2015թ-ի ձմռանը նորաձեւ են համարձակ լուծումներով դասական երկարաճիտ կոշիկները, որոնք ցանկացած կնոջ զգեստապահարանի անփոխարինելի մասն են կազմում: Դրանք ձմեռային ցուրտ եղանակին համադրվում են ցանկացած հագուստի՝ հաստ կտորներով կարված կիսաշրջազգեստների, ջինսե տաբատների եւ զգեստների հետ: Ձմռանը ցանկացած աղջիկ փորձում է գտնել իրեն համապատասխան կոշիկ, հետեւաբար պետք է հաշվի առնել, թե որոնք են այս նոր սեզոնի նորաձեւ միտումները:
2014/15 կարելի է հանդիպել սեւի եւ սպիտակի գեղեցիկ համադրություններ:

Կրկին կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում է բոլորի կողմից շատ սիրված այս նախշը, որն այս տարի կրկին նորաձեւ է:



Բացի դասական դարձած սեւ գույնից, այս տարի նախընտրությունը կարելի է տալ նաեւ շագանակագույն, բեժ, մուգ կանաչի տարբեր երանգներ ունեցող, մուգ կապույտ, կարմիր եւ բորդո կոշիկներին:


2014-2015 թթ. աշուն-ձմեռ նորաձեւության միտումները
Այս սեզոնին նորաձեւ են այն կոշիկները, որոնք ինքնավստահ ու համարձակ կնոջ կերպար են ստեղծում, բայց դա չի նշանակում, որ պետք է լիովին բացառել կանացի ու գեղեցիկ բոտֆորտները, ինչպես նաեւ գոթական ոճով կարված երկարաճիտ կոշիկները:
Սպորտային ոճ
Հայտնի ոճաբանները չեն մոռացել նաեւ առողջ ապրելակերպի մասին եւ ներկայացրել են նաեւ սպորտային երկարաճիտ կոշիկներ: Մարզակոշիկ հիշեցնող այս երկարաճիտ կոշիկները կստիպեն ձեզ մտածել առավոտյան վազքի դուրս գալու մասին:


2014-2015 թթ. նորաձեւ երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաներ
Երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաները կրկին նորաձեւ են այս աշուն-ձմեռ սեզոնում: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր աղջիկները կարող են երկարաճիտ կոշիկ-զուգագուլպաներ հագնել. միայն նրանք, ովքեր գեղեցիկ ու երկար ոտքեր ունեն: Դրանք ասես, բարակ գուլպայով բարձրակրունկ կոշիկ լինեն:


2014-15 թթ. նորաձեւ երկարաճիտ բարձրակրունկ կոշիկներ
Ինչպես միշտ նորաձեւ ու կանացի տեսք ունենալու համար անհրաժեշտ է ընտրել բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներ: Այս տարի նման գեղեցիկ մոդելներ առաջարկում է Balenciaga ապրաքանիշը, որը ներկայացնում է ոչ այնքան շատ բարձր կրունկով կամ պլատֆորմայով ու գոթական ոճով կարված կոշիկներ:


Փոքրիկ գոտիներով նորաձեւ կոշիկների
Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ կոշիկների փոքրիկ, բայց կարեւոր գոտիների մասին: Այս դետալը կարելի է հանդիպել գրեթե ցանկացած կոշիկի վրա, քանի որ այն ավելի գեղեցիկ ու գրավիչ է դարձնում այն:



Աղբյուրը՝ site-dlya-zhenschin.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը