Պատկերացրեք, ձեր ձեռքը հետաքրքիր գիրք է ընկել։ Այն ձեզ խորհուրդ են տվել, նվիրել կամ պարզապես նկատել եք դարակին։ Ի՞նչ ժանրի մեջ է։ Սկսում եք կարդալ եւ հանկարծ նկատում եք, որ գրքի կերպարներից մեկը շատ նման է ձեզ։ Պատմեք՝ ո՞վ է այն եւ ի՞նչ դեր է հատկացրել նրան գրքի հեղինակը սյուժեում։ Ավելի հետաքրքրված եք կարդում, սակայն գրքի որոշ էջեր այնքան են վնասված, որ պարզապես անհնար է հասկանալ, թե ինչ է գրված այնտեղ։ Ի՞նչ են պատմում քրքրված էջերը։ Ավարտեցիք գիրքն ու շրջեցիք վերջին էջը։
Ինչպիսի՞ն էր ավարտը։
Բանալիները.
Անկախ այն բանից, գիրք կարդալ սիրում եք, թե՞ նախընտրում եք հանգստի այլ տեսակ, եղել է ժամանակ, երբ կարդացել եք. դպրացական տարիները։ Այդ պատճառով էլ այս «գրքային» թեսթը կպատմի դպրոցական նստարանին անցկացրած ժամանակի մասին։
Գրքի ժանրը պատմում է դպրոցական տարիներից ունեցած ձեր ընդհանուր տպավորությունների մասին։ Ողբերգություն, սիրավեպ, արկածային, դետեկտիվ, երգիծական՝ ինչ ժանր էլ որ նշել եք, ամենայն հավանականությամբ այն ժամանակվա ձեր ապրած իրադարձությունների ամենաճիշտ նկարագիրն է։
Ձեր նկարագրած հերոսն այն է, թե ինչպես եք ձեզ տեսնում հետ նայելիս։ Գլխավոր հերո՞ս էիք։ Միգուցե նրա լավագույն ընկե՞րն էնք։ Եթե ձեզ ընդամենը մեկ արտահայտություն անող երկրորդական հերոս եք ներկայացրել, մի տխրեք։ Չէ՞ որ այս գիրքը դպրոցական տարիների մասին է, հնարավոր է՝ սա այսօրվա ձեր կյանքի իրադարձություններում ձեր դերի մասին շատ մտածելու լավ առիթ է։
Վնասված էջերի դրվագն այն իրադարձութունն է, որը դպրոցական տարիներին ձեզ մեծ ցավ է պատճառել։ Խորասուզվեք հիշողության մեջ, եւ կզգաք զուգահեռը հորինված ու ձեզ ցավ պատճառած իրական դեպքերի միջեւ։
Գրքի ավարտ դպրոցի ավարտի ձեր ընկալումն է։ Դա նմա՞ն էր «ապրեցին երկար ու երջանիկ» ինչ –որ մի բանի. հավանաբար դպրոցի մասին ձեր հիշողություններն այնքան լուսավոր են, որ վերադառնալու ցանկություն ունեք։ Ձեր հերոսը ողբերգական վախճան ունեցա՞վ. վերջին զանգն, անխոս, նոր կյանքի սկիզբ է, սակայն, ըստ երեւույթին ձեզ «մեծ կյանքին» անցումը շատ խիստ է փոխել, քան հասակակիցներին։ Իսկ եթե գիրքն ավարտել եք հետաքրքրաշարժ «շարունակությունը՝ հաջորդիվ» արտահայտությամբ, ըստ երեւույթին դպրոցի ավարտը ձեզ մղել է հետագա հերոսությունների, իսկ նոր փուլի անհայտությունը համարյա թե չի վախեցրել։
Թեստը գրված է Տադահիկո Նագաոյի աշխատանքի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:17, 7 սեպտեմբերի
OnlyFans-ի նախկին մենեջերը հարթակն անվանել է «անհատակ փոս». «Սեռական ազատությունը սուտ է»14:34, 7 սեպտեմբերի
Նորաձևության զոհ, թե՞ իրական Բիգֆութ. Բրդոտ «հրեշը» վախեցրել է ԱՄՆ-ի մի ամբողջ քաղաք14:15, 7 սեպտեմբերի
Թրամփի նոր սանրվածքը կրկին իրարանցում է առաջացրել ինտերնետում. պապիկը նոր կեղծամ է գնել13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ