Օրերս Երեւանում առանց ձեռքերի եւ ոտքի մեկ թաթի ծնված երեխան իսկական իրարանցում առաջացրեց ոչ միայն բժիշկների ու ծնողների մոտ, այլեւ ամբողջ համացանցով մեկ։ Սոցիալական կայքերի ակտիվ օգտատերերը սկսեցին քննարկել ու քննադատել երեւույթը՝ սկսած բժիշկների անփութությունից, ովքեր ժամանակին չէին նկատել երեխայի արատները, վերջացրած՝ ծնողների անտարբերությամբ, որով նրանք պատրաստակամություն հայտնեցին լքել երեխային եւ հանձնել մանկատան խնամքին։ Իհարկե, մեղադրելը միշտ էլ հեշտ է, եւ ես չեմ ուզում այսօր խոսել բժիշկների կամ երեխայի ծնողների ճիշտ ու սխալ լինելու մասին, ես ուզում եմ խոսել բոլորովին այլ բանի մասին։
Առանց ձեռքերի եւ մեկ ոտքի թաթի ծնված երեխան ինձ ստիպեց խորհել շատ ավելի կարեւոր բանի մասին, որն է մարդու արտաքին ու ներքին գեղեցկությունը։ Դեռ մանկուց ամենուր մեզ սովորեցնում են, որ կարեւորը ոչ թե մարդու արտաքինն է, այլ ներքինը, որ մարդ նախ պետք է հոգով գեղեցիկ լինի, հետո միայն մարմնով։ Չկա մի մարդ, ով դեմ լինի այս պնդմանը։ Ավելին, եթե կա մեկը, ով հակառակն է մտածում, ում համար առավել կարեւոր է մարդու արտաքինը, ապա դժվար թե այդքան խիզախ լինի եւ բարձրաձայն խոստովանի այդ մասին։ Չէ՞ որ մեզանում արտաքինը հոգուց ավելի բարձր դասելը լավ բան չի համարվում։
Այդ փոքրիկը չունի երկու ձեռք, չունի մեկ ոտնաթաթ, եւ դրա համար նրանից հրաժարվում են։ Հրաժարվում են, որովհետեւ նա նման չէ բոլորին, նրա արտաքինը չի համապատասխանում «ստանդարտներին»։ Գիտեք՞, ամենեւին էլ նպատակ չունեմ քննադատել երեխայի ծնողներին, ովքեր հրաժարվում են իրենց՝ «ստանդարտներից դուրս» երեխայից, սակայն ինձ մի հարց է տանջում. եթե այս երեխան ծնվեր առանց վերոնշյալ ֆիզիկական արատների եւ, ենթադրենք, 15 տարի անց, դժբախտ պատահարի արդյունքում զրկվեր իր վերջույթներից, ի՞նչ պետք է անեին ծնողներն այդ ժամանակ։ Դարձյա՞լ պետք է հրաժարվեին նրանից։ Գիտեմ՝ հիմա կասեք, 15 տարի պահել-մեծացնելն ուրիշ է...Իսկ ինչ կասե՞ք այն ինն ամիսների մասին, երբ մայրը կրել է երեխային իր սրտի տակ։ Միթե՞ դրանք դեր չեն խաղացել այդ կնոջ համար։ Միթե՞ արտաքին թերությունների հանդեպ տրամադրվածությունը վեր է գտնվել մայրական բնազդից ու սիրուց։
Նորից կրկնում եմ՝ չեմ քննադատում եւ վատաբանում երեխայի ծնողներին, սակայն երեխայից հրաժարվելը, ինչ է թե նա չունի վերջույթներ, նույնն է, թե հրաժարվես երեխայիցդ, քանի որ նրա աչքերի գույնն, օրինակ, կապույտ չէ, այլ սեւ կամ շագանակագույն, բավարար չափով բարձրահասակ չէ կամ չափից դուրս գեր է։ Չէ որ՞ վերջին երկուսը մեզանում նույնպես համարվում են «թերություններ»։
Ես միայն մի բան գիտեմ՝ մարդու արտաքինն այնքան փոփոխական է ու աննշան... Ոչ ոք ապահովագրված չէ, որ եթե այսօր ծնվել է երկու ձեռքով եւ ոտքով, մի քանի տարի անց կամ հենց վաղը նա չի զրկվի դրանցից, եւ մերժել նրանց միայն այն բանի համար, որ նրանց արտաքինը փոխվել է, որ «ստանդարտից դուրս է», անմտություն է։ Եթե մենք սիրում ենք մարդկանց նրանց աչքերի, քթի, շուրթերի, վարսերի, ոտքերի կամ գեղեցիկ կառուցվածքի համար, ապա ի՞նչ ենք մենք սիրելու այդ մարդկանց մեջ, երբ տարիները սրբեն-տանեն դրանց գեղեցկությունը։ Մտածե'ք, մարդիկ եւ քանի դեռ ուշ չէ, վերանայեք ձեր արժեքները։
Աշա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները