Օրեր առաջ կայացավ «Նոր հայեր» տեսահոլովակի պրեմիերան, որը կատարում են Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սարո Թովմասյանը, Կամո Սեյրանյանը, Ջիվան Գասպարյանը եւ Էֆոն։
Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Արման Անթոնյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Անթոնյանը նշեց, որ երգը գրել է 7 րոպեում։
«Նոր հայեր փրոդաքշն»-ի հիմնադիրները, ովքեր Մոսկվայում են բնակվում, առաջարկեցին գրել մի երգ, որը կդառնա իրենց ընկերության հիմնը։ Սիրով համաձայնեցի, բայց ասեմ, որ ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարում էր, եւ ես չէի կարողանում երգը գրել։ Իսկ երբ մի օր նստեցի, որ գրեմ, շատ արագ ամեն ինչ ստացվեց։ Բայց սովորաբար հատուկ այդպիսի առարկա կամ երեւույթ չկա, որ կարող է իմ ոգեշնչման աղբյուրը հանդիսանալ»,- ասաց Արմանը։
Նոյեմբերին «Նոր հայեր փրոդաքշն»-ը նշելու է իր 10-ամյակը։
«10 տարի է, ինչ մենք աշխատում ենք Ռուսաստանում։ Մենք համերգներ ենք կազմակերպում հայ աստղերի համար, նաեւ ոչ կոմերցիոն, բարեգործական միջոցառումներ։ Մեր 10-ամյակի համար որոշեցինք հիմն գրել, բայց այդ հիմնը պետք է լինի Հայաստանի մասին, քանի որ մենք շատ ենք կարոտում մեր հողը եւ ամեն անգամ ինչ-որ բան ենք անում, որ միշտ հիշենք մեր հայրենիքը»,- ասաց «Նոր հայեր փրոդաքշն»-ի հիմնադիրներից Լեւոն Ոսկանյանը։

Իսկ Տիգրան Ստեփանյանը, ով նույնպես փրոդաքշնի հիմնադիրներից է, նշեց․ «Իրականում շատ դժվար էր ընտրել երգիչներին, ովքեր կկատարեին այդ երգը, քանի որ մեր հայ արտիստներից բոլորն էլ շատ տաղանդավոր են եւ սիրված Ռուսաստանում բնակվող հայերի կողմից։ Մենք հարցում կատարեցինք եւ առավել ձայներ հավաքած արտիստներին առաջարկեցինք, ովքեր չմերժեցին մեզ»։
Նշենք, որ ի սկզբանե «Նոր հայեր» տեսահոլովակում ներգրաված են եղել նաեւ Քրիստինե Պեպելյանը եւ Նունե Եսայանը, ովքեր տեսահոլովակի նկարահանման ժամանակ բացակայել են երկրից, եւ կազմակերպիչները ստիպված նոր ձայնագրություն են կատարել առանց նրանց։

«Տեսահոլովակի նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր անցնում։ Մենք առաջին անգամ էինք աշխատում այդ թիմի հետ եւ շատ տպավորված ենք նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես որ ծրագրել ենք։ Շնորհակալություն Արեն Բայադյանին, Վիկա Մարտիրոսյանին եւ մնացած բոլորին։ Շատ ուրախ ենք, որ տեսահոլովակը այդպես լայն տարածում գտավ եւ սիրվեց շատերի կողմից»,- հավելեց Տիգրանը։
Առաջիկայում փրոդաքշն ունի մի շարք ծրագրեր, որոնց մասին հիմնադիրները դեռ չցանկացան բարձրաձայնել։
Զրուցեց՝ Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը