Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Քիմ Քարդաշյան ֆենոմենը կաշխատե՞ր Երեւանում

21:04, 27 հունիսի

Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի՞ն կլիներ Քիմ Քարդաշյանի կյանքը, եթե նա ծնվեր ու ապրեր Երեւանում։ Աշխարհը կզրկվեր նյուզմեյքերներից մեկից կամ երբեք չէին հետաքրքրվի նրա մարմնի «չալաղաջ» մասերի «արկածներով»։ Դա մարդկության համար մեծ կարուստ կլիներ։ Քիմի, իսկ Երեւանում Կիմայի կյանքը կլիներ շատ ձանձրալի եւ տխուր։ Չէ՞ որ այստեղ իր արտաքինը ոչ թե էկզոտիկ կհամարվեր, այլեւ ըստ միջին վիճակագրական տվյալների՝ նրա հետույքը ավելի շատ ծաղրի, քան հիացմունքի առարկա կլիներ։ Նա հավանաբար կլիներ գլամուրային այն «քյարթ» աղջիկներից, ովքեր կրում  են հարյուր դոլար արժողությամբ «Louis Vuitton» պայուսակ, եւ անկեղծորեն հավատում են, որ դա օրիգինալ «Վիտոն է»՝ թեկուզ, որ այն գնված է Ֆիրդուսից։ Նրա գեղեցիկ դեմքին միշտ «դրոշմված» կլիներ հավերժական «անհիմն մունաթը», որը հատուկ է երեւանցիներին։ Եվ Քիմը կերազեր միայն մի բանի մասին՝ ամուսնանալ «լավ տղայի» հետ՝ ցանակալի է նաեւ հարուստ հայրիկի առկայությամբ։ Իսկ եթե երեւանցի Քիմի ուղեղը հանկարծ մթագներ, եւ նա որոշեր անկեղծ տեսարաններով «հոում-վիդեո» հրապարակել, ապա այնպիսի մի «փառքի» կարժանանար. իհարկե, կասկածելի որակով եւ բացառապես Հայաստանի տարածքում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ նա ամուսնացել է հայ տղայի հետ. սա լրիվ սարսափ ժանրից է։ Եթե ազատություն տայինք մեր «ուռա-հայրենասիրներին» եւ կեղծավորներին՝ ի դեմս «հայկական ազգային արժեքները պահպանողների», այդ խեղճին դրա համար կսկսեին քարկոծելով սպանել։

Այնպես որ կարելի է ասել, որ Քիմը մի հաջողակ լոտոյի տոմս է շահել, որ ծնվել է ԱՄՆ-ում՝ փաստաաբնների ապահովված ընտանիքում։ Չնայած իմ հակակրանքին՝ պետք է հարգել նրա տաղանդը։ Համաձայնեք, որ որոշակի տաղանդ է պետք, չունենալով ոչ մի արժանիք, համաշխարհային աստղ դառնալու համար։ Քիմ Քարդաշյանը ոչ դերասանուհի է, ոչ երգչուհի, ոչ էլ ինչ-որ ակնառու ինտելեկտուալ ունակություններ ունի։ Նա ունի մեկ կարեւոր արժանիք՝ մեծ հետույք։ Եվ հենց նրա հետույքի շուրջ է պտտվում ամբողջ աշխարհը։ Քիմ Քարդաշյանի հետույքը շոու բիզնեսում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Այո, շատերն են աչքերը չորս արած հետեւում հայկական այդ հետույքին։ Տեղացի շատ հայ աղջիկներ կարող են հպարտանալ ոչ պակաս գեղեցիկ իրենց այդ բարեմասնությամբ, բայց ավաղ, նրանք չեն գիտակցում  իրենց մարմնի այդ մասի ուժն ու հզորությունը։ Ի դեպ, Քիմի հետույքը կարող է քաղաքականության մեջ էլ կիրառվել։ Ինչ ասես. կանացի հետույքը հզոր ուժ է։

Ես համոզված եմ, որ եթե Քիմը գա Հայաստան, նրան մեծ շուքով եւ բարձր մակարդակով են ընդունելու։ Կարծում եմ, որ հենց ինքը՝ նախագահը, մի «սելֆի» կանի այդ կնոջ հետ։ Մեզ՝ հայերիս համար, կարեւոր է, որ մարդը հայ լինի. հատկապես եթե նա ինչ-որ բանի է հասել։ Ոչինչ, որ նա հռչակ է ձեռք բերել պոռնո-հոլովակի եւ հետույքի շնորհիվ, կարեւորը, որ իր երակներում հայկական արյուն է հոսում։ Պարադոքս է այն, որ աշխարհահռչակ շատ հայեր՝ լինի դա երգչուհի, դերասան, գիտնական, չէր կարող այդ նույն  ճանաչումը ձեռք բերել, եթե ապրեր հայրենիքում։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ մենք ինքներս չեն գնահատում մեր տաղանդներին։ Այո, հիմա կասեք՝ Հայաստանը փոքր պետություն է եւ նման բաներ։ Բայց բացի դրանից մենք ունենք սահմանափակ մտածելակերպ, մենք ինքներս ենք մեզ պահում շրջանակների մեջ, որոնցից միայն մեր նախնիների հայրենիքից հեռու՝ արտասահմանում ենք դուրս գալիս։Սա մեր յուրահատկությունն է. ինչ-որ չափով մեր ողբերգությունը։

Եվ Քիմը դրա վառ ապացույցն է։ Շատ տեղացի հայեր հայհոյում եւ ոչ այնքան հաճելի մակդիրներով են նրան անվանում, բայց եթե նա վաղը գա այստեղ, ապա նրանք միանգամից կմոռանան նրա «անբարոյական, հակաազգային, այլասերված ու անառակ» բնույթը եւ մեծ հաճույքով եւ հպարտությամբ կշփվեն նրա հետ, ձեռքը կսեղմեն։ Միգուցե նաեւ արձան տեղադրեն մոտ ապագայում՝ հայմշակույթում կատարած ներդրումների համար. չէ՞ որ «կարևորը հայա»...

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search