Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Յոթ խորհուրդ նորաձեւ գնումներ կատարելու համար

21:08, 4 հոկտեմբերի

Մինչեւ խանութներում գումարներ ծախսելը խորհուրդ ենք տալիս զգեստապահարանից հանել հին հագուստները, եւ հստակ հասկանալ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ գնել. իսկ հին իրերը կարելի է տալ բարեգործական կազմակերպություններին կամ նվիրել կարիքավոր մեկին։ Իսկ այժմ անդրադառնանք խորհուրդներին։

1. Պարզապես նայիր

Առաջին անգամ խանութ գնալիս ոչ մի բան մի գնեք (կարող եք անգամ գումար չվերցնել Ձեզ հետ), այլ պարզապես ծանոթացեք տեսականուն, գներին, ինչու ոչ, նաեւ կարող եք փորձել որոշ հագուստներ։ Յուրաքանչյուր հագուստ փորձելուց եւ հավանելուց հետո տվեք հետեւյալ երեք հարցը. «Ինչի՞ հետ եմ այն համադրելու» (այսինքն՝ պետք է մտովի հասկանալ, թե զգեստապահարանում  կան այնպիսի հագուստներ, որոնք ներդաշնակ կլինեն նոր գնվող ապրանքի հետ)։ Երկրորդ հարցը՝ «որտե՞ղ եմ այն հագնելու» եւ երրորդը՝  «Քանի՞ անգամ ես կարող եմ սա հագնել»։ Այս երեք հարցերը կօգնեն ձեզ ճիշտ ու խելամիտ հագուստներ ընտրել։

2. Սկսիր գլխավորից

Ամեն անգամ նոր սեզոնի համար հագուստներ գնելիս, հիշիր արեւելյան հին ասացվածքը. «եթե կասկածում ես, ապա զսպիր քեզ», այլապես անմտածված գնումները կարող են ձեր զգեստապահարանը քաոսի վերածել։ Երբեք մի գնեք իրեր դրանց որակի, նորաձեւ լինելու կամ էժան գնի համար. պետք է ընտրել այն հագուստը, որը բնորոշ է քեզ ու քո կերպարին։ Հիշիր, «գեղեցիկ զգեստ կրելը» եւ «գեղեցիկ հագնվելը» տարբեր երեւույթներ են։ Հետեւաբար, պետք է գնել ոչ թե հագուստներ, այլ քեզ սազական իրեր։

Հատկապես պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր սեզոնի սկզբում, քանի որ սխալվելու հավանականություն շատ ավելի մեծ է։ Պետք է ընտրել «քո» հագուստը, հետեւաբար այն գտնելու համար քեզանից մի քանի օր կպահանջվի։ Բայց հիշեք, եթե առաջին գնումները հաջողված լինեն, ապա ամեն ինչ այդպես էլ կշարունակվի։

3. Դադար տուր

Յուրաքանչյուր կին կամ աղջիկ ունի մեկ թերություն՝ ավելորդ գնումներ կատարել։ Շատ կարեւոր է գիտակցել, որ պետք չէ տարվել շոփինգով եւ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դադար տալ։ Պետք է կարողանաք պատկերացնել ձեր զգեստապահարանը եւ գտնեք դրան համապատասխան հագուստներ եւ իրեր։

Հատկապես մեծ ուշադրություն դարձրեք աքսեսուարներին։ Ինչպես ասում էր Շանելը «Աստված մանրուքներում է», այսինքն՝ ամեն մի փոքր իր կարող է բնորոշել ձեր ոճն ու դրա առանձնահատկությունները։ Իրոք, գեղեցիկ կոստյում կամ զգեստ ընտրելը դժվար չէ, բայց այն ճիշտ աքսեսուարով համադրելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց ամենամեծ խնդիրը հետեւյալն է՝ աղջիկները մշտապես աքսեսուրաների պակաս են զգում։ Հետեւաբար, մի քանի նոր հագուստ գնելը դեռ չի նշանակում թարմացնել զգեստապահարանը։

Ի դեպ, պետք չէ շատ սեղմ ժամկետներում նորացնել հագուստները եւ մյուս իրերը. պետք է թույլ տալ, որ ամեն նոր հագուստ ճիշտ ժամանակին «ներկայացնի» ձեզ։ Բայց շոփինգը հետաձգելն էլ ճիշտ չէ։

4. Խելացի տնտեսում

Խանութ գնալիս պետք է նախօրոք հասկանալ ձեր ֆինանսական հնարավորությունները եւ թե ինչի վրա կարելի է գումար տնտեսել։ Եթե քիչ գումար ունեք, ապա կարող եք ընտրել ոչ բրենդային հագուստներ, մեկ թանկարժեք կոշիկ եւ գեղեցիկ պայուսակ։

Գումար տնտեսելու մի միջոց էլ զեղչերի շրջանում գնումներ կատարելն է։ Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. սեզոնի վերջում զեղչով գնված հագուստները արդյոք նորաձեւ ու գեղեցիկ կլինեն մյուս տարի (քանի որ դրանք անհնար է նույն պահին հագնել)։ Հետեւաբար, պետք է գնել այնպիսի հագուստներ, որոնք մշտապես նորաձեւ են ու արդիական։

5. Ճիշտ համադրություն

Կարելի՞ է մեկ կերպարում համադրել տարբեր ապրանքանիշների, գույների, արժողությամբ հագուստներ։ Եթե այս հարցը տաք խանութի վաճառողուհուն, ապա միանշանակ կլսեք բացասական պատասխան. «Ինչպես կարելի է Արմանին հագնել Բենեթոնի հետ. չէ որ դա անարգանք է այդ հանրահայտ կուտյուրյեի նկատմամբ»։Սակայն մենք առաջարկում ենք «համադրել այն ամենը, ինչ հնարավոր է», պարզապես պետք է մի փոքր ավելի զգուշավոր լինել հագուստների ոճի, կտորների եւ գույների հարցում։

Եւս մեկ հանգամանք, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել. հագուստը պետք է կազմվածքին համապատասխան լինի. առանց այս պայմանի, ձեր զգեստապահարանը չի կարող հաջողված լինել։ Նույնիսկ եթե հագուստը ձեր կազմվածքին մի փոքր համապատասխան չէ, ապա կարելի է դիմել դերձակի օգնությանը, ով կամ կկարճացնի, կամ կերկարացնի, կամ կնեղացնի այն։ Բայց եթե հագուստը չի գրկում իրանը, կամ չափազանց մեծ է մեջքի հատվածում, ապա ավելի լավ կլինի այն ետ վերադարձնել կամ ընդհանրապես չգնել։

6. Շոփինգը վերածիր տոնի

Այն արտահայտությունը՝ «եթե դեպրեսիայի մեջ ես, ապա շոփինգի գնա», սխալ եւ իրականությանը չհամապատասխանող մի խորհուրդ է, քանի որ շոփինգի գնալիս ոչ միայն պետք է բարձր տրամադրություն, այլեւ լավ ինքնազգացողություն եւ գեղեցիկ տեսք ունենալ։ Այո, նորաձեւ խանութներ գնալուց առաջ պետք է հետեւել ձեր արտաքին տեսքին, սանրվածքին, դեմքին եւ այլն, քանի որ այդ օրը դու հաճախ ես ինքն քեզ հայելու մեջ նայելու եւ նախընտրելի է, որ դու հավանես քո արտացոլաքը։ Բայց պետք չէ նաեւ չափն անցնել, որպեսզի հագուստի հին կամ թերի լինելը այդքան ակնառու չերեւա։


7. Շոփինգի գնալ որեւէ մեկի ուղեկցությամբ

Շոփինգի գնալիս պետք չէ մենակ լինել. կարելի է խանութներ հաճախել մտերիմ ընկերուհու հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ նա պետք է ստանձնի քո ոճաբանի դերը։ Պարզապես պետք է մեկը, ով կարտահայտի իր կարծիքը եւ դուք միասին կքննարկեք, թե արդյոք այն արժե գնել, թե ոչ։ Հիշեք, որ խանութի վաճառողուհին այնքան էլ հարմար խորհրդատու չէ, քանի որ նա «պաշտպանելու է իր շահերը»։

Մի խորհուրդ եւս, նորաձեւ ու բրենդային խանութներ պետք չէ գնալ ամուսնու կամ ընկերոջ հետ։ Առաջին հերթին այն ազդելու է ընտանեկան կամ ընկերական հարաբերությունների վրա։ Երկրորդ՝  բացի «Դե վերցրու, եթե ցանկանում ես» կամ «Արդյոք դա քեզ պետք է» արտահայտություններից, դու ուրիշ ոչ մի բան չես լսի։ Եւ ամենակարեւորը, դու կկատարես շատ սխալ մի քայլ՝ ամուսնուդ կամ ընկերոջդ բացահայտելով կանացի քո գաղտնքիները։

 

Աղբյուրը՝ Delfi


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության