Մինչեւ խանութներում գումարներ ծախսելը խորհուրդ ենք տալիս զգեստապահարանից հանել հին հագուստները, եւ հստակ հասկանալ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ գնել. իսկ հին իրերը կարելի է տալ բարեգործական կազմակերպություններին կամ նվիրել կարիքավոր մեկին։ Իսկ այժմ անդրադառնանք խորհուրդներին։
1. Պարզապես նայիր
Առաջին անգամ խանութ գնալիս ոչ մի բան մի գնեք (կարող եք անգամ գումար չվերցնել Ձեզ հետ), այլ պարզապես ծանոթացեք տեսականուն, գներին, ինչու ոչ, նաեւ կարող եք փորձել որոշ հագուստներ։ Յուրաքանչյուր հագուստ փորձելուց եւ հավանելուց հետո տվեք հետեւյալ երեք հարցը. «Ինչի՞ հետ եմ այն համադրելու» (այսինքն՝ պետք է մտովի հասկանալ, թե զգեստապահարանում կան այնպիսի հագուստներ, որոնք ներդաշնակ կլինեն նոր գնվող ապրանքի հետ)։ Երկրորդ հարցը՝ «որտե՞ղ եմ այն հագնելու» եւ երրորդը՝ «Քանի՞ անգամ ես կարող եմ սա հագնել»։ Այս երեք հարցերը կօգնեն ձեզ ճիշտ ու խելամիտ հագուստներ ընտրել։
2. Սկսիր գլխավորից
Ամեն անգամ նոր սեզոնի համար հագուստներ գնելիս, հիշիր արեւելյան հին ասացվածքը. «եթե կասկածում ես, ապա զսպիր քեզ», այլապես անմտածված գնումները կարող են ձեր զգեստապահարանը քաոսի վերածել։ Երբեք մի գնեք իրեր դրանց որակի, նորաձեւ լինելու կամ էժան գնի համար. պետք է ընտրել այն հագուստը, որը բնորոշ է քեզ ու քո կերպարին։ Հիշիր, «գեղեցիկ զգեստ կրելը» եւ «գեղեցիկ հագնվելը» տարբեր երեւույթներ են։ Հետեւաբար, պետք է գնել ոչ թե հագուստներ, այլ քեզ սազական իրեր։

Հատկապես պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր սեզոնի սկզբում, քանի որ սխալվելու հավանականություն շատ ավելի մեծ է։ Պետք է ընտրել «քո» հագուստը, հետեւաբար այն գտնելու համար քեզանից մի քանի օր կպահանջվի։ Բայց հիշեք, եթե առաջին գնումները հաջողված լինեն, ապա ամեն ինչ այդպես էլ կշարունակվի։
3. Դադար տուր
Յուրաքանչյուր կին կամ աղջիկ ունի մեկ թերություն՝ ավելորդ գնումներ կատարել։ Շատ կարեւոր է գիտակցել, որ պետք չէ տարվել շոփինգով եւ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դադար տալ։ Պետք է կարողանաք պատկերացնել ձեր զգեստապահարանը եւ գտնեք դրան համապատասխան հագուստներ եւ իրեր։
Հատկապես մեծ ուշադրություն դարձրեք աքսեսուարներին։ Ինչպես ասում էր Շանելը «Աստված մանրուքներում է», այսինքն՝ ամեն մի փոքր իր կարող է բնորոշել ձեր ոճն ու դրա առանձնահատկությունները։ Իրոք, գեղեցիկ կոստյում կամ զգեստ ընտրելը դժվար չէ, բայց այն ճիշտ աքսեսուարով համադրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց ամենամեծ խնդիրը հետեւյալն է՝ աղջիկները մշտապես աքսեսուրաների պակաս են զգում։ Հետեւաբար, մի քանի նոր հագուստ գնելը դեռ չի նշանակում թարմացնել զգեստապահարանը։
Ի դեպ, պետք չէ շատ սեղմ ժամկետներում նորացնել հագուստները եւ մյուս իրերը. պետք է թույլ տալ, որ ամեն նոր հագուստ ճիշտ ժամանակին «ներկայացնի» ձեզ։ Բայց շոփինգը հետաձգելն էլ ճիշտ չէ։
4. Խելացի տնտեսում
Խանութ գնալիս պետք է նախօրոք հասկանալ ձեր ֆինանսական հնարավորությունները եւ թե ինչի վրա կարելի է գումար տնտեսել։ Եթե քիչ գումար ունեք, ապա կարող եք ընտրել ոչ բրենդային հագուստներ, մեկ թանկարժեք կոշիկ եւ գեղեցիկ պայուսակ։
Գումար տնտեսելու մի միջոց էլ զեղչերի շրջանում գնումներ կատարելն է։ Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. սեզոնի վերջում զեղչով գնված հագուստները արդյոք նորաձեւ ու գեղեցիկ կլինեն մյուս տարի (քանի որ դրանք անհնար է նույն պահին հագնել)։ Հետեւաբար, պետք է գնել այնպիսի հագուստներ, որոնք մշտապես նորաձեւ են ու արդիական։
5. Ճիշտ համադրություն
Կարելի՞ է մեկ կերպարում համադրել տարբեր ապրանքանիշների, գույների, արժողությամբ հագուստներ։ Եթե այս հարցը տաք խանութի վաճառողուհուն, ապա միանշանակ կլսեք բացասական պատասխան. «Ինչպես կարելի է Արմանին հագնել Բենեթոնի հետ. չէ որ դա անարգանք է այդ հանրահայտ կուտյուրյեի նկատմամբ»։Սակայն մենք առաջարկում ենք «համադրել այն ամենը, ինչ հնարավոր է», պարզապես պետք է մի փոքր ավելի զգուշավոր լինել հագուստների ոճի, կտորների եւ գույների հարցում։
Եւս մեկ հանգամանք, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել. հագուստը պետք է կազմվածքին համապատասխան լինի. առանց այս պայմանի, ձեր զգեստապահարանը չի կարող հաջողված լինել։ Նույնիսկ եթե հագուստը ձեր կազմվածքին մի փոքր համապատասխան չէ, ապա կարելի է դիմել դերձակի օգնությանը, ով կամ կկարճացնի, կամ կերկարացնի, կամ կնեղացնի այն։ Բայց եթե հագուստը չի գրկում իրանը, կամ չափազանց մեծ է մեջքի հատվածում, ապա ավելի լավ կլինի այն ետ վերադարձնել կամ ընդհանրապես չգնել։
6. Շոփինգը վերածիր տոնի
Այն արտահայտությունը՝ «եթե դեպրեսիայի մեջ ես, ապա շոփինգի գնա», սխալ եւ իրականությանը չհամապատասխանող մի խորհուրդ է, քանի որ շոփինգի գնալիս ոչ միայն պետք է բարձր տրամադրություն, այլեւ լավ ինքնազգացողություն եւ գեղեցիկ տեսք ունենալ։ Այո, նորաձեւ խանութներ գնալուց առաջ պետք է հետեւել ձեր արտաքին տեսքին, սանրվածքին, դեմքին եւ այլն, քանի որ այդ օրը դու հաճախ ես ինքն քեզ հայելու մեջ նայելու եւ նախընտրելի է, որ դու հավանես քո արտացոլաքը։ Բայց պետք չէ նաեւ չափն անցնել, որպեսզի հագուստի հին կամ թերի լինելը այդքան ակնառու չերեւա։

7. Շոփինգի գնալ որեւէ մեկի ուղեկցությամբ
Շոփինգի գնալիս պետք չէ մենակ լինել. կարելի է խանութներ հաճախել մտերիմ ընկերուհու հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ նա պետք է ստանձնի քո ոճաբանի դերը։ Պարզապես պետք է մեկը, ով կարտահայտի իր կարծիքը եւ դուք միասին կքննարկեք, թե արդյոք այն արժե գնել, թե ոչ։ Հիշեք, որ խանութի վաճառողուհին այնքան էլ հարմար խորհրդատու չէ, քանի որ նա «պաշտպանելու է իր շահերը»։
Մի խորհուրդ եւս, նորաձեւ ու բրենդային խանութներ պետք չէ գնալ ամուսնու կամ ընկերոջ հետ։ Առաջին հերթին այն ազդելու է ընտանեկան կամ ընկերական հարաբերությունների վրա։ Երկրորդ՝ բացի «Դե վերցրու, եթե ցանկանում ես» կամ «Արդյոք դա քեզ պետք է» արտահայտություններից, դու ուրիշ ոչ մի բան չես լսի։ Եւ ամենակարեւորը, դու կկատարես շատ սխալ մի քայլ՝ ամուսնուդ կամ ընկերոջդ բացահայտելով կանացի քո գաղտնքիները։
Աղբյուրը՝ Delfi
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին