Այսօր սովետական եւ ռուսական կինեմատոգրաֆիայի մեծ վարպետ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 79-ամյակն է։ Առաջին անգամ Ջիգարխանյանը նկարահանվել է 1960թ-ին «Փլուզում» ֆիլմում։

Իր ողջ կյանքի ընթացքում այս կոլորիտային հայը նկարահանվել է մոտ 200 ֆիլմում եւ հենց այս դերակատարումների շնորհիվ էլ Ջիգարխանյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանված դերասան։ Ի դեպ, այս տխուր աչքերով եւ կովկասյան խառնվածքով դերասանը չի պատրաստվում սահմանափակվել այսքանով։
Վալենտին Գաֆթը նրա մասին մի էպիգրամ է գրել, որը չեն դադարում մեջբերել. «Աշխարհում շատ ավելի քիչ հայեր կան, քան այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Ջիգարխանյանը»։
Արմեն Ջիգարխանյանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եւ խաղում է թատրոնում, եւ դասավանդում, եւ հաճույք պատճառում իր հանդիսատեսին։ Գրեթե բոլորը ճանաչում են նրա ձայնը, սիրում նրա արվեստը, գնահատում նրա տաղանդը, խարիզման։ Եվ ինչպես մյուս բոլոր հանճարները, Ջիգարխանյանը նույնպես միայնակ է։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջիգարխանյանը մի անչափ հետաքրքիր պատմություն է պատմել. «Մի անգամ Հայաստան էր եկել Վիլյամ Սարոյանը՝ ներկա լինելու իր «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերային։ Մի շարք երիտասարդ դերասաններ եւ ռեժիսորներ ցանկացան նրա հետ զրուցել։ Սա իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն էր։ Այդ ժամանակ Սարոյանն ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա. «Երբ դու լիովին միայնակ կլինես, աշխարհի ամենաերջանիկ մարդը կդառնաս»։ Սարսափելի մի արտահայտություն, բայց ես արդեն կամաց-կամաց մոտենում եմ դրան։ Այո, ինձ շատ հաճելի է ձեզ հետ զրուցել, բայց ես երազում եմ, որ այս զրույցը շատ արագ ավարտվի, եւ ես գնամ, միայնակ նստեմ, հետո պառկեմ... միայնակ լինեմ»։
Այսօր հոկտեմբերի 3-ն է, եւ ցանկություն է առաջանում լռությամբ գլուխ խոնարհել այս մեծ ու յուրահատուկ մարդու, նրա տաղանդի եւ միայնության առաջ։ Ծնունդդ շնորհավոր, մաեստրո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ