Այս ուրբաթ, ասես, սարսափ ֆիլմերի եւ թրեյլերների օր է։ Եթե ցանկանում եք ստուգել ձեր նյարդերը, ապա NEWS.am STYLE-ը ձեզ համար «սարսափելի ուրբաթ» է պատրաստել:
Այսպիսով, ուրբաթ երեկոյան դիտելու համար առաջարկվող ֆիլմերից առաջինը տաղանդավոր ռեժիսոր, մեծ վարպետ Դեւիդ Ֆինչերի «Կորածը» ֆիլմն է։ Այս ռեժիսորը երկու անգամ նոմինացվել է «Օսկարի» համար եւ հայտնի է իր «Մարտական ակումբ», «Յոթ», «Վիշապի դաջվածքով հրեշը» եւ «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմերով: «Կորածը» ֆիլմը նկարահանվել է Գիլիան Ֆլինի բեսթ-սելերի հիման վրա. ի դեպ, հենց Գիլիան Ֆլինն էլ կինոնկարի սցենարի հեղինակն է: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Բեն Աֆլեքն ու Ռոզամունդ Փայքը: Ինչպես գիտեք, Ֆինչերի ֆիլմերը մշտապես առանձնացել են իրենց հետաքրքրաշարժ սյուժեներով, որոնք մշտապես լարվածության մեջ են պահում հանդիսատեսին, ստիպում գամվել բազկաթոռին եւ մեծ հետարքրքությամբ շարունակել դիտել ֆիլմը: Իսկ ֆիլմերի անսպասելի ավարտն ամեն ինչ գլխիվայր է շրջում: Այս առումով «Կորածը» կինոնկարը բացառություն չէ:
Ֆիլմը պատմում է մի զույգի մասին, ովքեր ցանկանում են նշել իրենց ամուսնության հինգ ամյակը: Գլխավոր հերոսը՝ Նիք Դանը, (Բեն Աֆլեք) վերադառնալով տուն, տեսնում է, որ կինը՝ Էմմին (Ռոզամունդ Փայքը) անհետացել է. հյուրասրահում ջարդված ապակի, խոհանոցում արյան հետքեր, իսկ ննջասենյակում հուշումներով լի մի թերթիկ: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ ոստիկանները սխալմամբ կնոջ սպանության մեջ մեղադրում են հենց Նիքին, քանի որ սկսում են բացահայտվել, առաջին հայացքից իդեալական թվացող այս զույգի ամուսնական կյանքի որոշ մանրամասներ: Ի դեպ, ռեժիսորը չի սահմանափակվել միայն «ամուսնական կյանքի մասին պատմող» տեսարաններով, այլեւ մանրակրկիտ ուսումնասիրել ու ներկայացրել է ժամանակակից ամերիկյան հասարակության պատասխան ռեակցիան: Ֆիլմը մինչեւ վերջին վայրկյանները հեռուստադիտողին ստիպում է մնալ էկրանների առաջ, քանի որ անհնար է գուշակել, թե ինչպես կավարտվի այս պատմությունը:
«Աննաբելի անեծքը» սարսափը հորոր ժանրի սովորական մի ֆիլմ է, այնուամենայնիվ այն ձեզ կստիպի մինչեւ վերջ գամվել էկարնների առաջ եւ մեծ հետարքրքությամբ դիտել այն: Այս ֆիլմը մեկ այլ սարսափի՝ «Նզովք» ֆիլմի նախապատմություն է: Գլխավոր «սարսափը» ֆիլմի տիկնիկն է: Ընդհանուր առմամբ «Աննաբելի անեծքը» 80-ական թվականներին նկարահանված եւ արդեն դասական դարձած «Պոլթերգեյսթ» եւ «Մանկական խաղեր» ֆիլմերի օրինակով ստեղծված մի կինոնկար է:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Ջոնին որոշում է իր կնոջը՝ Միին, տիկնիկ նվիրել, որի ոչ այնքան բարի ու սարսափելի դեմքը հուշում է, որ գնելուց առաջ պետք էր մի փոքր երկար մտածել: Որոշ ժամանակ անց նրանց հարեւանուհին, ում անունը կրկին Աննաբել է, իր ընկերոջ հետ սպանում է սեփական ծնողներին, ինչից հետո խելագարված զույգը սկսում են հարձակվել Ջոնի եւ Միի վրա: Ոստիկանները կարողանում են օպերատիվ աշխատել եւ սպանում են Ջոնի եւ Միի անկոչ հյուրերին, բայց մահվանից առաջ Աննաբելը հասցնում է տան պաստառներին գաղտնի նշաններ նկարել եւ արյունոտել տիկնիկը...Այս պահից սկսած Ջոնի եւ Միի կյանքում սկսում են տարօրինակ երեւույթներ կատարվել. զույգը անհասկանալի ձայներ, գոռոցներ ու հառաչանքներ է լսում տանը: Այս ամենը վկայում է այն մասին, որ սատանան դեռ արթուն է...
«Փարիզ՝ մահացածների քաղաք» ֆիլմը պատմում է երիտասարդ գիտնական Սքարլեթի մասին, ով զբաղվում է արվեստի հնագույն նմուշներ փնտրելով եւ հնագիտական որոշ գաղտնիքներ բացահայտելով: Սքարլեթը ցանկանում է գտնել Փիլիսոփայական քարը, որը, համաձայն իր ուսումնասիրությունների, թաքնված է Փարիզի կատակոմբերում՝ ստորերկրյա դամբարաններում: Սքարլեթը կամավորներ է հավաքում, ում հետ միասին գնում է Ֆրանսիայի մայրաքաղաքի ստորգետնյա դամբարաններ: Առաջին հայացքից պարզ թվացող ֆիլմի դեպքերն այնպես են զարգանում, որ պարզվում է՝ Սքարլեթը հայտնվել է ոչ թե Փարիզի ստորգետնյա դամբարանում, այլ դժոխային մի աշխարհում...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ