կամոք է։ Եթե ստացվի, կցանկանամ տարածել իմ երաժշտությունն ամբողջ աշխարհում, դառնալ մի երգիչ, ով համաշխարհային շրջագայություններ կունենա։

Իսկ ի՞նչ կասեք Հայաստան գալու մասին։

Ես կգամ Հայաստան։ Ես արդեն եղել եմ հայրենիքում՝ 2005 եւ 2007 թվականներին։ Ես շատ եմ ցանկանում գալ եւ երգել Հայաստանում։ Կցանկանայի նաեւ հայկական երգերի ձայնասկավառակ թողարկել հենց Հայաստանում։ Այս աշխարհում ոչինչ հեշտությամբ չի տրվում, բայց ես աշխատում եմ, երգում, ես բացի երգելուց այլ գործով չեմ զբաղվում։  Դա իմ կյանքն է։ Աշխատանքը, նաեւ կյանքը պետք է սիրել։ Առանց սիրելու հնարավոր չէ աշխատանքը լավ կատարել, դու պետք է ամբողջությամբ դրա մեջ լինես, ապրես դրանով։ 

Ինչպե՞ս է Եթովպիայում։

Օ, եթովպացիները հրաշալի մարդիկ են։ Հայերի նկատմամբ հրաշալի են տրամադրված։ Հայերը վաղուց են հաստատվել Եթովպիայում։ 40 որբերի պատմությունը (1924 թվականին Ցեղասպանությունից տուժած 40 որբեր կայսր Հայլե Սելասսի I-ի կողմից ընդգրկվել են հոգեւոր նվագախումբ, որի դիրիժորը գրել է նոր հանրապետության առաջին հիմնը) ապացուցում է, թե որքան հարգանքով են նրանք մեզ վերաբերում։ Միակ օտարեկրացիները, որոնք Եթովպիայի քաղաքացիություն են ստացել, հայերն են եղել։ Հայկական համայնքն այստեղ այդքան էլ մեծ չէ։ Մինչ 70-ականների հեղաշրջումը, մոտավորապես 1500 հոգի ենք եղել, այժմ՝ 80։ Մենք ունենք մեր դպրոցը, մանկապարտեզը, եկեղեցին։ Մենք բոլորս այստեղ սովորել ենք հայոց լեզուն դպրոցում եւ մեր ընտանիքներում։ 

 

Զրուցեց՝ Պարույր Սինյավսկին 

Լուսանկարներ՝ Արամազդ Քալայջյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search