Բեյոնսեն MTV Video Music Awards-ի անվանակարգերի առաջատարն է։ Երեկ հայտարարվել են նոմինանտների անունները. այս տարի Բեյոնսեն կարող է ստանալ ութ մրցանակ՝ այդ թվում նաեւ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակը՝ Drunk in Love երգի տեսահոլովակով, որը ձայնագրված է իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։
Յոթ անվանակարգերում է ներկայացված նաեւ մոլորակի սպիտակամորթ ռեփերի՝ Էմինեմի The Monster երգը։ Գլխավոր անվանակարգում ներկայացված է նաեւ ավստրալացի հիփ-հոփ աստղ Իգգի Ազալիայի Fancy տեսահոլովակը։
«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ընդգրկված են նաեւ Մայլի Սայրուսի Wrecking Ball երգի տեսահոլովակը, Սիա Ֆերլեր (Chandelier), Ֆարել Ուիլյամս (Happy)։
Անցյալ տարի ամենաշատ մրցանակներին (անգամ գլխավոր մրցանակին) արժանացած Ջասթին Թիմբերլեյքն այս տարի ընդգրկված է միայն մեկ՝ «լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգում՝ «Love Never Felt So Good» երգով։
Հայտնի է, որ մրցանակաբաշխության ժամանակ ելույթ են ունենալու Աշերը, Արիանա Գրանդեն եւ 5 Seconds of Summer փոփ-ռոք խումբը։
MTV Video Music Awards տեղի է ունենալու օգոստոսի 24-ին Ինգլվուդում՝ The Forum արենայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով