Օրերս ընկերներիցս մեկի հետ զրուցելիս ես կրկին լսեցի հայերի շրջանում այն տարածված կարծիքը, որ կնոջը պետք է դաստիարակել։ Նա իր ապագա կնոջ հետ ծանոթացել է, երբ 16 տարեկան է եղել, եւ նրա խոսքով՝ իրենց ծանոթության առաջին իսկ պահից նա այդ աղջկան «դաստիարակել» է՝ իրենց հետագա ամուսնական կյանքի համար։ Եվ բնականաբար այդ «դաստիարակությունը» իր մեջ ներառել է արական սեռի այլ ներկայացուցիչների հետ շփման արգելք (բացառություն են կազմում միայն բարեկամները), քաղաքով շարժվելու վերահսկողություն, ընկերուհիների մանրակրկիտ ընտրություն, զգեստապահարանի փոփոխություն եւ այլն։
Նա եղել է այդ աղջկա առաջին տղամարդը բոլոր հարցերում՝ սկսած առաջին հաճոյախոսությունից ու ծաղկեփնջից, մինչեւ անկողին, իհարկե։ Ինչպես իսկական հայկական իգիթ՝ նա թույլ է տվել, որ աղջիկը ստանա բարձրագույն կրթություն, սակայն կտրականապես արգելել է աշխատել։ Ինչպես Պիգմալիոնը, այնպես էլ նա, զգուշորեն քանդակել է իր Գալաթեային՝ ջանք ու եռանդ չխնայելով։ Նա մտադիր է եղել ստեղծել իդեալական հայ կին։ Սակայն աստվածները բավականին դաժան, բայց առանց հումորի, պատժում են նրանց, ովքեր փորձում են յուրացնել իրենց սուրբ առաքելությունը։
Իմ ընկերոջ կինը իսկապես իդեալական հայ կնոջ կերպար ունի, բայց ճակատագրի հեգնանքը նրանում է, որ հիմա այս ամենը հենց նրան է բարկացնում։ Ընկերս դժգոհում է բոլոր հարցերում կնոջ անկարողությունից, մշտական կամակորություններից եւ անհեթեթ (ըստ ընկերոջս) պահանջներից։ Ինչպես իմ ընկերն ասաց՝ «իր կինն ունի շատ սահմանափակ մտահորիզոն»։ Կինը հանկարծ նմանվել է երեխայի, նրա մեջ ոչ մի կանացի իմաստություն չկա, որն ի դեպ, ունի իր սիրուհին։ Վերջինս իր կնոջ հակապատկերն է. սիրուհին անկախ է, փորձառու, բավականին սկզբունքային եւ ըստ իմ ընկերոջ՝ նա շատ խելացի եւ ուժեղ կին է։
«Ես նրա հետ ինձ շատ լավ եմ զգում։ Նրա հետ հանգստանում է եւ մարմինս, եւ հոգիս»,-ասաց նա։ Ընդ որում, նա իր կնոջը մտադիր չէ թողնել, եւ անգամ դա «կսպանի» նրան, քանի որ նա առանց իր կնոջ ապրել չի կարող այս դաժան աշխարհում։
Ըստ ընկերոջս՝ նա երկու կանանց էլ շատ է սիրում, բայց տարբեր-տարբեր։ Իսկ ամենահետաքրքիրը այն է, որ նա իր սիրուհուն չի էլ փորձում դաստիարակել։ Նա ընդունում է սիրուհուն որպես անհատականություն, ով բավականին կայացած մարդ է, բայց կնոջ դաստիարակությունը շարունակվում է։ Այժմ դա արտահայտվում է «Ե՞րբ տանը կլինես» կամ «Որտե՞ղ ես» հարցերին կտրուկ պատասխանելով, բայց չէ՞ որ իսկական հայ մաչոն չպետք է հաշվետվություն տա իր կնոջը։ Ի դեպ, 3-4 բաժակ կոնյակ խմելուց հետո ընկերս խոստովանեց, որ միգուցե չափն անցել է կնոջ «դաստիարակության» հարցում։ Իհարկե, սա «Ֆրեյդյան լեզվի սայթաքում» էր։ Հասկանալով, որ սխալ բան ասաց, նա կրկին սկսեց «հին երգը երգել»...
Իմ մյուս ընկերը մի անգամ ասաց, որ կուզենար ամուսնանալ այնպիսի մի աղջկա հետ, ում համար «հեռախոսը հրաշք կլիներ»։ Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ «կանանց դաստիարակության», «կնոջ տեղի» մասին խոսակցությունները տղամարդկանց վախի ու ինքնավստահության պակասի հետեւանք են։ Հայ տղամարդը պարզապես վախենում է։ Պատասխանատվության չափից մեծ զգացում։ Տղամարդու՝ իրեն եւ արական սեռի այլ ներկայացուցիչներին իր տղամարդկային եսասիրությունն ապացուցելու անհրաժեշտությունը ստիպում է իրեն փնտրել ավելի թույլ զուգընկերուհի, ով բոլոր հարցերում զիջող եւ իրենց ցածր կլինի։ Այդպես իր համար ավելի հեշտ է ղեկավարի եւ իշխողի դերում լինել։ Նա առաջինը կլինի, ով կնոջ համար կբացահայտնի «հեռախոսի հրաշքը», նա առաջինը իրեն կհամբուրի, ծաղկեփունջ կտա, եւ կզրկի կուսությունից։ Տղամարդկանց հիմնական նպատակը առաջինը լինելն է։ Գլխավորը, որ կինը համեմատելու հնարավորություն չունենա, քանի որ տղամարդիկ ամենից շատ հենց համեմատվելուց են վախենում։ Նրա համար կարեւոր է այն, որ իր ընկերուհին ոչ մեկի «առնանդամը»՝ եւ ուղիղ, եւ փոխաբերական իմաստներով, չտեսնի, որովհետեւ այդ «իրավիճակը» կարող է ցած իջեցնել նրան իր հպարտ եւ իշխող դիրքից։
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր