Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ֆիլմեր, որոնք պետք է դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:04, 2 հոկտեմբերի

Այս ուրբաթ, ասես, սարսափ ֆիլմերի եւ թրեյլերների օր է։ Եթե ցանկանում եք ստուգել ձեր նյարդերը, ապա NEWS.am STYLE-ը ձեզ համար «սարսափելի ուրբաթ» է պատրաստել:

Այսպիսով, ուրբաթ երեկոյան դիտելու համար առաջարկվող ֆիլմերից առաջինը տաղանդավոր ռեժիսոր, մեծ վարպետ Դեւիդ Ֆինչերի «Կորածը» ֆիլմն է։ Այս ռեժիսորը երկու անգամ նոմինացվել է «Օսկարի» համար եւ հայտնի է իր «Մարտական ակումբ», «Յոթ», «Վիշապի դաջվածքով հրեշը»  եւ «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմերով: «Կորածը» ֆիլմը նկարահանվել է Գիլիան Ֆլինի բեսթ-սելերի հիման վրա. ի դեպ, հենց Գիլիան Ֆլինն էլ կինոնկարի սցենարի հեղինակն է: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Բեն Աֆլեքն ու Ռոզամունդ Փայքը: Ինչպես գիտեք, Ֆինչերի ֆիլմերը մշտապես առանձնացել են իրենց հետաքրքրաշարժ սյուժեներով, որոնք մշտապես լարվածության մեջ են պահում հանդիսատեսին, ստիպում գամվել բազկաթոռին եւ մեծ հետարքրքությամբ շարունակել դիտել ֆիլմը: Իսկ ֆիլմերի անսպասելի ավարտն ամեն ինչ գլխիվայր է շրջում: Այս առումով «Կորածը» կինոնկարը բացառություն չէ:

Ֆիլմը պատմում է մի զույգի մասին, ովքեր ցանկանում են նշել իրենց ամուսնության հինգ ամյակը: Գլխավոր հերոսը՝ Նիք Դանը, (Բեն Աֆլեք) վերադառնալով տուն, տեսնում է, որ կինը՝ Էմմին (Ռոզամունդ Փայքը) անհետացել է. հյուրասրահում ջարդված ապակի, խոհանոցում արյան հետքեր, իսկ ննջասենյակում հուշումներով լի մի թերթիկ: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ ոստիկանները սխալմամբ կնոջ սպանության մեջ մեղադրում են հենց Նիքին, քանի որ սկսում են բացահայտվել, առաջին հայացքից իդեալական թվացող այս զույգի ամուսնական կյանքի որոշ մանրամասներ: Ի դեպ, ռեժիսորը չի սահմանափակվել միայն «ամուսնական կյանքի մասին պատմող» տեսարաններով, այլեւ մանրակրկիտ ուսումնասիրել ու ներկայացրել է ժամանակակից ամերիկյան հասարակության պատասխան ռեակցիան: Ֆիլմը մինչեւ վերջին վայրկյանները հեռուստադիտողին ստիպում է մնալ էկրանների առաջ, քանի որ անհնար է գուշակել, թե ինչպես կավարտվի այս պատմությունը:

«Աննաբելի անեծքը» սարսափը հորոր ժանրի սովորական մի ֆիլմ է, այնուամենայնիվ այն ձեզ կստիպի մինչեւ վերջ գամվել էկարնների առաջ եւ մեծ հետարքրքությամբ դիտել այն: Այս ֆիլմը մեկ այլ սարսափի՝ «Նզովք» ֆիլմի նախապատմություն է: Գլխավոր «սարսափը» ֆիլմի տիկնիկն է: Ընդհանուր առմամբ «Աննաբելի անեծքը» 80-ական թվականներին նկարահանված եւ արդեն դասական դարձած «Պոլթերգեյսթ» եւ «Մանկական խաղեր» ֆիլմերի օրինակով ստեղծված մի կինոնկար է:

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Ջոնին որոշում է իր կնոջը՝ Միին, տիկնիկ նվիրել, որի ոչ այնքան բարի ու սարսափելի դեմքը հուշում է, որ գնելուց առաջ պետք էր մի փոքր երկար մտածել: Որոշ ժամանակ անց նրանց հարեւանուհին, ում անունը կրկին Աննաբել է, իր ընկերոջ հետ սպանում է սեփական ծնողներին, ինչից հետո խելագարված զույգը սկսում են հարձակվել Ջոնի եւ Միի վրա: Ոստիկանները կարողանում են օպերատիվ աշխատել եւ սպանում են Ջոնի եւ Միի անկոչ հյուրերին, բայց մահվանից առաջ Աննաբելը հասցնում է տան պաստառներին գաղտնի նշաններ նկարել եւ արյունոտել տիկնիկը...Այս պահից սկսած Ջոնի եւ Միի կյանքում սկսում են տարօրինակ երեւույթներ կատարվել. զույգը անհասկանալի ձայներ, գոռոցներ ու հառաչանքներ է լսում տանը: Այս ամենը վկայում է այն մասին, որ սատանան դեռ արթուն է...

«Փարիզ՝ մահացածների քաղաք» ֆիլմը պատմում է երիտասարդ գիտնական Սքարլեթի մասին, ով զբաղվում է արվեստի հնագույն նմուշներ փնտրելով եւ հնագիտական որոշ գաղտնիքներ բացահայտելով: Սքարլեթը ցանկանում է գտնել Փիլիսոփայական քարը, որը, համաձայն իր ուսումնասիրությունների, թաքնված է Փարիզի կատակոմբերում՝ ստորերկրյա դամբարաններում: Սքարլեթը կամավորներ է հավաքում, ում հետ միասին գնում է Ֆրանսիայի մայրաքաղաքի ստորգետնյա դամբարաններ: Առաջին հայացքից պարզ թվացող ֆիլմի դեպքերն այնպես են զարգանում, որ պարզվում է՝ Սքարլեթը հայտնվել է ոչ թե Փարիզի ստորգետնյա դամբարանում, այլ դժոխային մի աշխարհում...

 

  Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search