«Կյանքի գինը» եւ «Հանուն սիրո» սերիալներում նկարահանված՝ Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը վերջերս նկարահանվել է ռեժիսոր Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։ NEWS.am STYLE - ն ավելի վաղ հայտնել էր, որ «Գարեգին Նժդեհը» լայն էկրան կբարձրանա 2013 թվականի սկզբին։ Այն նվիրված է հայկական բանակի ստեղծման 21-ամյակին, իսկ նկարահանվել է Հայաստանում ու Եվրոպայում։ NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ ֆիլմը շատ հետաքրքիր ու գունագեղ կլինի։
Ո՞ւմ եք մարմնավորում Գարեգին Նժդեհի մասին նոր ֆիլմում։
Ֆիլմում իմ դերը գլխավոր չէ, մարմնավորել եմ Հայաստանի պետական անվտանգության փոխնախարար Ավեքյանին, ով Գարեգին Նժդեհի գործով զբաղվում էր, երբ վերջինս արդեն Հայաստանում էր։
Պատմեք ֆիլմի մասին։
Քանի որ ես միայն իմ դրվագների նկարահանումներին եմ ներկա եղել, ընդհանուր առմամբ ֆիլմի մասին պատկերացում չունեմ, սակայն այն, ինչ տեսել եմ, թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել։ Ֆիլմը շատ հետաքրքիր կլինել հենց թեմայի ու ներգրավված դերասանների շնորհիվ։ Դրանում մասնակցում են երիտասարդ, ինչպես օրինակ, Խորեն Լեւոնյանը, այնպես էլ «փորձառու» դերասաններ. Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը, «իմ» աշխատակցի դեր կատարող Արթուր Նալբանդյանը եւ այլոք։
Գարեգին Նժդեհի թեմայով ֆիլմն անհրաժեշտ էր։ Մեր իսկական հերոսների, իսկական մարդկանց մասին կինո վաղուց կինո չէր նկարահանվել։
Ֆիլմի աշխատանքներն ավարտված են։ Ինչո՞վ եք ծրագրում զբաղվել այժմ։
Շարունակում եմ աշխատել թատրոնում, մեկնում եմ փառատոնների, ինչպես սովորական, այնպես էլ մրցույթային։ Զբաղված եմ նաեւ մոնոներկայացումներում ու Ռուսական թատրոնի բեմադրություններում, օրինակ՝ «Խանումա», «Բադի որս» եւ այլն։ Ներկայացումներից, որոնցում ներգրավված եմ, ամենաշատը սիրում եմ «Խանուման», «Հիշատակի աղոթքը», «Պոկված շղթան» եւ իմ բեմադրությամբ «Ձեզ եմ դիմում» մոնոներկայացումը։ Դրանում գլխավոր դերն եմ տանում մի մարդու, ով 8 տարեկանում ցեղասպանություն է տեսել եւ նկարագրում է իր մանկության ու պատանեկության իրադարձությունները։
Ի դեպ, այսօր թատրոնում նաեւ «Բադի որսի» պրեմիերան է։ Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Լեհաստանի փառատոնից, վախենում էի՝ չհասցնել ներկայացմանը, մտածում էի՝ հաստատ չեմ մասնակցի դրան։ Բայց ամեն ինչ հակառակը ստացվեց, նավից՝ պարահանդես ընկա, բառացիորեն օդանավակայանից բեմ եմ գնում՝ «Բադի որսն» առանց ինձ չի լինի։
Ի՞նչ նախագծերում եք պատրաստվում մասնացկել մոտ ժամանակներս։
Մոսկվայի տանն այժմ ՌԴ կառավարության պատվերով եւ Շահվերդյանի ղեկավարությամբ բեմադրվում է Տուրգենեւի «Մի ամիս գյուղում» ներկայացումը։ Այնտեղ պիեսի գլխավոր հերոսի դերն եմ տանում՝ Ռակիտինի։
Գիտեմ, որ ձեր կինը նույնպես դերասանուհի է եւ ձեր դերասանական ընտանիքում մեծանում է ձեր դուստրը։ Արդյո՞ք նա էլ ձեր հետքերով կգնա։
Այդ մասին, կարծում եմ, դեռեւս վաղ է խոսել։ Կսպասեմ, մինչեւ մեծանա։ Դուստրս՝ Մելսիդան, իհարկե, շատ օրգանիկ ու յուրատեսակ երեխա է, սակայն, մեծանալով շատերը կորցնում են այդ հրաշալի հատկությունները։ Եթե նա չլրացնի այդ մարդկանց շարքերը, անխոս, դերասանուհի կդառնա։
Որոշ նախագծերում մասնակցում եք ձեր կնոջ հետ։ Ինչպե՞ս է ստացվում միասին աշխատելը։
Կինս խամաճիկների թատրոնում է աշխատում, սակայն հաճախ ենք միասին նկարահանվում։ Հեշտ է։ Կնոջս հետ նկարահանվել ենք «Կյանքի գինը» եւ «Հանուն սիրո» սերիալներում։ Ընտանեկան զույգ ենք խաղացել։ Այնպես որ, դժվար է դա խաղ անվանել. ե՛ւ այնտեղ ենք ամուսիններ, ե՛ւ՝ կյանքում։ Իհարկե, իրականում այդպիսի ընտանեկան զույգ չենք, ինչպես էկրանին։ Կյանքում ես մեղմ եմ, «սպիտակ ու փափուկ»։ Էկրանի վեճերն իրական կյանքի վրա, իհարկե, չեն ազդում։ Այն, ինչ նկարահանում է տեսախցիկը, մնում է իրականությունից դուրս։
Ռոբերտ Հակոբյանը «Գարեգին Նժդեհ» ֆիլմում
Ռոբերտ Հակոբյանը «Խանում» ներկայացման մեջ

Ռոբերտ Հակոբյանը «Ձեզ եմ դիմում» ներկայացման մեջՀետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ