Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի՞ն կլիներ Քիմ Քարդաշյանի կյանքը, եթե նա ծնվեր ու ապրեր Երեւանում։ Աշխարհը կզրկվեր նյուզմեյքերներից մեկից կամ երբեք չէին հետաքրքրվի նրա մարմնի «չալաղաջ» մասերի «արկածներով»։ Դա մարդկության համար մեծ կարուստ կլիներ։ Քիմի, իսկ Երեւանում Կիմայի կյանքը կլիներ շատ ձանձրալի եւ տխուր։ Չէ՞ որ այստեղ իր արտաքինը ոչ թե էկզոտիկ կհամարվեր, այլեւ ըստ միջին վիճակագրական տվյալների՝ նրա հետույքը ավելի շատ ծաղրի, քան հիացմունքի առարկա կլիներ։ Նա հավանաբար կլիներ գլամուրային այն «քյարթ» աղջիկներից, ովքեր կրում են հարյուր դոլար արժողությամբ «Louis Vuitton» պայուսակ, եւ անկեղծորեն հավատում են, որ դա օրիգինալ «Վիտոն է»՝ թեկուզ, որ այն գնված է Ֆիրդուսից։ Նրա գեղեցիկ դեմքին միշտ «դրոշմված» կլիներ հավերժական «անհիմն մունաթը», որը հատուկ է երեւանցիներին։ Եվ Քիմը կերազեր միայն մի բանի մասին՝ ամուսնանալ «լավ տղայի» հետ՝ ցանակալի է նաեւ հարուստ հայրիկի առկայությամբ։ Իսկ եթե երեւանցի Քիմի ուղեղը հանկարծ մթագներ, եւ նա որոշեր անկեղծ տեսարաններով «հոում-վիդեո» հրապարակել, ապա այնպիսի մի «փառքի» կարժանանար. իհարկե, կասկածելի որակով եւ բացառապես Հայաստանի տարածքում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ նա ամուսնացել է հայ տղայի հետ. սա լրիվ սարսափ ժանրից է։ Եթե ազատություն տայինք մեր «ուռա-հայրենասիրներին» եւ կեղծավորներին՝ ի դեմս «հայկական ազգային արժեքները պահպանողների», այդ խեղճին դրա համար կսկսեին քարկոծելով սպանել։
Այնպես որ կարելի է ասել, որ Քիմը մի հաջողակ լոտոյի տոմս է շահել, որ ծնվել է ԱՄՆ-ում՝ փաստաաբնների ապահովված ընտանիքում։ Չնայած իմ հակակրանքին՝ պետք է հարգել նրա տաղանդը։ Համաձայնեք, որ որոշակի տաղանդ է պետք, չունենալով ոչ մի արժանիք, համաշխարհային աստղ դառնալու համար։ Քիմ Քարդաշյանը ոչ դերասանուհի է, ոչ երգչուհի, ոչ էլ ինչ-որ ակնառու ինտելեկտուալ ունակություններ ունի։ Նա ունի մեկ կարեւոր արժանիք՝ մեծ հետույք։ Եվ հենց նրա հետույքի շուրջ է պտտվում ամբողջ աշխարհը։ Քիմ Քարդաշյանի հետույքը շոու բիզնեսում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Այո, շատերն են աչքերը չորս արած հետեւում հայկական այդ հետույքին։ Տեղացի շատ հայ աղջիկներ կարող են հպարտանալ ոչ պակաս գեղեցիկ իրենց այդ բարեմասնությամբ, բայց ավաղ, նրանք չեն գիտակցում իրենց մարմնի այդ մասի ուժն ու հզորությունը։ Ի դեպ, Քիմի հետույքը կարող է քաղաքականության մեջ էլ կիրառվել։ Ինչ ասես. կանացի հետույքը հզոր ուժ է։
Ես համոզված եմ, որ եթե Քիմը գա Հայաստան, նրան մեծ շուքով եւ բարձր մակարդակով են ընդունելու։ Կարծում եմ, որ հենց ինքը՝ նախագահը, մի «սելֆի» կանի այդ կնոջ հետ։ Մեզ՝ հայերիս համար, կարեւոր է, որ մարդը հայ լինի. հատկապես եթե նա ինչ-որ բանի է հասել։ Ոչինչ, որ նա հռչակ է ձեռք բերել պոռնո-հոլովակի եւ հետույքի շնորհիվ, կարեւորը, որ իր երակներում հայկական արյուն է հոսում։ Պարադոքս է այն, որ աշխարհահռչակ շատ հայեր՝ լինի դա երգչուհի, դերասան, գիտնական, չէր կարող այդ նույն ճանաչումը ձեռք բերել, եթե ապրեր հայրենիքում։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ մենք ինքներս չեն գնահատում մեր տաղանդներին։ Այո, հիմա կասեք՝ Հայաստանը փոքր պետություն է եւ նման բաներ։ Բայց բացի դրանից մենք ունենք սահմանափակ մտածելակերպ, մենք ինքներս ենք մեզ պահում շրջանակների մեջ, որոնցից միայն մեր նախնիների հայրենիքից հեռու՝ արտասահմանում ենք դուրս գալիս։Սա մեր յուրահատկությունն է. ինչ-որ չափով մեր ողբերգությունը։
Եվ Քիմը դրա վառ ապացույցն է։ Շատ տեղացի հայեր հայհոյում եւ ոչ այնքան հաճելի մակդիրներով են նրան անվանում, բայց եթե նա վաղը գա այստեղ, ապա նրանք միանգամից կմոռանան նրա «անբարոյական, հակաազգային, այլասերված ու անառակ» բնույթը եւ մեծ հաճույքով եւ հպարտությամբ կշփվեն նրա հետ, ձեռքը կսեղմեն։ Միգուցե նաեւ արձան տեղադրեն մոտ ապագայում՝ հայմշակույթում կատարած ներդրումների համար. չէ՞ որ «կարևորը հայա»...
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել