Ամուսնական առաջին գիշերը շատ հուզիչ ու հիշվող իրադարձություն է։ Ընհանուր առմամբ արդեն խոսել ենք, թե ինչու է առաջին անգամը շատ կարեւոր եւ ինչպես դրսեւորվել։ Այս թեմայի ավարտին կպատմենք առաջին գիշերվա որոշակի կանոնների մասին։ Իսկ թե ինչպես դրսեւորվել՝ առաջին գիշերը լավ իմաստով երկար հիշելու համար NEWS.am STYLE -ի թղթակցին պատմել է սեռաբան Վրեժ Շահրամանյանը.

«Առաջին ամուսնական գիշերվա «հերոսների» համար մի քանի կանոն կա.
1. Ոչ մի ալկոհոլ։ Այն նվազեցնում է զգայնությունն ու ազդում վարքի վրա։
2. Կույս աղջկա հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Այն յուրատեսակ «թմրեցում» է։ Որքան հաջող կլինի նախերգանքը, այնքան ավելի քիչ ցավ կպատճառեք աղջկան։ Թեեւ լավագույն «ցավազրկողն», իհարկե օրգազմն է։ Կույս աղջիկների մեծ մասն առաջին անգամ կարող է միայն կլիտորալ օրգազմ զգալ, այնպես որ, ձեր ուշադրությունը պետք է ուղղված լինի հենց դրան։ Եթե առաջին սեռական փորձն աղջկա մոտ զուգորդվի օրգազմի հետ, դա երջանիկ սեռական հարաբերությունների երաշխիք կլինի։
3. Կուսությունից զրկել կարելի է միայն այն դեպքում, երբ զգում եք, որ աղջիկը պատրաստ է դրան եւ թուլացած։ Դա պետք է անել արագ, բայց ոչ մի դեպքում՝ կտրուկ շարժումով։
4. Հետեւեք, որ աղջկա ծնկները ծալված լինեն։ Ուղղված ոտքերի դեպքում գործընթացը ցավոտ կլինի։
5. Մի խնայեք մեղմ խոսքերը։ Դրանից աղջիկը կթուլանա, ինչն էլ առաջին սեռական փորձի լավ երաշխիք կլինի։
6. Պետք է գործել հանգիստ եւ վստահ։ Կասկածն ու շտապողականությունն աղջկա համար այդ գիշերն իսկական տանջանքի կվերածի։ Իսկ դա սեռական նեւրոզների մի ամբողջ փունջի սպառնալիք է։
7. Եվ վերջինը։ Սեռական ակտն ավարտելուց հետո մի շրջվեք կողքի ու խռացրեք։ Հենց այդ պահին աղջինկ ֆիզիկապես ձեր քնքշությանն եւ ուշադրության կարիքն ունի։ Նուրբ խոսքերն ու համբույրները միայն ողջունելի են, իսկ այդ հիշարժան իրադարձության կապակցությամբ անկողնում անմիջապես հետո փոքրիկ ընթրիք կազմակերպելը կատարյալ կլիներ։
Եվ մի մոռացեք, որ թեեւ ամուսնական առաջին գիշերը տարբերվում է մյուսներից, սակայն սեռական հարաբերություններում տոնն ու բազմազանությունը հետագայում էլ են պետք, քանի որ դրանում է երջանիկ ընտանեկան հարաբերությունների գաղտնիքը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ