Ամառը հանգիստ է բնության գրկում, ծովում եւ այլն։ Մենք բոլորս սովորաբար օգտագործում են SPF-ով հարուստ քսուքներ եւ լոսյոններ՝ ՈւՄ ճառագայթներից պաշտպանվելու համար։ Բայց արեւի վնասակար ազդեցությունից տուժում է ոչ միայն մեր մարմինը, այլեւ մազերը։ Հենց այդ ժամանակ մեր մազերը խնամքի եւ ուշադրության ամենամեծ կարիքն ունեն ու շատ կարեւոր է ճիշտ շամպուն, բալզամ եւ դիմակներ ընտրել։
Պայծառ արեւը, աղի ջուրը, չոր օդը, քամին, խոնավությունը. այս բոլորը հանգամանքները կարող են փչացնել ոչ միայն Ձեր սանրվածքը, այլեւ վնասել մազերը։ Որպեսզի ամռանը Ձեր գանգուրները առողջ եւ գեղեցիկ տեսք ունենա, պետք է դրանք «ճիշտ» խնամել։

Պաշտպանություն խոնավությունից
Կանայք գիտեն, որ խոնավ պայմաններում սանրվածքը միանգամից կորցնում է իր ձեւն ու տեսքը, այդ պատճառով նման պայմաններում գանգուր մազերը ուղղելն անիմաստ է։ Նման պարագայում լավագույն միջոցը մազերը հավաքելը կամ կոս անելն է։ Իսկ բարձր խոնավության պայմաններում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել չմաքրվող խնամքի միջոցներ կամ խոնավեցնող կրեմներ։
Պաշտպանություն ՈւՄ ճառագայթներից
Ամռանը մեր մազերը ենթարկվում են արեւի ազդեցությանը, ինչպես նաեւ վնասվում աղի ջրերից։ Եվ մեկը, եւ մյուսն ազդում է մազերի գույնի ու նրանց կազմության վրա։ Ձեր գանգուրները վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տվել ամռանը օգտագործել SPF հարուստ միջոցներ, որոնց նվազեցնում են բացասական հետեւանքները։Ի դեպ, ամռանը պետք է թողնել, որ մազերը հանգստանան՝ հրաժարվելով վարսահարդարիչով չորացնելուց. թող, որ մազերը բնական ճանապարհով չորանան։
Խոնավացնում ենք
Ամռանը ինչպես մեր ողջ օրգանիզմը, այնպես էլ մազերը խոնավացման կարիք են զգում, այդ պատճառով շոգ եղանակին պետք է անպայման խոնավացնել մազերը։ Ամենալավ միջոցը ձեթն է, որը կարելի է ավելացնել շամպունի մեջ մազերը լվանալուց առաջ։ Մի մոռացեք բալզամների մասին, որոնք ոչ միայն խոնավացնում են մազերը, այլեւ դրանք դարձնում են ավելի հարթ եւ փայլ են հաղորդում։
Ամրացնում ենք մազերը
Առողջ ու գեղեցիկ մազեր ունենալու համար չոր եւ ճյուղավորված մազերը պետք է երկար ժամանակ խնամել ճիշտ ընտրված կոսմետիկ միջոցներով։ Այդ հարցում կօգնեն վերականգնողական հատուկ միջոցները, ինչպես նաեւ չեզոք pH-ով հարուստ փափուկ շամպունը եւ բալզամը։ Մի մոռացեք նաեւ մազերի համար նախատեսված տնային դիմակների մասին։
Աղբյուրը՝ Liza
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան